Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2017-27.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2017 թվականի

թիվ 67

քաղ. Մոսկվա

 

«ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 44-րդ կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հուլիսի 5–ի թիվ 200 որոշմամբ հաստատված՝ «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հունիսի 20-ի

թիվ 67 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում կատարվող

 

1. Տեքստում համապատասխան թվով և հոլովով «Կողմեր» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություններ» բառերով։

2. 2-րդ կետում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով։

3. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Կոմիտեն իր գործունեության մեջ առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։»։

4. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) իրավակիրառ պրակտիկայի, տեղեկատվության փոխանակման հետ կապված առավել արդիական հարցերի և մրցակցության ու հակամենաշնորհային կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման խնդիրների շուրջ խորհրդակցությունների անցկացում.

2) խորհրդակցությունների անցկացում և դրանց արդյունքներով Հանձնաժողովի կողմից հաստատվող հետևյալ փաստաթղթերի նախապատրաստում՝

անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկան և նշանակման կարգը, մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկան, մենաշնորհային բարձր (ցածր) գների որոշման մեթոդիկան, տնտեսության տարբեր ճյուղերում մրցակցության կանոնների կիրառման առանձնահատկությունները (անհրաժեշտության դեպքում),

անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգը,

անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ քննություն անցկացնելու կարգը,

անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգը,

Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության, այդ թվում՝ տեղեկատվական փոխգործակցության կարգը.

3) խորհրդակցությունների անցկացում և առաջարկությունների նախապատրաստում՝ անդամ պետությունների օրենսդրության մոնիթորինգի և վերլուծության արդյունքներով, որն անցկացվել է Հանձնաժողովի այն դեպարտամենտների կողմից, որոնց իրավասությանն են վերապահված հակամենաշնորհային կարգավորման, մրցակցակցային քաղաքականության և պետական գնումների բնագավառում քաղաքականության հետ կապված հարցերը։»։

5. [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։

6. 10–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով ենթակոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) պետական (մունիցիպալ) գնումների իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ մեթոդական, վերլուծական և տեղեկատվական նյութերի ու առաջարկների նախապատրաստում Հանձնաժողովի համար.

2) իրավակիրառ պրակտիկայի, տեղեկատվության փոխանակման, պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման և ներդաշնակեցման հետ կապված առավել արդիական հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում.

3) անդամ պետության կողմից ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու հետ կապված՝ այլ անդամ պետություն դիմելու վերաբերյալ խորհրդակցությունների անցկացում և առաջարկների նախապատրաստում.

4) անդամ պետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի XXII բաժնի իրագործման պարտավորությունները չկատարելու հետ կապված՝ այլ անդամ պետություն դիմելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում։»։

7. 18–րդ կետի առաջին պարբերության մեջ «իշխանության գործադիր մարմինների» բառերը փոխարինել «գործադիր իշխանության մարմինների» բառերով, «իշխանության գործադիր մարմինը» բառերը փոխարինել «գործադիր իշխանության մարմինը» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: