Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

16 ապրիլի 2019 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 31-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ բժշկական արտադրատեսակների բժշկական կիրառման բնագավառների դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ)։

2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

     

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2019 թվականի ապրիլի 16-ի

թիվ 62 որոշմամբ

           

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

բժշկական արտադրատեսակների բժշկական կիրառման բնագավառների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

Ծածկագիրը

Բժշկական արտադրատեսակի բժշկական կիրառման բնագավառի անվանումը

0100300

շտապ բժշկական օգնություն

0200200

անդրոլոգիա

0200300

մանկաբարձություն և գինեկոլոգիա

0200400

ալերգոլոգիա և իմունոլոգիա

0200500

անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

0200600

մանրէաբանություն

0201000

գաստրոէնտերոլոգիա

0201100

արյունաբանություն

0201200

գենետիկա

0201400

հյուսվածքաբանություն

0201600

մաշկավեներոլոգիա

0201900

վարակիչ հիվանդություններ

0202000

սրտաբանություն

0202300

կոլոպրոկտոլոգիա

0202400

կոսմետոլոգիա

0202800

սպորտային բժշկություն

0202900

բուժական ֆիզկուլտուրա

0203300

բժշկական մերսում

0203400

բժշկական վերականգնում

0203500

նարկոլոգիա

0203600

նյարդաբանություն

0203700

նեոնատոլոգիա

0203800

նեֆրոլոգիա

0203900

ուռուցքաբանություն

0204100

քիթ-կոկորդ-ականջաբանություն

0204200

ակնաբուժություն

0204400

մանկաբուժություն

0204600

հոգեբուժություն

0204800

թոքաբանություն

0204900

ճառագայթաբանություն

0205000

ճառագայթաբուժություն

0205100

ռեանիմատոլոգիա

0205200

ռևմատոլոգիա

0205300

ռենտգենաբանություն

0205400

ռենտգենէնդովասկուլյար թերապիա

0205500

ռեֆլեքսոթերապիա

0205800

ատամնաբուժություն

0206000

թերապիա

0206100

թունաբանություն

0206200

վնասվածքաբանություն և օրթոպեդիա

0206300

տրանսֆուզիոլոգիա

0206400

ուռոլոգիա

0206500

ֆիզիոթերապիա

0206600

ֆթիզիատրիա

0206700

վիրաբուժություն

0206701

անգիովիրաբուժություն

0206704

պլաստիկ վիրաբուժություն

0206705

նյարդավիրաբուժություն

0206708

վիրաբուժություն (այրվածքաբանություն)

0206711

դիմածնոտային վիրաբուժություն

0206713

սրտանոթային վիրաբուժություն

0206800

էնդոկրինոլոգիա

0206900

էնդոսկոպիա

0300200

լաբորատոր ախտորոշում

0300400

ճառագայթային ախտորոշում

0300500

ախտաբանական անատոմիա

0300600

ուլտրաձայնային ախտորոշում

0300700

ֆունկցիոնալ ախտորոշում

0400000

փոխպատվաստագիտություն

9999999

Այլ

II. Դասակարգչի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

048

2

Տիպը

2՝ դասակարգիչ

3

Անվանումը

բժշկական արտադրատեսակների բժշկական կիրառման բնագավառների դասակարգիչը

4

Հապավումը

ԲԱԲԿԲԴ

5

Նշագիրը

ՄԴ 048-2019 (խմբ. 1)

6

Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ 62 որոշում

7

Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ 62 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

8

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

KG, Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

11

Նշանակությունը

նախատեսված է բժշկական արտադրատեսակի բժշկական կիրառման բնագավառների մասին տեղեկություններ ներկայացնելու համար՝ բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի փաստաթղթերը կազմելիս եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելիս

12

Անոտացիա (կիրառման բնագավառը)

օգտագործվում է բժշկական արտադրատեսակների շրջանառության մասնակիցների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններ ներկայացվող փաստաթղթերի (այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով) ձեւակերպման ժամանակ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար

13

Առանցքային բառերը

բժշկական արտադրատեսակների բժշկական կիրառման բնագավառը

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կանոնակարգում

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ դասակարգչի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ եւ (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը

2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչը չունի նմանակներ

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

2՝ դասակարգման ստորակարգային մեթոդը

18

Վարման մեթոդիկան

1՝ վարման կենտրոնացված ընթացակարգը։ Դասակարգչի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում դասակարգչի գրառումը նշվում է որպես չգործող այն հանելու օրվանից՝ նշելով դասակարգչի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Դասակարգչի գրառումների ծածկագրերը եզակի են, դասակարգչի գրառումների, այդ թվում՝ չգործող գրառումների ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դասակարգչի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները եւ ձեւավորման կանոնները) ներկայացված է սույն դասակարգչի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում

24

Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը

 

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..* վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Բժշկական արտադրատեսակի բժշկական կիրառման բնագավառի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*՝

 

1.1. Բժշկական արտադրատեսակի բժշկական կիրառման բնագավառի ծակագիրը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{3}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

 

1.2. Բժշկական արտադրատեսակի բժշկական կիրառման բնագավառի անվանումը

պայմանանշանների նորմալացված տողը: Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 500

ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով

1

 

1.3. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

   

1.3.1. Գործողության սկզբի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության սկզբի ամսաթվին

1

   

1.3.2. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

     

*.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

   

*.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

   

*.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

 

1.3.4. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

   

*.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

   

*.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

   

*.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան