ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 5.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Հանձնաժողովն ապահովում է անդամ պետությունների կողմից զգայուն ապրանքների մասով ընդունված (մշակված) իրավական ակտերի (ակտերի նախագծերի) ռեեստրի վարումն ու տեղադրումը Միության պաշտոնական կայքում:
Ռեեստրը ձևավորվում է անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ՝ «Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների անցկացման և (կամ) զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգի (թիվ 3 հավելված) 18-րդ կետին համապատասխան, անդամ պետությունների կողմից ներկայացվող տեղեկատվության և Հանձնաժողովի կողմից անցկացվող՝ անդամ պետությունների կողմից զգայուն ապրանքների մասով իրավական ակտերի մշակման մոնիթորինգի և ընդունման արդյունքների հիման վրա:»:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|