Գլխավոր տեղեկություն
Համար
N 457-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

N 457-Ա

          

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,046,398,492 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի շենքերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05801184) 2022 թվականի մայիսի 11-ին կնքված՝ N ՀՀ/ԳԲՏ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 2,046,398,492 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

         

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

27.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

              

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 457-Ա որոշման

   

ԾՐԱԳԻՐ

    

«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

                

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում կառուցել 9 հարկանի 2 բնակելի շենքերով համալիր՝ Գյումրի քաղաքում բնակվող 44 օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողների, երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքների համար, որոնք երբևէ չեն

ստացել փոխհատուցում երկրաշարժի ժամանակ կորցրած տան դիմաց

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել

ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան

պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան

պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը եւ

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝

սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

2,046,398,492 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրի քաղաքում բնակվող 44 օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողներ,

երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման

տեւողությունը

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հունիսի 17-ից մինչև 2024թ.

մարտի 29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել 9 հարկանի 2 բնակելի շենքերով համալիր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում՝ 2,046,398,492 դրամ, ժամկետը՝ 2022 թ. հունիսի 17-ից մինչև 2024թ.

մարտի 29-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

Նախատեսվում է կատարել կոնստրուկտորական, համաշինարարական և օդափոխության համակարգի աշխատանքներ, անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերը, անցկացնել արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքները, կատարել տարածքի բարեկարգում ՝

2,046,398,492 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66- Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ

գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

                  

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

27.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան