Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի ապրիլի 24-ի
թիվ 35 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարվող

 

1. 6-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները, որոնք ընդգրկված են Միության այն անդամ պետության մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որտեղ այդ ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով, հայտարարագրվում են նշված ռեեստրում ընդգրկված, սակայն մտավոր սեփականության օբյեկտներ չպարունակող ապրանքներից առանձին։»։

2. 15-րդ կետում՝

ա) 29-րդ ենթակետը վեցերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ընդգրկված ապրանքների հայտարարագրման ժամանակ լրացուցիչ նշվում է մտավոր սեփականության օբյեկտի գրանցման համարը՝ ըստ այդ ռեեստրի (առկայության դեպքում)։».

բ) 38-րդ ենթակետում առաջին պարբերությունը (աղյուսակից հետո) «ԱՀ-ի համարը» բառերից առաջ լրացնել «տրված» բառով.

գ) 42-րդ ենթակետը քառասուներեքերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ռուսաստանի Դաշնությունում անտառանյութերի հայտարարագրման ժամանակ լրացուցիչ նշվում են փայտանյութի հետ գործարքների հայտարարագրի համարը և այն ներկայացնելու ամսաթիվը։».

դ) 45-րդ ենթակետում՝

տասներեքերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «ադվալորային և յուրահատուկ բաղադրիչների գումարում» բառերից հետո լրացնել «կամ մեկ բաղադրիչի հանում մյուս բաղադրիչից» բառերով.

քսանչորսերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

Այն դեպքում, երբ կիրառվում է մաքսային վճարի համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է մեկ բաղադրիչի հանումը մյուս բաղադրիչից, մաքսային վճարի գումարն ըստ հանվող բաղադրիչի հաշվելիս «Դրույքաչափը» սյունակում նշվում է վճարի դրույքաչափը՝ «-» նշանով։».

քսանյոթերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

Այն դեպքում, երբ կիրառվում է մաքսային վճարի համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է մեկ բաղադրիչի հանումը մյուս բաղադրիչից, մաքսային վճարի գումարն ըստ հանվող բաղադրիչի հաշվելիս «Գումարը» սյունակում նշվում է վճարի գումարը՝ «-» նշանով։».

3. 25-րդ կետում՝

ա) 4-րդ ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«նախորդող ԱՀ-ի 33-րդ վանդակում նշված՝ ապրանքի դասակարգման ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան (Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար).».

բ) 5-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը լրացնել «(առկայության դեպքում), իսկ Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ նաև տեղեկություններ այն փաստաթղթի (հաշվարկման, մասնագրման) վերաբերյալ, որով հաստատվում է հայտարարագրվող ապրանքի պատրաստման համար օգտագործված հումքային ապրանքների (բաղադրիչների) (օտարերկրյա ապրանքների, Միության ապրանքների) քանակը» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան