Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 145

քաղ. Մոսկվա

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 9-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) ևԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 35-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոնները:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի

հոկտեմբերի 18-ի թիվ 145 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման

 

1. Սույն Կանոնները մշակվել են «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու նպատակով, ևդրանցով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կարգը:

2. Սույն Կանոնների նպատակներով՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում ասելով հասկացվում է համապատասխան աշխատանքներ անցկացնելու կարգին (այսուհետ՝ աշխատանքներ անցկացնելու կարգ) համապատասխան կատարված չափումների միասնականության ապահովման աշխատանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող արդյունքներով ձեւակերպված փաստաթղթերի փոխադարձ ճանաչումն անդամ պետությունների կողմից:

Սույն Կանոններում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) սահմանված իմաստներով:

3. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների (այսուհետ՝ աշխատանքներ) արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացվում է այդպիսի աշխատանքներ կատարելու համար իրենց պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված (հայտագրված)՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ լիազորված մարմին (կազմակերպություն)) կողմից կատարված աշխատանքների մասով՝ աշխատանքներ անցկացնելու կարգի ևսույն Կանոնների համաձայն:

4. Արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացվում է հետեւյալ աշխատանքների մասով՝

ա) չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրում.

բ) որպես չափումների հղումային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրում.

գ) ստանդարտ նմուշի տեսակի հաստատում.

դ) չափման միջոցների տեսակի հաստատում.

ե) չափման միջոցի ստուգաչափում:

5. Չափման միջոցների (ստանդարտ նմուշի) տեսակի հաստատման ևչափման միջոցների ստուգաչափման արդյունքների ճանաչումը կիրառելի է անդամ պետությունների տարածքներում պատրաստված չափման միջոցների նկատմամբ:

Երրորդ երկրներում պատրաստված չափման միջոցների տեսակի հաստատումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Անդամ պետությունների կողմից սահմանվում են այն մարմինները, որոնք իրականացնում են աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում:

7. Լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից աշխատանքների կատարման ավարտից հետո աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող անդամ պետությունների մարմիններ ներկայացվում են՝

ա) չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման ևորպես չափումների հղումային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման ևչափումների մեթոդիկայի (մեթոդի) մասին վկայականի պատճենները.

բ) ստանդարտ նմուշի տեսակի հաստատման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի, ստանդարտ նմուշի տեսակի նկարագրի, ստանդարտ նմուշի անձնագրի ևպիտակի, ինչպես նաևշահագործման փաստաթղթերի (առկայության դեպքում) պատճենները.

գ) չափման միջոցների տեսակի հաստատման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ չափման միջոցների տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի, չափման միջոցների տեսակի նկարագրի, ստուգաչափման մեթոդիկայի, ինչպես նաևշահագործման փաստաթղթերի պատճենները.

դ) չափման միջոցի ստուգաչափման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ չափման միջոցների ստուգաչափում իրականացրած լիազորված կազմակերպության մասին տեղեկությունները ևստուգաչափման նշանի պատկերը: Չափման միջոցների արտադրությունից բացթողնման ժամանակ նախնական ստուգաչափման աշխատանքների արդյունքների ճանաչումը կարող է իրականացվել այդ չափման միջոցների տեսակի հաստատման աշխատանքների ճանաչման հետ միաժամանակ:

8. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող մարմինը, սույն Կանոնների 7-րդ կետում նշված փաստաթղթերը ևտեղեկություններն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, ապահովում է այդ փաստաթղթերի ևտեղեկությունների ուսումնասիրումը, աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման (փոխադարձ ճանաչումը մերժելու) մասին որոշման կայացումը, իր անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտի տեղեկատվական ֆոնդում աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին տեղեկությունների տեղադրումը ևայլ անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն) համապատասխան ծանուցման ուղարկումը:

9. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին ծանուցում ստանալու դեպքում լիազորված մարմինը (կազմակերպությունը) իրականացնում է.

ա) աշխատանքներ կատարած հայտատուին անդամ պետությունների կողմից աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին գրավոր տեղեկացում.

բ) աշխատանքներ կատարած հայտատուին համապատասխան աշխատանքներ կատարելու կարգի համաձայն ձեւակերպված փաստաթղթի տրամադրում.

գ) իր անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտի տեղեկատվական ֆոնդում աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին տեղեկությունների տեղադրում:

10. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող մարմինը կարող է աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչումը մերժելու մասին որոշում կայացնել՝ սույն Կանոնների 7-րդ կետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չներկայացնելու կամ դրանք ոչ լրիվ ծավալով ներկայացնելու դեպքում: Կայացված որոշման մասին ծանուցումը (հիմնավորմամբ) ուղարկվում է լիազորված մարմին (կազմակերպություն) գրավոր որոշումը կայացնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

11. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչումը մերժելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից, ծանուցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է խորհրդակցությունների անցկացում հայտատուի ևաշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող մարմնի հետ՝ այդ մերժման պատճառները վերացնելու համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան