Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-204-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1356
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 1691-րդ հոդվածի վերնագիրը և երրորդ պարբերությունը «հայտարարագիրը», իսկ առաջին պարբերությունը «հայտարարագրի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16917-րդ հոդվածով.

«Հոդված 16917. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելը կամ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը

 

Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի մեջ գույքի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

Նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-204-Ն