ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2017 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՊԼԱԶՄԱՅԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Դոնորական արյան պլազմայի վարակազերծման համար նախատեսված ստերիլ փաթեթվածքում մեկանգամյա օգտագործման հավաքակազմ, որը միացման մայրագծերով կոնտեյներների համակարգ է՝ բաղկացած ապաակտիվացնող ագենտով (0,9 % նատրիումի քլորիդի ջրային լուծույթում ռիբոֆլավինի լուծույթ) 1 պլաստիկ կոնտեյներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներով ճառագայթահարման համար 1 պլաստիկ կոնտեյներից և ապաակտիվացված պլազման պահելու համար 1 կոնտեյներից՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9018 90 840 9 ստորաենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: