Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 182
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 182

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ «տեղեկագիրք»).

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հոկտեմբերի 14-ի

թիվ 182 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ տեղեկագրքից

 

Գործունեության տեսակի ծածկագիրը

Գործունեության տեսակի անվանումը

01

աճեցում

05

մթերում

10

կարանտինացում

15

վերամշակում

20

արտադրություն

25

բուծում

30

իրացում

35

սպանդ

40

պահպանում

 

II. Տեղեկագրքի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

024

2

Տիպը

1՝ տեղեկագիրք

3

Անվանումը

անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների տեղեկագիրք

4

Հապավումը

ԱՀԳՏՏ

5

Նշագիրը

ՄԴ 024-2019 (խմբ. 1)

6

 Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 182 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

2019 թվականի նոյեմբերի 16

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

Տեղեկագիրքը նախատեսված է անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ անձանց կողմից իրականացվող գործունեության համակարգման և ծածկագրման համար

12

Անոտացիան (կիրառման ոլորտը)

կիրառվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրականացնելու ընթացքում տեղեկատվական փոխգործակցության ապահովման համար էլեկտրոնային փաստաթղթեր (տեղեկություններ) ձևավորելիս

13

Առանցքային բառերը

Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա գործունեության տեսակներ, ապրանքներ, անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն),

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

անասնաբուժասանիտարական միջոցառումներ

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ տեղեկագրքի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տեղեկագիրքը չունի անալոգներ

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1՝ համակարգման կարգային մեթոդ

18

Վարման մեթոդիկան

1՝ վարման կենտրոնացված մեթոդիկա։ Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում են օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կարգավորող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

տեղեկագրքի տեղեկությունները բաց հասանելիությամբ տեղեկատվություն են համարվում

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն փաստաթղթի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

 

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

վավերապայմանի անվանումը՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

վավերապայմանի արժեքի տիրույթ՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն

բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և վավերապայմանի հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..* վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..* վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Գործունեության տեսակի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1 Գործունեության տեսակի ծածկագիրը

պայմանանշանների տող՝ [0-9] {2} ձևանմուշին համապատասխան

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.2 Գործունեության տեսակի անվանումը

պայմանանշանների տող։
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավելագույն երկարությունը՝ 1000

ձևավորվում է ռուսերեն տեքստի տեսքով

1

1.3 Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.3.1 Գործողության սկզբի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության սկզբի ամսաթվին

1

1.3.2 Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.3.2.1 Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

1.3.2.2 Ակտի համարը

պայմանանշանների տող։
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.3.2.3 Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

1.3.3 Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

1.3.4 Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ

որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

1.3.4.1 Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տող:
Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

1.3.4.2 Ակտի համարը

պայմանանշանների տող։
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.3.4.3 Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: