Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.02.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2016 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության ու ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 61-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »           -ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության ու ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 61-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոնները։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մոնիթորինգի արդյունքներով, այդ թվում, հաշվի առնելով Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների իրագործման արդյունքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող տեղեկությունները, երկու տարին առնվազն 1 անգամ տեղեկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին` անդամ պետությունների կողմից դրանց կատարման մասին։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20    թվականի 

թիվ      որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները մշակվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր) XV բաժնի և «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության ու ներդրումների իրականացման մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 16 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) իրագործման նպատակով:

2. Սույն կանոնները նախատեսված են ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման ժամանակ, ինչպես նաև ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության ազատականացման գործընթացում իրավասու մարմինների կողմից առաջնորդվելու համար՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման ու ներդրումների իրականացման ազատությունն ապահովելու նպատակով։

Իրավասու մարմիններն առաջնորդվում են սույն կանոններով՝ առանց խախտելու «Միության մասին» պայմանագրի 65-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերի, Արձանագրության 15 - 17-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետերի դրույթները։

«Միության մասին» պայմանագրի XVI բաժնով կարգավորվող ֆինանսական ծառայությունների վրա տարածվում են հատուկ կանոններ, որոնք մշակվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համապատասխան մարմինների կողմից՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 17 հավելված) 15-րդ կետին համապատասխան։

3. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հիմնական հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

կարգավորման հասցեատերեր՝ անդամ պետությունների այն անձինք, որոնք անդամ պետությունների տարածքներում իրականացնում են (մտադիր են իրականացնել) ծառայությունների մատակարարում և ստացում (սպառում), հիմնադրում, գործունեություն և (կամ) գործողություններ.

մեկ պատուհան՝ իրավասու մարմնի և դիմումատուի միջև փոխգործակցության համակարգ, որը դիմումատուին թույլ է տալիս ստանդարտացված ձևով փաստաթղթերը մեկ անգամ ներկայացնել (ուղարկել), այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով թույլտվության ընթացակարգի իրականացումն ապահովող՝ անդամ պետության պետական տեղեկատվական համակարգի (միասնական անցման ուղի) միջոցով.

դիմումատու՝ անձ, որը հավակնում է ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների իրավունքի հաստատմանը (հաստատում է իր իրավունքը), այդ թվում՝ թույլտվություն ստանալու կամ ծանուցում (դիմում, ծանուցագիր և այլն) ուղարկելու միջոցով.

չարդարացված խոչընդոտներ (սահմանափակումներ)՝ պարտադիր պահանջներ և (կամ) ընթացակարգեր, որոնք հանգեցնում են ավելի մեծ տնտեսական ծախքերի, քան անհրաժեշտ է կարգավորման նպատակներին հասնելու համար, ներառյալ՝ տրամադրվող ծառայությունների անվտանգության ու որակի, իրականացվող գործունեության և (կամ) գործողությունների անվտանգության ապահովման նպատակները՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական հետևանքները և համապատասխան կարգավորումն իրականացնող անդամ պետության բյուջետային համակարգի բյուջեների համար հետևանքները.

կարգավորում՝ իրավասու մարմինների կողմից կարգավորման հասցեատերերի նկատմամբ ձեռնարկվող և կիրառվող միջոցների համակարգ, որն այդ թվում ներառում է հետևյալ կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը՝

կարգավորման հասցեատերերին, տրամադրվող և (կամ) ստացվող (սպառվող) ծառայություններին, հիմնադրմանը, գործունեությանը և (կամ) գործողություններին ներկայացվող պարտադիր պահանջներ.

թույլտվության, ծանուցման և հսկողական (վերահսկողական) ընթացակարգեր,

պարտադիր պահանջները խախտած անձանց վրա ներգործության միջոցներ։

Սույն կանոններում մյուս հասկացությունները կիրառվում են «Միության մասին» պայմանագրի XV բաժնով և Արձանագրությամբ սահմանված իմաստներով։

4. Կարգավորումն իրականացվում է իրավասու մարմինների կողմից՝ սույն կանոններին համապատասխան՝ «Միության մասին» պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով ու անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար:

5. Սույն կանոնները կիրառելիս իրավասու մարմինները հաշվի են առնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ սույն կանոնների 57-րդ կետում նշված առաջարկությունները և (կամ) այն միջազգային կազմակերպությունների միջազգային ստանդարտները, որոնց անդամակցելը հասանելի է բոլոր անդամ պետություններին, այդ թվում՝ ըստ ցանկի՝ հավելվածի համաձայն։

 

II. Կարգավորման սկզբունքները

 

6. Կարգավորման հիմնական սկզբունքներն են`

ա) օրինականությունը՝ իրավասու մարմինները (դրանց պաշտոնատար անձինք) սահմանում և կիրառում են կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր, ինչպես նաև իրականացնում են ցանկացած գործողություն՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի ու անդամ պետությունների օրենսդրության դրույթներին համապատասխան և միայն նշված դրույթներով նախատեսված դեպքերում.

բ) թափանցիկությունը՝ իրավասու մարմիններն ապահովում են անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի (այսուհետ՝ նորմատիվ իրավական ակտեր) (ներառյալ՝ դրանց նախագծերը) թափանցիկությունն ու հասանելիությունը.

գ) համաչափությունը՝ իրավասու մարմինները (դրանց պաշտոնատար անձինք) կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր սահմանելիս և կիրառելիս ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների ազատության նվազագույն սահմանափակման միջոցով ապահովում են կարգավորման նպատակներին հասնելը.

դ) կարգավորման որոշակիությունը՝ բոլոր կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը պետք է հասկանալի (միանշանակ) լինեն։ Պահանջները և (կամ) ընթացակարգերը սահմանող անդամ պետությունների օրենսդրության նորմերը միանշանակ չլինելու դեպքում կարգավորման, ինչպես նաև առաջացած վեճերի ուսումնասիրման և լուծման ժամանակ այդ նորմերը մեկնաբանվում են, և որոշումներն ընդունվում են կարգավորման հասցեատերերի օգտին։

 

III. Նորմատիվ իրավական ակտերում կարգավորող պահանջների և (կամ) ընթացակարգերի սահմանումը

 

7. Կարգավորումը պետք է ապահովի տրամադրվող ծառայությունների անվտանգության ու որակի, ինչպես նաև իրականացվող գործունեության և (կամ) գործողությունների անվտանգության բավարար մակարդակ՝ կարգավորման հասցեատերերի օբյեկտիվորեն անհրաժեշտ նվազագույն ծանրաբեռնվածության պայմաններում՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական հետևանքները և համապատասխան կարգավորումն իրականացնող անդամ պետության բյուջետային համակարգի բյուջեների համար հետևանքները։

8. Կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախնական հրապարակման և գնահատման կարգը նորմաստեղծ գործընթացի շրջանակներում սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով Արձանագրության 61-րդ կետով նախատեսված չափանիշները։

9. Կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը սահմանող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի գնահատումն իրականացվում է սույն կանոնների 6-րդ կետով նախատեսված սկզբունքներին համապատասխան, այդ թվում՝ հետևյալի վերլուծության հիման վրա՝

ա) խնդրի, որի լուծմանն է ուղղված նորմատիվ իրավական ակտի նախագիծը, դրա ընդունման ու կիրառման նպատակների, ինչպես նաև այն անձանց խմբի (խմբերի), որի շահերի պաշտպանությանն է ուղղված նորմատիվ իրավական ակտի նախագիծը.

բ) կարգավորման հասցեատերերի շրջանակի, ներառյալ՝ տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի ընդունման հետ կապված դրանց վրա թողնվելիք ազդեցության.

գ) կարգավորման հասցեատերերի համար սահմանվող պահանջների (վարքագծի պարտադիր կանոնների) բովանդակության.

դ՚) խնդրի լուծման և նորմատիվ իրավական ակտի ընդունման նպատակին հասնելու մեխանիզմի (նորմատիվ իրավական ակտի նախագծի դրույթների և լուծվող խնդրի միջև փոխկապակցվածության նկարագրության).

ե) նորմատիվ իրավական ակտի նախագծով առաջարկվող կարգավորման այլընտրանքի մասին տեղեկությունների.

զ) նորմատիվ իրավական ակտի նախագծով առաջարկվող կարգավորման համաչափության այն պահանջների, որոնք անհրաժեշտ են տրամադրվող ծառայությունների անվտանգությունն ու որակը, ինչպես նաև իրականացվող գործունեության և (կամ) գործողությունների անվտանգությունն ապահովելու համար (Արձանագրության 61-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված չափանիշի կատարման նպատակով).

է) նորմատիվ իրավական ակտի նախագծում այն դրույթների բացակայության, որոնցով սահմանվում են ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների այնպիսի սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն անդամ պետությունների կողմից պահպանվող՝ գործունեության բոլոր ոլորտների և տեսակների նկատմամբ «հորիզոնական» սահմանափակումների ցանկով (Արձանագրության թիվ 2 հավելված), և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների համար սահմանափակումների, գանձումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկերով, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշմամբ։

10. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերն անդամ պետությունների՝ այդ ակտերի մշակման համար պատասխանատու պետական մարմինների պաշտոնական կայքերում կամ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում հատուկ ստեղծված կայքերում (այսուհետ համապատասխանաբար՝ Ինտերնետ ցանց, կայքեր) տեղադրելիս ապահովվում է՝

ա) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկում անցկացնելու ժամկետները նշելը (որպես կանոն՝ ժամկետները առնվազն 30 օրացուցային օր են՝ մինչև նորմատիվ իրավական ակտերի ակնկալվող ընդունման օրը).

բ) կայքերում, ըստ վերլուծության արդյունքների, նորմատիվ իրավական ակտի նախագծի սույն կանոնների 9-րդ կետին համապատասխան, այն տեղեկատվության տեղադրումը, որը նախապատրաստված է այդ նորմատիվ իրավական ակտի մշակման համար անդամ պետության պատասխանատու պետական մարմնի կողմից, ինչպես նաև այն մարմինների եզրակացությունների (այսուհետ՝ եզրակացություններ) տեղադրումը, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված են դրանց նախապատրաստման համար.

գ) կայքերում տեղադրված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և եզրակացությունների հասանելիությունը բոլոր շահագրգիռ անձանց համար.

դ) շահագրգիռ անձանց կողմից նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունները, մեկնաբանությունները և առաջարկները կայքերի օգտագործմամբ, գրավոր կամ էլեկտրոնային փոստով (ընտրողաբար) ներկայացնելու հնարավորությունը.

ե) հանրային քննարկման ընթացքում շահագրգիռ անձանց կողմից ներկայացված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների, մեկնաբանությունների և առաջարկների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կայքերում տեղադրելը.

զ) շահագրգիռ անձանց կողմից ներկայացված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների և առաջարկների հաշվառման կամ դրանց մերժման հիմքերի մասին կայքերում տեղեկացնելը։

11. Իրավասու մարմիններն ապահովում են ընդունված նորմատիվ իրավական ակտերի թափանցիկությունը (բաց և հասանելի լինելը) պաշտոնական աղբյուրներում, իսկ հնարավորության դեպքում՝ նաև կայքերում դրանք հրապարակելու միջոցով՝ պահպանելով հետևյալ պայմանները՝

ա) կարգավորման հասցեատերերի համար այդ ակտերին ծանոթանալու հնարավորության ապահովումը.

բ) այդ ակտերի հրապարակումն իրավական որոշակիությունն ու կարգավորման հասցեատերերի հիմնավորված ապասումներն ապահովող ժամկետում, բայց ցանկացած դեպքում՝ դրանք ուժի մեջ մտնելու (գործողության մեջ դրվելու) օրվանից առաջ.

գ) այդ ակտերի հրապարակումն ուղեկցելը՝ դրանց ընդունման և կիրառման նպատակների բացատրությամբ։

12. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ շահագրգիռ անձանց տրամադրվում են ընդունված նորմատիվ իրավական ակտերի դրույթների և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարզաբանումներ՝ հետևյալ եղանակներով՝

ա) ընդունված նորմատիվ իրավական ակտերի (դրանց նախագծերի) վերաբերյալ ցանկացած շահագրգիռ անձի հարցմանը գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով պատասխանների տրամադրումն ապահովող մեխանիզմի ստեղծում.

բ) անդամ պետության անձանց համար սահմանված կարգով այլ անդամ պետության անձանց դիմումների ուսումնասիրման ապահովում։

13. Գործունեության կոնկրետ տեսակում (գործունեության բնագավառում, ծառայությունների ոլորտում) ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների պայմանների վրա ազդող կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը կարող են փոփոխվել ոչ շուտ, քան գործող կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը սահմանելուց 1 տարի հետո, և միայն դրանց փոփոխման հիմնավորված անհրաժեշտության առկայության դեպքում։

Գործող կարգավորող պահանջների և (կամ) ընթացակարգերի փոփոխության դեպքում այդ պահանջների և (կամ) ընթացակարգերի գործողության սկիզբը պետք է սահմանվի ողջամիտ ժամկետում, որն անդամ պետությունների անձանց անհրաժեշտ է ծառայությունների առևտրին, հիմնադրմանը, գործունեության և (կամ) գործողությունների իրականացմանը նախապատրաստվելու համար՝ փոփոխված պահանջներին և (կամ) ընթացակարգերին համապատասխան։

Սույն կետի դրույթները չեն տարածվում «Միության մասին» պայմանագրի 65-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջների վրա, ինչպես նաև անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, Միության մարմինների որոշումներով և կարգավորման հասցեատերերի իրավական կարգավիճակի բարելավմանն ուղղված ակտերով սահմանված պահանջների վրա։

Սույն կետի դրույթները կիրառվում են՝ առանց խախտելու Արձանագրության 62-րդ կետի դրույթները։

 

IV. Թույլտվության պահանջները և ընթացակարգերը

 

14. Թույլտվության պահանջները և (կամ) ընթացակարգերը սահմանվում են այն դեպքում, երբ կարգավորման այլ միջոցներ բավարար չեն կարգավորման նպատակներին հասնելու համար։

15. Թույլտվություն տրամադրելու միջոցով իրավասու մարմինը հաստատում է դիմումատուի՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների իրավունքը։

16. Թույլտվության պահանջները և (կամ) ընթացակարգերը ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների ժամանակ չպետք է չարդարացված խոչընդոտներ (սահմանափակումներ) առաջացնեն կարգավորման հասցեատերերի համար։ Մասնավորապես՝ չարդարացված խոչընդոտ (սահմանափակում) են համարվում հետևյալները՝

ա) պահանջներ, որոնցով սահմանվում է կարգավորման հասցեատիրոջ՝ գործունեություն իրականացնելու իրավունքի կախվածությունն անդամ պետության որոշակի տարածքում նրա գտնվելու վայրից (պետական գրանցման վայրից), հարկային մարմնում հաշվառման վայրից և այլն, այդ թվում՝ պահանջներ, որոնցով կարգավորման հասցեատիրոջ գործունեության աշխարհագրական սահմանները սահմանափակվում են որոշակի տարածքներով՝ բացառությամբ անդամ պետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի.

բ) պահանջներ, որոնցով կարգավորման հասցեատիրոջն արգելվում է, կամ որոնցով նա պարտավորվում է անդամ պետության մեկից ավելի տարածաշրջանում կամ բնակավայրում հիմնարկություն ունենալ կամ անդամ պետության մեկից ավելի տարածաշրջանում ներառվել ռեեստրներում կամ գրանցվել մասնագիտական միավորումներում կամ ասոցիացիաներում.

գ) պահանջներ, որոնցով սահմանափակվում է կարգավորման հասցեատիրոջ՝ կոնտրագենտների ընտրությունը.

դ) պահանջներ, որոնցով կարգավորման հասցեատերը պարտավորվում է լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնել, որոնք ուղղակիորեն նախատեսված չեն Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում են ծառայությունների առևտուրը, հիմնադրումը, գործունեությունը և (կամ) գործողությունները.

ե) կարգավորման հասցեատիրոջ անձնակազմին ներկայացվող պահանջներ, որոնք պայմանավորված չեն նրա կողմից իրականացվող գործունեության բնույթով.

զ) պահանջներ, որոնցով կարգավորման հասցեատերը պարտավորվում է ներկայացնել Ինտերնետ ցանցում՝ իրավասու մարմինների կայքերում տեղադրված փաստաթղթերի ցանկերում չներառված փաստաթղթեր և (կամ) ըստ այն ձևերի կազմված փաստաթղթեր, որոնք կարգավորման հասցեատերերի համար մշտական հասանելիության ռեժիմում չեն.

է) պահանջներ, որոնցով անհստակություն, ոչ միանշանակություն, տարբեր մեկնաբանություններ են թույլատրվում.

ը) թույլտվությունների 2 և ավելի տեսակներով նախատեսված՝ նույնական թույլտվության պահանջներ.

թ) պահանջներ, որոնք անդամ պետության օրենսդրության մեջ դրանց կատարման համապատասխան կանոնակարգ չունեն.

ժ) պահանջներ, որոնք չեն համապատասխանում կարգավորման նպատակներին և ուղղված չեն տրամադրվող ծառայությունների անվտանգության և որակի, ինչպես նաև իրականացվող գործունեության և (կամ) գործողությունների անվտանգության ապահովմանը։

17. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է այն տեղեկատվությանն անարգել հասանելիության ապահովման (այդ թվում՝ կայքում տեղադրելու միջոցով) պահանջը, որն այդ թվում ներառում է հետևյալ տեղեկությունները՝

ա) թույլտվության ընթացակարգերն իրականացնող իրավասու մարմնի մասին (այդ թվում՝ դրա գտնվելու վայրը, կոնտակտային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, աշխատանքային գրաֆիկը).

բ) թույլտվության պահանջների և ընթացակարգերի կատարման կարգի մասին (պահանջվող փաստաթղթերի ցանկը, դիմումների, ձևաթղթերի ձևերը, դիմումի ուսումնասիրման ժամկետները և այլն).

գ) թույլտվություն ստանալու դիմում ներկայացնելու եղանակների մասին (անձամբ, ներկայացուցչի միջոցով և այլն).

դ) թույլտվություն ստանալու դիմում ներկայացնելու ձևերի մասին (թղթային և (կամ) էլեկտրոնային ձևով).

ե) դիմումի ուսումնասիրման և թույլտվության տրամադրման առնչությամբ գանձվող վճարների (գանձումների, տուրքերի) մասին.

զ) թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի մասին.

է) իրավասու մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) որոշման, գործողության (անգործության) բողոքարկման կարգի մասին.

ը) տվյալների ռեեստրների և բազաների (բանկերի) մասին, որոնք, այդ թվում, տեղեկատվություն են պարունակում տրված, վերաձևակերպված, դադարեցված, զրկված (չեղյալ հայտարարված), կասեցված, վերականգնված թույլտվությունների և դրանց կրկնօրինակների, ինչպես նաև այն թույլտվությունների մասին, որոնց գործողության ժամկետը երկարաձգվել կամ լրացել է։

18. Դիմումի ուսումնասիրման և թույլտվության տրամադրման առնչությամբ գանձվող ցանկացած վճարի (գանձումի, տուրքի) գումար սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Արձանագրության 64-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան։

19. Այն դեպքում, երբ թույլտվություն ստանալու համար կարգավորման հասցեատերը պետք է իրավասու մարմին ներկայացնի թույլտվության պահանջներին կարգավորման հասցեատիրոջ, նրա ծառայությունների, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերի բովանդակությանը և ձևին (ներառյալ՝ դրանց անվանումը) ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։

20. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է «մեկ պատուհանի» մեխանիզմի միջոցով թույլտվություն ստանալու՝ դիմումատուի հնարավորությունը։

Եթե «մեկ պատուհանի» մեխանիզմի միջոցով թույլտվություն ստանալու համար պահանջվում է դիմումատուի գրանցումը համապատասխան պետական տեղեկատվական համակարգում, ապա այդ գրանցման հնարավորությունն ապահովվում է անխտրականության հիմունքներով։

21. Դիմումատուի՝ թույլտվություն ստանալու նպատակով իրավասու մարմին դիմելու դեպքում չի պահանջվում՝

ա) ներկայացնել փաստաթղթեր, եթե այդ իրավասու մարմինն ունի այդ փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն, կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան՝ իրավասու մարմինը կարող է դրանք ստանալ այլ իրավասու մարմիններից՝ դիմումատուին թույլտվությունը ժամանակին տրամադրելն ապահովող ժամկետներում.

բ) նոտարական կարգով փաստաթղթերի ներկայացված պատճենները վավերացնելը՝ փաստաթղթերի բնօրինակները դիմումատուի կողմից ներկայացվելու պայմանով՝ բացառությամբ որոշակի բնագավառներում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի։

22. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է դիմում ներկայացնելու (կցելով անհրաժեշտ փաստաթղթերը) և թույլտվություն ստանալու համար դիմումատուներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու պահանջը, այդ թվում՝

ա) դիմում ներկայացնելու և թույլտվություն ստանալու վայրը կազմակերպելը և համապատասխան թույլտվության ընթացակարգի իրականացման կարգի և պայմանների մասին տեղեկատվությունը հասանելի վայրում տեղադրելը.

բ) Ինտերնետ ցանցում էլեկտրոնային պորտալների (դրանց առկայության դեպքում), պաշտոնական կայքերի, էլեկտրոնային փոստի, կոնտակտային հեռախոսահամարների և այլնի անխափան աշխատանքը.

գ) անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, ներառյալ՝ թույլտվության պահանջների և ընթացակարգերի անվճար խորհրդատվության մասին, այդ թվում՝ դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացնելու կարգի և ձևի վերաբերյալ.

դ) թույլտվություն տրամադրելու դիմաց գանձվող վճարների (գանձումների, տուրքերի) վճարման համար նախատեսված բանկային վավերապայմանների մասին տեղեկատվությունն Ինտերնետ ցանցում բաց հասանելիությամբ, անվճար հիմունքներով տեղադրելը և (կամ) այլ եղանակով տրամադրելը.

ե) իրավասու մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) որոշումների, գործողությունների (անգործության) բողոքարկման կարգի մասին տեղեկատվություն տրամադրելը.

զ) իրավասու մարմնի կողմից, դիմումատուի հարցմամբ, նրա դիմումի ուսումնասիրման ընթացքի մասին տեղեկացնելը։

23. Այն դեպքում, երբ գործունեության և (կամ) գործողությունների որոշակի տեսակի մասով թույլտվությունների քանակը սահմանափակ է՝ կապված բնական ռեսուրսների կամ տեխնիկական հզորության սահմանափակ լինելու հետ,կիրառվում է դիմումատուների ընտրության մրցութային, աճուրդային կամ այլ ձև։

Այդ ընթացակարգը պետք է անցկացվի թափանցիկ ու անկողմնակալ կերպով և համապատասխանի Արձանագրությանը և սույն կանոններին։

24. Կարգավորման հասցեատիրոջ առնչությամբ իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման վերաբերյալ կարգավորման հասցեատերը տեղեկացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով՝ Միության մասին պայմանագրի XV բաժնին համապատասխան, ընդ որում, թույլտվության (դրա կրկնօրինակի) տրամադրումը մերժելու, թույլտվությունը կասեցնելու, դադարեցնելու, թույլտվությունից զրկելու (չեղյալ հայտարարելու), դրա վերաձևակերպումը կամ գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու դեպքում այդ տեղեկատվությունը պարունակում է իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման հիմնավորումը (անդամ պետության օրենսդրության նորմերին և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթներին հղումներով)։

Թույլտվության տրամադրումը, վերաձևակերպումը, ժամկետի երակարաձգումը մերժելու կամ թույլտվությունից զրկելու (չեղյալ հայտարարելու) կամ դրա գործողությունը կասեցնելու մասին որոշման մեջ տրվում է նաև դրա բողոքարկման (այդ թվում՝ դատական կարգով) իրավունքի պարզաբանումը։

25. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է իրավասու մարմինների՝ թույլտվություն ստանալու համար դիմումատուի ներկայացրած փաստաթղթերի փաթեթի ամբողջականությունն ամենասեղմ ժամկետներում ստուգելու պարտականությունը, բայց ոչ ուշ, քան դիմումատուից այդ փաստաթղթերը ստանալու օրվանից 3 աշխատանքային օր հետո։

Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը դիմումատուի կողմից ամբողջ ծավալով չի ներկայացվել, իրավասու մարմինը սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետից ոչ ուշ դիմումատուին ծանուցում է ուղարկում կամ հանձնում՝ բացակայող փաստաթղթերը դրանում սահմանված ժամկետներում ներկայացնելու անհրաժեշտության մասին։

Դիմումի ուսումնասիրման ժամկետը կասեցվում է նշված ծանուցումն ուղարկելու օրվանից և վերսկսվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ամբողջական փաթեթը դիմումատուի կողմից ներկայացվելու օրը։ Ծանուցման մեջ սահմանված ժամկետներում բացակայող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դիմումատուն կարող է մերժում ստանալ դիմումի հետագա ուսումնասիրման հարցում՝ դրա ոչ պատշաճ ձևակերպման պատճառով։ Այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված չէ սույն պարբերությունում նշված կասեցման ընթացակարգը, իրավասու մարմինն իրավունք ունի հիմնավորված որոշում ընդունելու դիմումի ընդունումը մերժելու մասին՝ սույն կետի 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթների պահպանմամբ։

Նշված դիմումը պատշաճ կերպով ձևակերպված չի համարվում այնքան ժամանակ, քանի դեռ, անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, չեն ստացվել բոլոր փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։

Ցանկացած դեպքում դիմումատուին պետք է ընձեռվի դիմումի մեջ տեխնիկական բնույթի ուղղումներ կատարելու հնարավորություն։

26. Այն դեպքում, երբ իրավասու մարմինը սահմանված ժամկետում դիմումատուին թույլտվություն (դրա կրկնօրինակը) չի տրամադրել կամ դրա տրամադրման հիմնավորված մերժում չի ներկայացրել, դիմումատուն թույլտվության (դրա կրկնօրինակի) տրամադրման ժամկետը լրանալու օրվանից ձեռք է բերում այն գործունեության և (կամ) գործողությունների իրավունքը (դրա կրկնօրինակը), որոնց իրականացման մասով նա դիմում է ներկայացրել՝ բացառությամբ այն ծառայությունների առանձին տեսակների տրամադրման, այն գործունեության և (կամ) գործողությունների առանձին տեսակների իրականացման թույլտվությունների, որոնց ցանկը սահմանված է որոշակի ոլորտներում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերով, որոնք ընդունվում են պաշտպանության կամ ազգային անվտանգության ապահովման նպատակով։

Սույն կետի առաջին պարբերության դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ կարգավորման հասցեատերը պետք է թույլտվության գործողությունը երկարաձգելու դիմում ներկայացնի։

Սույն կանոններն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում անդամ պետություններն իրականացնում են իրենց նորմատիվ իրավական ակտերում սույն կետի դրույթների իրագործումն ապահովող նորմերի փուլ առ փուլ ներառումը։

27. Թույլտվության տրամադրումը մերժելու, թույլտվությունից զրկելու (չեղյալ հայտարարելու), այն կասեցնելու, գործողության ժամկետը երկարաձգելու հիմքերի սպառիչ ցանկը սահմանվում է որոշակի բնագավառներում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերով։

28. Թույլտվությունը գործում է անդամ պետության ՝ այդ թույլտվության մեջ նշված ամբողջ տարածքում։

Ծառայությունների այն ոլորտներում (ենթաոլորտներում), որտեղ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմանը համապատասխան, գործում է ծառայությունների միասնական շուկա, ծառայությունների տրամադրման թույլտվությունները ճանաչվում են առանց հաստատման և գործում են անդամ պետությունների տարածքներում։

29. Գործունեություն իրականացնելու՝ տրվող թույլտվությունը չպետք է ունենա գործողության սահմանափակ ժամկետ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝

ա) թույլտվությունների քանակը կամ թույլտվության գործողության ժամկետը սահմանափակ է՝ հասարակական բարոյականության պաշտպանության, հասարակական կարգի, ազգային անվտանգության պահպանման, մարդկանց, կենդանիների ու բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանման նպատակով, ինչպես նաև բնական ռեսուրսների կամ տեխնիկան հզորության սահմանափակ լինելու առնչությամբ.

բ) թույլտվությունը տրվում է առանձնահատուկ (հատուկ) տնտեսական գոտիներում կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ այդ պետության տարածքում գործունեություն իրականացնելու մասով։

30. Թույլտվության ձևի և (կամ) անվանման, գործունեության, թույլտվության ընթացակարգի տեսակի (ենթատեսակի) անվանման, թույլտվությունը տրամադրած իրավասու մարմնի անվանման փոփոխության դեպքում, օրենսդրության փոփոխության դեպքում առանց թույլտվության պահանջների բովանդակության էական փոփոխության (ինչը չի ազդում կարգավորման նպատակների վրա, այդ թվում՝ չի անդրադառնում սպառողների, շուկայի բարեխիղճ սուբյեկտների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև հասարակական (պետական) շահերին) նախկինում տրված թույլտվությունների (դրանց կրկնօրինակների) և փաստաթղթերի գործողությունը պահպանվում է մինչև այն ժամկետի լրանալը, որով դրանք տրամադրվել են։

Թույլտվության վերաձևակերպման համար հիմքերի սպառիչ ցանկը սահմանվում է որոշակի բնագավառներում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերով։

31. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է ծառայությունների տրամադրման, հիմնադրման, գործունեության և (կամ) գործողությունների իրականացման թույլտվությունների միասնական ցանկ։

Անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսվում է նշված ցանկով չնախատեսված թույլտվությունները տրամադրելու և պահանջելու արգելքի սահմանում։

 

V. Ծանուցման (հայտարարման) ընթացակարգեր

 

32. Կարգավորումը կարող է իրականացվել ծանուցման (հայտարարման) ընթացակարգի միջոցով, որով նախատեսվում է դիմումատուի պարտականությունը՝ ծառայությունների առևտուրը, գործունեության և (կամ) գործողությունների իրականացումն սկսելուց առաջ այդ մասին ծանուցելու իրավասու մարմնին՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ծանուցման (հայտարարման) ընթացակարգի միջոցով դիմումատուն իրավասու մարմնին տեղեկացնում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին իր համապատասխանության մասին այն ծառայությունների առևտրի, այն գործունեության և (կամ) գործողությունների իրականացման մասով, որոնց առնչությամբ ներդրվել է ծանուցման (հայտարարման) ընթացակարգը։

33. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է ծառայությունների, գործունեության և (կամ) գործողությունների այն տեսակների միասնական ցանկը, որոնց առնչությամբ ներդրվել է ծանուցման (հայտարարման) ընթացակարգը։

Անդամ պետությունների օրենսդրությամբ ծանուցման (հայտարարման) ընթացակարգի կիրառման արգելք է նախատեսվում այն ծառայությունների, գործունեության և (կամ) գործողությունների տեսակների նկատմամբ, որոնք նախատեսված չեն նշված ցանկով։

34. Ծանուցման (հայտարարման) ընթացակարգի միջոցով կարգավորման դեպքում դիմումատուին պետք է տրամադրվի ծառայությունների առևտրի, գործունեության և (կամ) գործողությունների իրավունք՝ համապատասխան ծանուցումը (հայտարարությունը, ծանուցագիրը և այլն) նամակատարի միջոցով, պատվիրված փոստային առաքմամբ՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ դիմումատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային փաստաթղթի ձևով իրավասու մարմին ուղարկելու օրվանից կամ իրավասու մարմնում այն ստանալու օրվանից։

35. Իրավասու մարմինը կարգավորման հասցեատերերից չպետք է պահանջի ներկայացնել այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք ուղղակիորեն նախատեսված չեն անդամ պետության՝ ծանուցման (հայտարարման) ընթացակարգի իրականացումը կարգավորող օրենսդրությամբ։

36. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում են ծանուցման (հայտարարման) ընթացակարգի իրականացման կանոնները, ներառյալ՝

ա) ծառայությունների առևտուրը, գործունեության և (կամ) գործողությունների իրականացումը սկսելու մասին ծանուցումը (դիմումը, ծանուցագիրը և այլն) (այդ թվում՝ էլեկտրոնային ձևով ծանուցումը (դիմումը, ծանուցագիրը և այլն)) ուղարկելու կարգը.

բ) ծանուցումների (դիմումների, ծանուցագրերի և այլնի) ռեեստրը (այսուհետ՝ ռեեստր) վարելու կարգը, որով նախատեսվում է՝

ծանուցումները (դիմումները, ծանուցագրերը և այլն) ստանալու օրը դրանցում պարունակվող տեղեկությունները ռեեստրում ներառելը.

ըստ կարգավորման հասցեատիրոջ դիմումի (իր ծանուցման (դիմումի, ծանուցագրի և այլնի) առնչությամբ) կամ կարգավորման հասցեատիրոջ կողմից ծառայությունների առևտրով, գործունեության և (կամ) գործողությունների իրականացմամբ զբաղվելու արգելքի մասին դատարանի որոշման՝ ծանուցումը (դիմումը, ծանուցագիրը և այլն) ռեեստրից հանելը.

իրավասու մարմնի տեղեկատվություն ստանալը ռեեստրում պարունակվող ծանուցումների (դիմումների, ծանուցագրերի և այլնի) մասին՝ առանց կարգավորման հասցեատերերից այդ տեղեկությունների հաստատումը պահանջելու.

ռեեստրում պարունակվող տեղեկությունների բաց լինելը և դրանց անարգել հասանելիությունը։

37. Ծառայությունների, գործունեության և (կամ) գործողությունների կոնկրետ տեսակի նկատմամբ ծանուցման (հայտարարման) ընթացակարգը թույլտվության ընթացակարգի փոխարեն ներդնելիս կարգավորման հասցեատերը, որը ծանուցման (հայտարարման) ընթացակարգի ներդրման պահին ծառայությունների տրամադրման, գործունեության և (կամ) գործողությունների իրականացման գործող թույլտվություն ունի, համարվում է այն ծանուցումը (դիմումը, ծանուցագիրը և այլն) ուղարկած կարգավորման հասցեատեր, որն իրավասու մարմնի կողմից ավտոմատ կերպով ներառվում է ռեեստրում։

 

VI. Ֆիզիկական անձի մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներ

 

38. Անդամ պետությունների օրենսդրության մեջ ֆիզիկական անձանց նկատմամբ ծառայությունների առանձին տեսակների տրամադրման, գործունեության և (կամ) գործողությունների իրականացման մասով կարող են սահմանվել մասնագիտական որակավորմանը ներկայացվող հետևյալ պահանջները՝

համապատասխան կրթության առկայությունը,

մասնագիտական քննություններ հանձնելը (թեստավորում, հարցազրույց և այլն),

որոշակի բնագավառում գործնական փորձի առկայությունը,

լեզուների իմացությունը,

այլ պահանջներ։

Այդ պահանջները պետք է հիմնավորված լինեն և ներկայացվեն միայն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են՝ հաստատելու համար ֆիզիկական անձի իրավասությունը հայտագրված ծառայությունների տրամադրման, հայտագրված գործունեության և (կամ) գործողությունների իրականացման հարցում։

39. Որպես աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում աշխատանք կատարող (ոչ որպես անհատ ձեռնարկատեր) ֆիզիկական անձի մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներ չեն կարող սահմանվել հետևյալ պահանջները՝

ա) որոշակի տարածքում (որոշակի վայրում) ծառայությունների առևտրին, գործունեության և (կամ) գործողությունների իրականացմանը մասնակցելը.

բ) որոշակի տարածքի կամ հատուկ սարքավորումների առկայությունը.

գ) ծառայությունների միայն մեկ տեսակի առևտրին մասնակցելը, բացառապես միևնույն գործողությունները (գործառնությունները) իրականացնելն այն դեպքում, երբ ֆիզիկական անձն ընդունակ է ինքնուրույն մատուցել ծառայությունների տարբեր ոլորտներում (ենթաոլորտներում) ընդգրկված մի քանի ծառայություններ (դրանց բաղկացուցիչները) կամ իրականացնել գործունեության տարբեր տեսակներում ընդգրկված մի քանի գործողություններ (գործառնություններ)՝ անհրաժեշտ մասնագիտական որակավորման առկայության դեպքում։

40. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է, որ ֆիզիկական անձի մասնագիտական որակավորումը հաստատելու համար մասնագիտական քննություն (թեստավորում, հարցազրույց և այլն) հանձնելու թույլտվության մասին որոշումն ընդունվում է անկողմնակալության հիմունքներով, ողջամիտ ժամկետում և ուղարկվում է դիմումատուին՝ որպես կանոն, ոչ ուշ, քան ֆիզիկական անձի կողմից համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից 1 ամսվա ընթացքում։

Այդ քննությունը (թեստավորումը, հարցազրույցը և այլն) հանձնելը պետք է ապահովվի անկողմնակալության հիմունքներով, ողջամիտ ժամկետներում՝ որպես կանոն, ոչ ուշ, քան մասնագիտական քննություն (թեստավորում, հարցազրույց և այլն) հանձնելու թույլտվության մասին որոշումը դիմումատուին ուղարկվելու օրվանից 1 ամսվա ընթացքում։

Այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված է մասնագիտական քննությունը (թեստավորումը, հարցազրույցը և այլն) վերահանձնելու ժամկետ այն անձանց համար, որոնք չեն անցել այդ քննությունը, կրկնակի վերահանձնման հնարավորությունն ապահովվում է ողջամիտ ժամկետում՝ որպես կանոն, ոչ ուշ, քան մասնագիտական քննությունը չհանձնելու մասին որոշումն ընդունելու օրվանից 3 ամսվա ընթացքում։

41. Այն դեպքում, երբ ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման հաստատումն անցկացվում է քննական, ատեստավորման և (կամ) այլ հանձնաժողովի կողմից, պետք է ապահովվի այդ հանձնաժողովի անդամների անկողմնակալությունը, օբյեկտիվությունը, իրավասությունն ու անկախությունը։

42. Այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված է ֆիզիկական անձի մասնագիտական որակավորման հետագա պարբերական (կանոնավոր) վերահաստատում, ֆիզիկական անձի մասնագիտական որակավորման վերահաստատման ստուգումը պետք է անցկացվի ողջամիտ ժամկետներում, բայց ոչ շուտ, քան մասնագիտական որակավորման վերահաստատման նախորդ ստուգումն անցկացնելու օրվանից 1 տարի անց։

43. Առանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների էական փոփոխության՝ ֆիզիկական անձի մասնագիտության, մասնագիտացման անվանման փոխության դեպքում (ինչը չի ազդում կարգավորման նպատակների վրա, այդ թվում՝ չի անդրադառնում սպառողների, շուկայի բարեխիղճ սուբյեկտների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև հասարակական (պետական) շահերին) ֆիզիկական անձի մասնագիտական որակավորման կրկնակի հաստատում չի պահանջվում։

44. Ֆիզիկական անձանց՝ հիմնադրման, ծառայությունների առևտրի, գործունեության և (կամ) գործողությունների իրականացման թույլտվության կարգավորման նպատակով՝

ա) այն դեպքում, երբ ֆիզիկական անձի մասնագիտական որակավորումը (աշխատանքային փորձը և ստաժը, վերապատրաստման, վերաուսուցման դասընթացներ անցնելը և այլն) հաստատող փաստաթղթերի ճանաչումն իրականացվում է ճանաչման ընթացակարգերի անցկացմամբ, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է այդ ճանաչման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով (կիրառվում է առանց Արձանագրության 27-րդ և 29-րդ կետերի դրույթների խախտման).

բ) առանց ճանաչման ընթացակարգերի անցկացման` ճանաչվում են հետևյալ փաստաթղթերը՝

փաստաթղթեր, որոնք հաստատում են ֆիզիկական անձի մասնագիտական որակավորումը (աշխատանքային փորձը և ստաժը, վերապատրաստման, վերաուսուցման դասընթացներ անցնելը և այլն) ծառայությունների այն ոլորտներում (ենթաոլորտներում), որտեղ գործում է ծառայությունների միասնական շուկան.

այլ անդամ պետությունում տրված՝ կրթության մասին փաստաթղթերը (բացառությամբ «Միության մասին» պայմանագրի 97-րդ հոդվածով նախատեսված դեպքերի)։

45. Ծառայությունների առանձին տեսակների տրամադրման, գործունեության և (կամ) գործողությունների իրականացման մասով անդամ պետությունների օրենսդրությամբ ֆիզիկական անձանց նկատմամբ կարող է սահմանվել մասնագիտական պատասխանատվության ապահովագրման պահանջ։

 

VII. Հսկողական (վերահսկողական) ընթացակարգեր

 

46. «Միության մասին» պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ կարգավորման նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ տրամադրվող ծառայությունների անվտանգությունն ու որակը, գործունեության և (կամ) գործողությունների անվտանգությունն ապահովելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում են հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի իրականացման համար լիազորված իրավասու մարմինները և հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացման կարգը։

47. Հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի միջոցով իրավասու մարմինները ստուգում են կարգավորման հասցեատերերի կողմից կարգավորող պահանջների պահպանումը։

48. Հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի արդյունավետությունն ապահովվում է հետևյալ եղանակներով՝

ա) ռիսկերի գնահատման (ռիսկերի կառավարման) համակարգի ներդնում և ավտոմատացում.

բ) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի հստակ իրավական կանոնակարգում.

գ) կարգավորման հասցեատերերի իրավունքների երաշխիքների ամրագրում օրենսդրության մեջ։

49. Ռիսկերի գնահատման (ռիսկերի կառավարման) համակարգով նախատեսվում է՝

ա) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի օբյեկտների, ուղղությունների, ձևերի, ծավալի (լիարժեքության) և անցկացման պարբերականության որոշումը, այդ թվում՝ կարգավորման հասցեատերերի հետևյալ բնութագրերի հիման վրա՝

գործունեության և (կամ) գործողությունների տեսակի և (կամ) օբյեկտի վտանգավորության աստիճանը,

նախկինում հայտնաբերված խախտումների քանակը, տեսակները և բնույթը,

ապրանքները սպառողների, ծառայությունները ստացողների՝ կոպիտ խախտումների կատարման վերաբերյալ դիմումների (այդ խախտումների փաստերի հաստատմամբ) քանակը.

բ) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացման պլանների (գրաֆիկների) կազմումը, համաձայնեցումը, հաստատումը և իրագործումը՝ ռիսկի աստիճանի գնահատման (հաշվի առնելով կարգավորման հասցեատերերին ռիսկի խմբերին դասելու սահմանված չափանիշները), կորուստ (վնաս) պատճառելու ռիսկի աստիճանի վերլուծության, բնութագրերի վերլուծության և պարտադիր պահանջների խախտումների հավանականության գնահատման հիման վրա՝ ռիսկի աստիճանին համամասնորեն՝ հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի քանակը հետագայում նվազեցնելու նպատակով.

գ) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացման ծավալի (լիարժեքության) և հաճախության տարբերակումը՝ կախված կարգավորման հասցեատերերի գործունեության և (կամ) գործողությունների տեսակի վտանգավորության աստիճանից և (կամ) օբյեկտից և դրանց վարքագծի բարեխղճությունից։

50. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի կանոնակարգումը, այդ թվում ներառյալ՝

ա) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացման սկզբունքները.

բ) ռիսկերի գնահատման (ռիսկերի կառավարման) համակարգը.

գ) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի կազմակերպման և անցկացման պայմաններն ու ընթացակարգերը.

դ) ռիսկի տարբեր աստիճաններին վերաբերող գործունեության և (կամ) գործողությունների տեսակները.

ե) գործունեության և (կամ) գործողությունների որոշակի տեսակի համար ռիսկի աստիճանի գնահատման չափանիշները.

զ) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի կազմակերպման և անցկացման ժամանակ իրավասու մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) գործողությունների (անգործության) բողոքարկման կարգը և կարգավորման հասցեատերերին պատճառած կորուստի (վնասի) փոխհատուցման կարգը.

է) հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացման պարբերականությունը և դրանց անցկացման վերջնաժամկետները.

ը) իրավասու մարմինների կողմից ստուգման ենթակա հարցերի ցանկի օգտագործումը (ստուգման թերթիկներ, ստուգաթերթեր, կարգադրագրեր և այլ փաստաթղթեր).

թ) իրավասու մարմինների պարտադիր հաշվետվողականությունը, այդ թվում՝ ստուգում անցած կարգավորման հասցեատերերի թվի, հայտնաբերված խախտումների, հասցված վնասի (կորուստի) չափի, պատասխանատվության ենթարկված կարգավորման հասցեատերերի, կարգավորման հասցեատերերին պատասխանատվության ենթարկելու մասին անվավեր ճանաչված որոշումների և իրավասու մարմինների անօրինական ճանաչված ակտերի քանակի մասին։

51. Հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի կազմակերպման և անցկացման ժամանակ կարգավորման հասցեատերերի իրավունքների երաշխիքներն ապահովելու նպատակով անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսվում են հետևյալ դրույթները՝

ա) կարգավորման միևնույն հասցեատիրոջ նկատմամբ մի քանի իրավասու մարմինների կողմից միևնույն պարտադիր պահանջների կատարման (պահպանման) մասով հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացման անթույլատրելիությունը.

բ) իրավասու մարմնի կողմից հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի կողմից հաստատված՝ այդ ընթացակարգերի անցկացումը նշանակելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա.

գ) կարգավորման հասցեատիրոջն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող ողջամիտ ժամկետներում պլանային ստուգումների անցկացումը (պլանային ստուգումների անցկացման դեպքում) սկսելու վերաբերյալ ծանուցագիր (գրավոր կամ այլ ձևով) ուղարկելը՝ բացառությամբ անդամ պետության հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

դ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող՝ ստուգումների վերջնաժամկետների պահպանման պարտադիր լինելը.

ե) անդամ պետության օրենսդրությամբ չսահմանված պահանջների և ընթացակարգերի կատարումը ստուգելու անթույլատրելիությունը.

զ) իրավասու մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունը՝ իրենց պարտականությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և կարգավորման հասցեատերերի իրավունքները խախտելու դեպքում։

52. Հսկողական (վերահսկողական) ընթացակարգերի անցկացման արդյունավետության ապահովման, այդ թվում՝ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման համար իրավասու մարմինները կնքում են համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է՝

ա) կարգավորման կոնկրետ հասցեատերերի առնչությամբ՝ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման հնարավորությունը.

բ) կարգավորման հասցեատերերի կողմից սպառողների, ծառայությունները ստացողների, կարգավորման բարեխիղճ հասցեատերերի իրավունքների ու օրինական շահերի, ինչպես նաև անդամ պետությունների շահերի խախտումը կանխարգելելու մեխանիզմի ստեղծումը։

 

VIII. Կարգավորող պահանջների ու ընթացակարգերի կատարելագործումը

 

53. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է կարգավորման հասցեատերերի վրա նորմատիվ իրավական ակտերի փաստացի ներգործության հետևանքների գնահատում անցկացնելու կարգը։

Այդ գնահատումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի կողմից՝ առնվազն 3 տարին 1 անգամ։

54. Կարգավորման հասցեատերերի վրա նորմատիվ իրավական ակտերի փաստացի ներգործության հետևանքների գնահատումն իրականացվում է կարգավորման հայտագրված նպատակներին հասնելը որոշելու և նորմատիվ իրավական ակտն ընդունելու համար, ինչպես նաև անհարկի, անարդյունավետ կարգավորող պահանջների և (կամ) ընթացակարգերի հայտնաբերման դեպքում՝ դրանք հետագայում պարզեցնելու և (կամ) վերացնելու համար։ Անհարկի, անարդյունավետ կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր են նաև՝

ա) ոչ միանշանակ կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը.

բ) անդամ պետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը.

գ) իրավասու մարմինների կողմից փաստացիորեն չկիրառվող ոչ անհրաժեշտ կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը.

դ) կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը, որոնք չեն համապատասխանում որոշակի ճյուղում, բնագավառում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգավորման նպատակներին, այդ թվում՝ գործունեության իրականացման անվտանգությանը, ինչպես նաև տրամադրվող ծառայության անվտանգությանն ու որակին ներկայացվող պահանջներին.

ե) կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը, որոնք կրկնվում են տարբեր իրավասու մարմինների լիազորությունների, մեկ իրավասու մարմնի տարբեր մակարդակների, այլ անձանց և կազմակերպությունների շրջանակներում՝ նրանց պատվիրակված լիազորություններն իրականացնելիս.

զ) կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը, որոնք չեն իրագործվում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգավորման համար իրավասու մարմինների կադրային, ժամանակային և նյութական ռեսուրսների բավարար չլինելու պատճառով.

է) պահանջները, որոնք չեն ապահովում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգավորման նպատակներին հասնելը, այդ թվում՝ ունեն ֆորմալ բնույթ.

ը) պահանջները, որոնց առնչությամբ սահմանվել է անհրաժեշտություն, և գործող կարգավորման հետ համեմատ գոյություն ունի կարգավորման առավել արդյունավետ տարբերակով փոխարինելու հնարավորություն.

