Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի

թիվ 52

քաղ. Մոսկվա

 

ԱՂ ԴՐԱԾ ԵՎ ՉՈՐԱՑՐԱԾ ՁՈՒԿՆ ՈՒ ԿԱՂԱՄԱՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Աղ դրած և չորացրած ձուկը, որը պատրաստված է աղի մեջ դնելու միջոցով՝ հետևյալ մեկ կամ ավելի բաղադրամասերի ավելացմամբ. շաքար (աղի պարունակությանը հավասար կամ այն գերազանցող քանակությամբ), համեմունքներ, համեմանքներ, համեմանյութեր (պատրաստի արտադրանքին ավելացված համեմունքների, համեմանքների, համեմանյութերի համաբուրավետիչ հատկություններ հաղորդելու համար անհրաժեշտ քանակություններով), և որը ենթարկվել է հետագա չորացման, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության հիմնական 1–ին կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1604 ապրանքային դիրքում։

2. Աղ դրած և չորացրած կաղամարը, որը պատրաստված է աղի մեջ դնելու միջոցով՝ հետևյալ մեկ կամ ավելի բաղադրամասերի ավելացմամբ. շաքար (աղի պարունակությանը հավասար կամ այն գերազանցող քանակությամբ), համեմունքներ, համեմանքներ, համեմանյութեր (պատրաստի արտադրանքին ավելացված համեմունքների, համեմանքների, համեմանյութերի համաբուրավետիչ հատկություններ հաղորդելու համար անհրաժեշտ քանակություններով), և որը ենթարկվել է հետագա չորացման, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության հիմնական 1–ին կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1605 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: