ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 790-Ա
ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2022 թվականի հուլիսի 9-ից 13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (հուլիսի 9-10-ը՝ Մոսկվա, հուլիսի 10-12-ը՝ Կրասնոյարսկ, հուլիսի 12-13-ը՝ Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստին և հանձնաժողովին կից գործող փորձագիտական խորհրդի աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Արմեն Արզումանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսի` Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ավիատոմսերի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Ընդունել ի գիտություն, որ Արմեն Արզումանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսի՝ Մոսկվա-Կրասնոյարսկ-Մոսկվա ուղղությամբ ավիատոմսերի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|