թ) անդամ պետությունների անձանց նկատմամբ կիրառվող ներգործության միջոցներ, որոնք անհամաչափ են իրավախախտման բնույթին, այդ թվում՝ վրա հասած կամ կանխված վնասակար հետևանքների ծանրությանը, հասցված, կամավոր կերպով հատուցված կամ վերացված վնասի չափին կամ այլ հանգամանքների։

55. Ըստ կարգավորման հասցեատերերի վրա նորմատիվ իրավական ակտերի փաստացի ներգործության հետևանքների գնահատման արդյունքների, կախված կարգավորող պահանջների և (կամ) ընթացակարգերի արդյունավետությունից՝ անհարկի, անարդյունավետ կարգավորող պահանջները և (կամ) ընթացակարգերը ենթակա են վերացման կամ կարգավորման հասցեատիրոջ իրավական կարգավիճակը չվատթարանալու պայմանով՝ մեկ տեսակից (ինքնակարգավորում, լիցենզավորում, ծանուցում, սերտիֆիկացում, ատեստավորում, հավատարմագրում և այլն) մյուսին փոփոխման։

56. Կարգավորման հասցեատերերի վրա նորմատիվ իրավական ակտերի փաստացի ներգործության հետևանքների գնահատում իրականացնելիս անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում է կարգավորման լավագույն միջազգային փորձը (այդ թվում՝ միջազգային ստանդարտները), իսկ դրա բացակայության դեպքում՝ անդամ պետությունների՝ կարգավորման առավել առաջադեմ մոդելները։

57. Հանձնաժողովը մշակում է կարգավորման լավագույն միջազգային փորձի (այդ թվում՝ միջազգային ստանդարտների) և անդամ պետությունների՝ կարգավորման առավել առաջադեմ մոդելների կիրառման վերաբերյալ առաջարկություններ։

 

IX. Եզրափակիչ դրույթներ

 

58. Ծառայությունների որակի ու կարգավորման հասցեատերերի կողմից իրականացվող գործունեության և (կամ) գործողությունների անվտանգության բարձրացման նպատակով անդամ պետություններն իրավունք ունեն պատվիրակելու կարգավորման հասցեատերերի իրավասության գնահատման մասով լիազորությունները համապատասխան մասնագիտական միավորումներին, առևտրաարդյունաբերական պալատներին։

59. Սույն կանոնների դրույթները Հանձնաժողովի կողմից կիրառվում են «Միության մասին» պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված լիազորությունների շրջանակներում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ծառայությունների առևտրի,

հիմնադրման ու գործունեության

կարգավորման կանոնների

 

ՑԱՆԿ

 

Միջազգային կազմակերպությունների միջազգային ստանդարտների, որոնց անդամակցելը հասանելի է Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետություններին

 

I. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ)

 

1. Կարգավորիչների կառավարում։ Կարգավորման քաղաքականության ոլորտում ՏՀԶԿ սկզբունքները, որոնք հիմնված են առաջադեմ փորձի վրա (OECD (2014))։

2. ՏՀԶԿ խորհրդի հանձնարարականները (գործիքները)՝ կարգավորման քաղաքականության և պետական կառավարման հարցերի վերաբերյալ (С(2012)37)։

3. ՏՀԶԿ ղեկավար սկզբունքները՝ կարգավորման և կատարման որակի համար (OECD (2005))։

4. Կարգավորիչ գործիքների կատարելագործումը՝ ներգործության գնահատման միջոցով (SIGMA Paper № 31, 2001)։

 

II. Եվրոպական տնտեսական հանձնաժողով (ՄԱԿ–Ի ԵՏՀ)

 

1. Ռիսկերի կառավարումը նորմատիվ կարգավորման համակարգերում (Նյու Յորք և Ժնև, 2014 թվական)։

2. Հանձնարարական թիվ 35. «Մեկ պատուհանի» համակարգի իրավական հիմքի մշակումը միջազգային առևտրում (Ժնև, 2010 թվականի դեկտեմբեր)։

3. Հանձնարարական թիվ 33. «Մեկ պատուհանի» մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հանձնարարական և Ղեկավար սկզբունքներ՝ առևտրային և պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը բարձրացնելու համար (Ժնև, 2005 թվականի հուլիս)։

4. Հանձնարարական թիվ 26. Փոխանակման մասին համաձայնագրերի օգտագործումն առևտրային նպատակներով՝ տվյալների էլեկտրոնային փոխանակման համար (Ժնև, 1995 թվականի մարտ)։

 

III. Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողով (ՄԱԱԶՀ)

 

1. Կայունության ցուցանիշների հաշվետվողականության ոլորտում առաջադեմ փորձի ձեռնարկ՝ ղեկավար մարմինների և ֆոնդային բորսաների համար (Նյու Յորք և Ժնև, 2014 թվական)։

2. «Տեխնիկական համագործակցության» հարցերով տեղեկատու (Նյու Յորք և Ժնև, 2011 թվական)։

 

IV. Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)

 

1. Ծառայությունների տեխնիկական ստանդարտներ։ Ներքին կարգավորման հարցերով աշխատանքային խմբի քարտուղարության նշումները (S/WPDR/W/49, 2012)։

2. Մասնագիտական ծառայությունների հարցերով աշխատանքային խմբի աշխատանքային փաստաթղթերը՝ հաշվետվություններ, գրություններ։

3. Ներքին կարգավորման հարցերով աշխատանքային խմբի աշխատանքային փաստաթղթերը՝ հաշվետվություններ, գրություններ։

 

V. Համաշխարհային փոստային միություն (ՀՓՄ)

 

Համաշխարհային փոստային միության Ռիսկերի կառավարումը նը (Վիեննա, 1964 թվական)։

 

VI. Էլեկտրոկապի միջազգային միություն (ԷՄՄ)

 

1. Էլեկտրոկապի միջազգային միության կանոնադրությունը (Ժնև, 1992 թվականի դեկտեմբերի 22)

2. Ազգային մակարդակում սպեկտրի օգտագործումը կառավարելու համար կանոնակարգային կառուցվածքի ձեռնարկ (ԷՄՄ-R SM.2093-2 (06/2015))։

 

VII. Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն (ՀԶԿ)

 

1. Զբոսաշրջության էթիկայի գլոբալ օրենսգիրք (Սանտյագո, 1999 թվականի հոկտեմբերի 1):

2. Զբոսաշրջության հարցերով միջխորհրդարանական համաժողովի՝ 1989 թվականի Հաագայի հռչակագիր (Հաագա,1989 թվականի ապրիլի 10-14)։

3. Զբոսաշրջության խարտիա և Զբոսաշրջիկի օրենսգիրք, որոնք հավանություն են ստացել Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր վեհաժողովի VI նստաշրջանի թիվ 1 բանաձևով (Սոֆիա, 1985 թվականի սեպտեմբերի 22)։

 

VIII. Ստանդարտացման միջազգային կազմակերպություն (ՍՄԿ) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողով (ՄԷՀ)

 

Ստանդարտացում և հարակից գործունեության տեսակներ։ Ընդհանուր բառարան (ISO/IEC GUIDE 2:2004(E/F/R))։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: