Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 140

քաղ. Մոսկվա

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին, 282-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 26-րդ կետում՝

«մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը և նշված ամսաթիվը 5 տարուց ոչ ավելի գերազանցող ժամկետով» բառերը փոխարինել «2013 թ. նշված ինքնաթիռները կարող են օգտագործվել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից դրանք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումներ և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնելու համար:» բառերով.

ավելացնել երկրորդ պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Այդպիսի ինքնաթիռների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:».

բ) 33-րդ կետում՝

առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Նշված ինքնաթիռները կարող են օգտագործվել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից դրանք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումներ և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնելու համար:».

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Այդպիսի ինքնաթիռների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 10 տարի՝ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 331 կետ՝

«ЗЗ1. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրերով՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված անձի կողմից հաստատված ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված 50-ից ավելի և 110-ից պակաս առավելագույն քանակությամբ նստատեղեր ունեցող օդանավերի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից պայմանագրեր կնքելու և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում։ Նշված ինքնաթիռները կարող են օգտագործվել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից դրանք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումներ և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնելու համար:

Այդպիսի ինքնաթիռների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի՝ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:»:

2. «Քաղաքացիական ուղևորատար օդանավեր ներմուծելու դեպքում սակագնային արտոնությունների, մաքսատուրքերից, հարկերից լրիվ ազատման, ինչպես նաև ժամանակավոր ներմուծման ժամկետների հետաձգման ու առանձին մաքսային ընթացակարգերի կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 121-123 դիրքերով՝

 

«121.

Ժամանակավորապես ներմուծվող քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրեր)՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված անձի կողմից հաստատված ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված 50-ից ավելի և 111-ից պակաս և 170-ից ավելի ու 219-ից պակաս առավելագույն քանակությամբ նստատեղեր ունեցող օդանավերի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից պայմանագրեր կնքելու և մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ն այն ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որոնց համար տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 26-րդ կետին համապատասխան

մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ

122.

Ժամանակավորապես ներմուծվող քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրեր)՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված անձի կողմից հաստատված ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված 50-ից ավելի և 110-ից պակաս առավելագույն քանակությամբ նստատեղեր ունեցող օդանավերի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից պայմանագրեր կնքելու և մինչև 2017 թվականի հունվարի 1-ն այն ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որոնց համար տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 33-րդ կետին համապատասխան

10 (տասը) տարի

123.

Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրեր)՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված անձի կողմից հաստատված ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված 50-ից ավելի և 110-ից պակաս առավելագույն քանակությամբ նստատեղեր ունեցող օդանավերի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից պայմանագրեր կնքելու և մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այն ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որոնց համար տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 331-րդ կետին համապատասխան

5 (հինգ) տարի»:

 

4. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 26-րդ, 32-35-րդ կետերի խմբագրությունների գործողության ժամանակահատվածների ցանկի 26-րդ և 33-րդ կետերի համարներով դիրքերում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 88 որոշման հավելված) «՝» նշանը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 140 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվ» բառերով:

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Սույն Որոշման 1-ին կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի դրույթները (121 դիրքով լրացման մասով) տարածվում են այն իրավահարաբերությունների վրա, որոնք առաջացել են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և կապված են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 26-րդ կետում նշված քաղաքացիական ուղևորատար օդանավերը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ՝ բացառությամբ այն ինքնաթիռների, որոնց մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրացել է սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:

Սույն Որոշման 1-ին կետի «բ» ենթակետի և 3-րդ կետի դրույթները (122 դիրքով լրացման մասով) տարածվում են այն իրավահարաբերությունների վրա, որոնք առաջացել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 6 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և կապված են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 33-րդ կետում նշված քաղաքացիական ուղևորատար օդանավերը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ՝ բացառությամբ այն ինքնաթիռների, որոնց մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրացել է սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:

Սույն Որոշման 1-ին կետի «գ» ենթակետի և 3-րդ կետի դրույթները (123 դիրքով լրացման մասով) տարածվում են այն իրավահարաբերությունների վրա, որոնք առաջանում են 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան