Գլխավոր տեղեկություն
Համար
N 1043-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1043-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների կատարման նպատակով «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության հետ 2020 թվականի ապրիլի 30-ին կնքված՝ NՀՀ ՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/1 պետական գնման պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.

2) «Դ.Ա.Ն.ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 2-ին կնքված՝ NՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-21/1 պայմանագրով նախատեսված և 2022 թվականի հունվարի 3-ի դրությամբ առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

07.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1043-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1043-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1043-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1043-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1043-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան