ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 458-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 105,839,500 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 458-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագրի կատարողը |
Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ, Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, ք. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
105 839 500 ՀՀ դրամ, որից 7 487 500 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունիսի 12-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակ- ներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 12.06․2022 թ.-31.12.2022 թ.-105 839 500 դրամ, այդ թվում` 1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում-11 706.0 հազար դրամ, 2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում-4 300.0 հազար դրամ, 3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում-100.0 հազար դրամ, 4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում-200.0 հազար դրամ, 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում-30.0 հազար դրամ, 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում-980.0 հազար դրամ 7. Ծառայությունների ձեռքբերում-15 669.6 հազար դրամ, 8. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր /եզակի էկոհամակարգի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բուսատեսակների ու կենդանատեսակների պահպանություն՝ պայմանավորված բնության անկանխատեսելի իրավիճակներով, ինչպիսիք են՝ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումները, երաշտը, հրդեհները և այլն/-72 853.9 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում /2-4 եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-11 706.0 հազար դրամ, այդ թվում` 1.1 Բենզին «Ռեգուլյար»-1 560.0 հազար դրամ (3000 լիտր), 1.2 Դիզելային վառելիք-3 000.0 հազար դրամ (6000 լիտր), 1.3 Սեղմված բնական գազ - 5 760.0 հազար դրամ (18000 կգ), 1.4 Հակասառիչ հեղուկ-90.0 հազար դրամ (60 լիտր), 1.5 Շարժիչի յուղ-200.0 հազար դրամ (100 լիտր), 1.6 Բեռնատարի անիվներ - 400.0 հազար դրամ (4 հատ), 1.7 Ավտոմեքենաների անիվներ-480.0 հազար դրամ (12 հատ), 1.8 Կուտակիչ մարտկոց-216.0 հազար դրամ (6 հատ): 2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում /2-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-4 300.0 հազար դրամ, այդ թվում` 2.1 Գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ-300.0 հազար դրամ 2.2 Համազգեստ-4 000.0 հազար դրամ (50 հատ): 3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում /2-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-100.0 հազար դրամ, այդ թվում` 3.1 Դեղորայք-100.0 հազար դրամ: 4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում /2-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-200.0 հազար դրամ, այդ թվում` 4.1 Կենցաղային և տնտեսական նյութեր-200.0 հազար դրամ: 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում /2-րդ եռամսյակ/ գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-30.0 հազար դրամ, այդ թվում` 5.1 Ստվարաթուղթ –30.0 հազար դրամ: 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում /2-3-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-980.0 հազար դրամ, այդ թվում՝ 6.1 Հեռուստացույց LED 50-700.0 հազար դրամ ( 1հատ), 6.2 Օդորակիչ - 280.0 հազար դրամ (1 հատ) 7. Ծառայությունների ձեռքբերում /1-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-15 669.6 հազար դրամ, այդ թվում` 7.1 Էլեկտրամատակարարում-600.0 հազար դրամ, 7.2 Գազամատակարարում-900.0 հազար դրամ, 7.3 Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն-700.0 հազար դրամ, 7.4 Համացանց-742.0 հազար դրամ, 7.5 Մշակման քլիրինգային ծառայություններ-120.0 հազար դրամ, 7.6 Նավիգացիոն ծառայություն-670.8 հազար դրամ, 7.7 Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն-200.0 հազար դրամ, 7.8 Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն-6 000.0 հազար դրամ, 7.9 Համակարգչային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն-150.0 հազար դրամ, 7.10 Խմելու ջուր-250.0 հազար դրամ, 7.11 Կենցաղային ծառայություն-54.0 հազար դրամ, 7.12 Առողջապահության ապահովագրման ծառայություն-2 000.0 հազար դրամ, 7.13 Հակահրդեհային պաշտպանության ծառայություն-3 000.0 հազար դրամ, 7.14 Ներկայացուցչական ծառայություններ-282,8 հազար դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր-2 873.0 հազար դրամ, որից 1. Գրասենյակային պարագաներ-300․0 հազար դրամ, 2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր-100.0 հազար դրամ, 3. Կոմունալ ծախսեր-2 473.0 հազար դրամ, 3.1 Էլեկտրամատակարարում-300.0 հազար դրամ, 3.2 Գազամատակարարում-900.0 հազար դրամ, 3.3 Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն-400.0 հազար դրամ, 3.4 Համացանց-369.0 հազար դրամ, 3.5 Գրասենյակային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն-250.0 հազար դրամ, 3.6 Կենցաղային ծառայություն-54.0 հազար դրամ, 3.7 Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն-200.0 հազար դրամ, |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |