Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2019 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 033/2013) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 033/2013) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 69 որոշմամբ, կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

մարտի 19-ի թիվ 40 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող

1. 14-րդ դիրքի 5-րդ վանդակում «2017» թիվը փոխարինել «2020» թվով, 6-րդ վանդակում «2018» թիվը փոխարինել «2021» թվով։

2. 17-րդ դիրքի 5-րդ վանդակում «2017» թիվը փոխարինել «2019» թվով, 6-րդ վանդակում «2018» թիվը փոխարինել «2020» թվով։

3. 20-րդ, 21-րդ, 26-րդ, 28-ից 30-րդ, 40-րդ, 44-րդ, 48-ից 50-րդ դիրքերի 5-րդ վանդակում «2017» թիվը փոխարինել «2020» թվով, 6-րդ վանդակում «2018» թիվը փոխարինել «2021» թվով։

4. 64-րդ դիրքի 5-րդ վանդակում «2016» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ վանդակում «2017» թիվը փոխարինել «2018» թվով։

5. 65-ից 67-րդ դիրքերի 5-րդ վանդակում «2016» թիվը փոխարինել «2019» թվով, 6-րդ վանդակում «2017» թիվը փոխարինել «2020» թվով։

6. 68-րդ դիրքի 5-րդ վանդակում «2016» թիվը փոխարինել «2020» թվով, 6-րդ վանդակում «2017» թիվը փոխարինել «2021» թվով։

7. 83-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

83

67.100.30

Հալած պանիրներ։ Ավելացված ցիտրատային էմուլգատորների և թթվայնության կարգավորիչների զանգվածային բաժնի որոշման մեթոդ։ ԳՕՍՏ-ի մշակում

բաժին III

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի
Դաշնություն

»:


8. Ավելացնել հետևյալ բովանդակությամբ 84-ից 175-րդ դիրքերը՝

«

84

67.100.10

Կաթ։ Հակաբիոտիկների որոշման գործիքային էքսպրես-մեթոդ։

ԳՕՍՏ 32254-2013-ում փոփոխությունների կատարում

հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի
Դաշնություն

85

67.100.10

Կաթ և կաթնամթերք։ Նույնականացման ֆիզիկաքիմիական ցուցանիշների որոշման գործիքային էքսպրես-մեթոդ՝ ինֆրակարմիր անալիզարարի կիրառմամբ։

ԳՕՍՏ 32255-2013-ում փոփոխությունների կատարում

բաժին III

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

86

67. 000

Կաթ և կաթնամթերք:

Ոչ սպիտակուցային ազոտի պարունակության որոշում՝ Կելդալի մեթոդի կիրառմամբ։

ԳՕՍՏ-ի մշակում

հավելվածներ 6-րդ և 7-րդ

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

87

67. 000

Կաթ և կաթնամթերք։ Շիճուկային սպիտակուցների զանգվածային բաժնի որոշում Կելդալի մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակում

հավելվածներ 6-րդ և 7-րդ

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

88

67.100.10

Կեֆիրային մթերքներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2017 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

89

67.100.10

Կաթ՝ չոր, արագ լուծվող։ Մանրելիության և թրջվելիության որոշման մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ/ՏՄ 17758:2014-ի հիման վրա

բաժին III

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

90

67.100.10

Մթերքներ՝ կաթնային, չոր՝

վաղ տարիքի երեխաների սննդի համար։ Կազեինային ազոտի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏԲ ԻՍՕ 17997-1-2012-ի հիման վրա

բաժին III

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

91

67.100.10

Կումիս՝ հատուկ։

Ընդհանուր տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԿՄՍ 1227:2011-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

92

67.100.10

Այրան։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԿՄՍ 207:2008-ի հիման վրա։

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

93

67.100.10

Կայմակ։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԿՄՍ 213:2008-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

94

67.100.10

Սուզմե։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԿՄՍ 230:2008-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

95

67.100.10

Կուրուտ։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԿՄՍ 285:2008-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

96

67.100.10

Բիոլակտ։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԿՄՍ 858:2008-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

97

67.100.10

Ացիդոֆիլային մթերքներ։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԿՄՍ 925:2004-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

98

67.100.10

Ըմպելիքներ՝ ազգային, կաթնաթթվային։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԿՄՍ 1029:2006-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2021 թվական

2022 թվական

Ղրղզստանի Հանրապետություն

99

67.100.01

Ուղտի կաթ՝ վերամշակման համար։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏ ՂՀ 166-2015

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղազախստանի Հանրապետություն

100

67.100.10

Մթերքներ՝ կաթնային, հեղուկ և մածուկանման՝ մանկական սննդի համար։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ 30625-98-ի վերանայում

բաժիններ I- IV և X, հավելվածներ 2-րդ, 4-րդ, 9-րդ, 12-րդ և 14-րդ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

101

67.100.10

Մթերքներ՝ կաթնային, չոր՝ մանկական սննդի համար։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ 30626-98-ի վերանայում

բաժիններ I- IV և X, հավելվածներ 2-րդ, 4-րդ, 9-րդ, 12-րդ և 14-րդ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

102

67.100.10

Զանգվածներ և կաթնաշոռային պանրիկներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏԲ 2283-2016-ի հիման վրա

բաժիններ I- IV, հավելվածներ 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

103

67.100.10

Պահածոներ՝ կաթնային։ Կաթ՝ զամբիկի, չոր։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 52975-2008-ի հիման վրա

բաժիններ I- IV, հավելվածներ 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

104

67.100.20

Մածուկ՝ յուղային, կովի կաթից։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 52253-2004-ի հիման վրա

բաժիններ I- IV, հավելվածներ 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

105

67.100.20

Պանիրներ՝ պինդ, գերպիդ, չոր։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 52686-2006-ի հիման վրա

բաժիններ I- IV, հավելվածներ 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

106

67.200.10

Կաթ՝ խմելու՝ վաղ տարիքի երեխաների սննդի համար։ Տեխնիկական պայմաններ: ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏԲ 1860-2016-ի հիման վրա

բաժիններ I- IV, հավելվածներ 2-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

107

67.200.10

Կեֆիր՝ հարստացված՝ վաղ տարիքի երեխաների սննդի համար։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏԲ 1859-2016-ի հիման վրա

բաժիններ I- IV, հավելվածներ 2-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

108

67.100.01

Շիճուկ՝ կաթնային, պաստերիզացված։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին II, հավելվածներ 3-րդ և 4-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

109

67.100.01

Կաթ՝ զամբիկի։ Պահանջներ գնումների դեպքում:

ԳՕՍՏ–ի մշակում՝

ՍՏ ՂՀ 1005-98-ի, ԳՕՍՏ Ռ 52973-2008-ի հիման վրա

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ, 5-րդ և 6-րդ

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

110

67.100.01

Կաթ՝ էշի, հում։ Տեխնիկական պայմաններ: ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ, 5-րդ և 6-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

111

67.100.01

Կաթ՝ մատակի, հում։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ, 5-րդ և 6-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

112

67.100.01

Կաթ՝ ոչխարի, հում։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ, 5-րդ և 6-րդ

2021 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

113

67.100.01

Կաթ՝ ոչխարի, խմելու։ Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ, 5-րդ և 6-րդ

2021 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

114

67.100.10

Սերուցք և կաթ՝ կոնցենտրացված։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

115

67.100.10

Սերուցք՝ խտացրած, ստերիլիզացված։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2021 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

116

67.100.10

Շիճուկ՝ խտացրած։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2022 թվական

2023 թվական

Բելառուսի Հանրապետություն

117

67.100.10

Թան՝ խտացրած։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2022 թվական

2023 թվական

Բելառուսի Հանրապետություն

118

67.100.10

Կաթնային և կաթնային բաղադրյալով սուբլիմացված մթերքներ։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

119

67.100.10

Ըմպելիքներ՝ չոր, կաթնային։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

120

67.100.40

Չոր խառնուրդներ՝ պաղպաղակի համար։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

121

67.100.10

Թան՝ չոր։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

122

67.100.99

Խտանյութ լակտուլոզայի։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2022 թվական

2023 թվական

Բելառուսի Հանրապետություն

123

67.100.99

Կաթնային սպիտակուցների հիդրոլիզատներ։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

124

67.100.40

Հեղուկ խառնուրդներ՝ պաղպաղակի համար։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 4-րդ և 8-րդ

2022 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

125

67.100.10

Թթվասեր՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սննդի համար։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 10-րդ, 11-րդ և 13-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

126

67.100.10

Կաթ՝ խմելու, կաթնաշաքարի (լակտոզայի) ցածր պարունակությամբ՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սննդի համար։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 10-րդ, 11-րդ և 13-րդ

2021 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

127

67.100.10

Մթերք՝ կաթնաթթվային, կաթնաշաքարի ցածր պարունակությամբ՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սննդի համար։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 10-րդ, 11-րդ և 13-րդ

2022 թվական

2023 թվական

Բելառուսի Հանրապետություն

128

67.100.10

Կաթ և սերուցք՝ կոնցենտրացված, ստերիլիզացված՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սննդի համար։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ I- IV, հավելվածներ 2-րդ, 4-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ

2022 թվական

2023 թվական

Բելառուսի Հանրապետություն

129

67. 050

Խառնուրդներ՝ մանկական սննդի համար և սննդարար մթերք՝ մեծահասակների համար։ Գերբարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման և տանդեմային զանգվածասպեկտրաչափության (UHPLC-MS/MS) մեթոդի օգնությամբ պանտոտենային թթվի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 20639:2015-ի հիման վրա

բաժին X, հավելված 14-րդ

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

130

67.050

Խառնուրդներ՝ մանկական սննդի համար։ Հեղուկային քրոմատագրման օգնությամբ նուկլեոտիդների պարունակության որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 20638:2015-ի հիման վրա

բաժին X, հավելված 14-րդ

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

131

07.100.30

Սննդամթերք։ Ստաֆիլակոկային էնտերոտոքսինների իմունաֆերմենտային հայտնաբերման հորիզոնական մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 19020:2017-ի հիման վրա

բաժին X, հավելված 2-րդ

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

132

67.100.01

Կաթ և կաթնամթերք: Ազոտի պարունակության որոշում։ Դյումասի սկզբունքին համապատասխան՝ այրման կիրառմամբ գործնական մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 14891:2002-ի հիման վրա

բաժին X, հավելված 9-րդ

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

133

67.100.20

Ճարպ՝ կաթնային, կարագ և մածուկ՝ յուղային, կովի կաթից։ Ընդունման կանոններ, փորձանմուշների ընտրություն և հսկողության մեթոդներ:

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 55361-2012-ի հիման վրա

բաժիններ V և VII, հավելված 1-ին

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

134

67.100.01

Կաթ և կաթնամթերք։

Զգայորոշման վերլուծություն։ Մաս 2. Զգայորոշման գնահատման առաջարկվող մեթոդները։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 22935-2:2009-ի հիման վրա

բաժիններ V և VII, հավելված 3-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

135

67.050

Սննդամթերք՝ մասնագիտացված։ Օսմոլյալությունը որոշելու մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 55578-2013-ի հիման վրա

բաժին X, հավելված 9-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

136

19.020

67.040

Սննդամթերք՝ մասնագիտացված՝ երեխաների, հղիների և կերակրող մայրերի համար։ Պերօքսիդի քանակի որոշման մեթոդիկան։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՉԿՄ.ՄՆ 3067-2008-ի հիման վրա

բաժին X, հավելվածներ 9-րդ, 10-րդ

2022 թվական

2023 թվական

Բելառուսի Հանրապետություն

137

67.100.01

Կաթ և կաթնամթերք։ Մերանային կուլտուրաներ, պրոբիոտիկներ և ֆերմենտացված մթերք։ Կաթնաթթվային մանրէների քանակական գնահատում՝ հոսքային ցիտոմետրիայի օգնությամբ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 19344:2015-ի հիման վրա

բաժին X, հավելված 2-րդ

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

138

67.100.30

Պանիրներ և հալած պանիրներ։ Ընդունման կանոններ, փորձանմուշների ընտրություն և հսկողության մեթոդներ:

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 55063-2012-ի հիման վրա

բաժին III, հավելվածներ 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

139

67.100.99

Սերուցք։ Ճարպի պարունակության որոշում։ Ծանրաչափական մեթոդ (ստուգիչ մեթոդ)։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏ ՂՀ ԻՍՕ 2450:2011-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

140

67.100.20

Կարագ՝ սերուցքային: Խոնավության, ճարպազերծված չոր նյութերի և ճարպի պարունակության որոշում։ Մաս 3. Ճարպի պարունակության որոշում (ստուգիչ մեթոդ)։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 3727-3:2003-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

141

67.100.01

Կաթ ՝յուղազերծված, շիճուկ և թան։ Ճարպի պարունակության որոշում։ Ծանրաչափական մեթոդ (ստուգիչ մեթոդ)։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 7208:2008-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

142

67.100.20

Կարագ՝ սերուցքային: Խոնավության, ճարպազերծված չոր նյութի և ճարպի պարունակության որոշում (ստանդարտ մեթոդներ)։ Մաս 3. Ճարպի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 8851-3:2004-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

143

67.100.10

Կաթ։ Ճարպի պարունակության որոշում՝ ծանրաչափական մեթոդով (ստուգիչ մեթոդ)։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 1211-2012-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

144

67.100.01

Կաթի հիմքով կաթնամթերք և սննդամթերք։ Ճարպի պարունակության որոշում՝ Վեյբուլլ- Բերնտրոպի ծանրաչափական մեթոդով (ստուգիչ մեթոդ)։

Մաս 3. Հատուկ դեպքեր։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏ ՂՀ ԻՍՕ 8262-3:2009-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

145

67.100.10

Կաթ և կաթի վերամշակման մթերքներ։

Խոնավության և չոր նյութի զանգվածային մասը որոշելու մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 54668-2011-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

146

67.100.20

Կարագ՝ սերուցքային։ Խոնավության, ճարպազերծված չոր նյութերի և ճարպի պարունակության որոշում։ Մաս 1. Խոնավության պարունակության որոշում (ստուգիչ մեթոդ)։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 3727-1:2001-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

147

67.100.20

Կարագ՝ սերուցքային։ Խոնավության, ճարպազերծված չոր նյութերի և ճարպի պարունակության որոշում (ստանդարտ մեթոդներ)։ Մաս 1. Խոնավության պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 8851-1:2004-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

148

67.100.10

Կաթ՝ հում։ Սառչելու կետի որոշում։ Թերմիստորային կրիոսկոպի կիրառմամբ մեթոդ (ստուգիչ մեթոդ)։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 5764:2009-ի հիման վրա

բաժին III, հավելված 6-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

149

67.100.10

Կաթ և կաթնամթերք։ Չոր, ճարպազերծված կաթնային մնացորդի զանգվածային բաժինը որոշելու մեթոդ։
ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 54761-2011-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

150

67.100.20

Կարագ։ Աղի պարունակության որոշում։ Պոտենցաչափական մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 15648:2004-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

151

67.100.30

Պանիրներ և հալած պանիրներից մթերքներ։ Քլորիդների պարունակության որոշում։ Պոտենցաչափական տիտրման մեթոդ։
ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 5943:2006-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

152

67.100.10

Մթերք՝ կաթնային, բաղադրյալ և երեխաների սննդի համար կաթնային հիմքով մթերքներ։ Մոնո- և դիսախարիդների զանգվածային խտությունը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով որոշելը։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 54760-2011-ի հիման վրա

բաժին X, հավելվածներ 12-րդ, 13-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

153

67.100.10

Կաթ և կաթի վերամշակման մթերքներ։ Շաքարի զանգվածային բաժինը որոշելու մեթոդներ

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 54667-2011-ի հիման վրա

բաժին III, հավելված 1-ին

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

154

67.100.01

Կաթ և կաթնամթերք։

Կաթնաշաքարի պարունակությունը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով (հսկիչ մեթոդ) որոշելը։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏԲ ԻՍՕ 22662:2007-ի հիման վրա

բաժին X, հավելվածներ 12-րդ, 13-րդ

2019 թվական

2020 թվական

Ղազախստանի Հանրապետություն

155

67.100.10

Կաթ՝ զամբիկի, չոր։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏ ՂՀ 3270-2018-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

156

67.100.10

Շուբաթ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՍՏ ՂՀ 117-2015-ի հիման վրա

բաժիններ II և III, հավելվածներ 1-ին և 3-րդ

2019 թվական

2020 թվական

Ղազախստանի Հանրապետություն

157

67.050

Սննդային արտադրանք: Խոլինի զանգվածային խտությունը սպեկտրալուսաչափական մեթոդով որոշելը։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելված 14-րդ

2021 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

158

67.100.10

Կաթ՝ հում։ Պոլիակրիլամիդային գելում էլեկտրոֆորետիկ մեթոդով սպիտակուցային կազմի նույնականացումը։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԳՕՍՏ Ռ 53761-2009-ի հիման վրա

բաժիններ II- և III

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

159

07.100.30

Սննդային արտադրանք և կերեր։

Միկրոկենսաբանություն։ Կոնտակտային բաժակների և տամպոնների օգտագործմամբ՝ ապլիկատորների վրա մակերեսից փորձանմուշներ վերցնելու հորիզոնական մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ԻՍՕ 18593-2018-ի հիման վրա

բաժին III

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

160

67.100.01

Սննդային արտադրանք։ ԲԱՀՔ-ՄՍ/ՄՍ օգտագործմամբ՝ սննդամթերքում լևոմիցետինի (քլորամֆենիկոլի) մնացորդային քանակությունները որոշելու մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՉԿՄ.ՄՆ 4790-2013-ի հիման վրա

բաժին IV, հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

161

67.100.01

Սննդային արտադրանք։ ԲԱՀՔ-ՄՍ/ՄՍ օգտագործմամբ՝ սննդամթերքում պենիցիլինների մնացորդային քանակությունները որոշելու մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՉԿՄ.ՄՆ 5200-2015-ի հիման վրա

բաժին IV, հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

162

67.100.01

Կաթնային և կաթնային բաղադրյալով սուբլիմացված մթերքներ։ Չոր նյութերի և խոնավության որոշում

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ II և III

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

163

67.100.01

Մանկական սննդի արտադրանք։ Ածխաջրերի որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելվածներ 12-րդ, 13-րդ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

164

67.100.01

Խառնուրդներ՝ մանկական սննդի համար։ Տաուրինի պարունակության որոշում

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելված 14-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

165

67.100.01

Կաթնային խառնուրդներ՝ վաղ տարիքի երեխաների սննդի համար ։ Մանգանի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելված 14-րդ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

166

67.100.01

Կաթնային խառնուրդներ՝ վաղ տարիքի երեխաների սննդի համար։ Մոխրի պարունակության որոշում:

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելված 14-րդ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

167

67.100.01

Կաթնային խառնուրդներ՝ վաղ տարիքի երեխաների սննդի համար։ Ֆոլաթթվի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելված 14-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

168

67.100.01

Խառնուրդներ՝ մանկական սննդի համար։ L-կարնիտինի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելված 14-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

169

67.100.01

Խառնուրդներ՝ մանկական սննդի համար։ Լյուտեինի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժին X, հավելված 14-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

170

67.100.01

Կաթ՝ խմելու։ Չոր կաթի պարունակության որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում

բաժիններ II և III

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

171

67.100.01

Սննդային արտադրանք։ ԲԱՀՔ-ՄՍ/ՄՍ օգտագործմամբ՝ սննդամթերքում ստրեպտոմիցինի մնացորդային քանակությունները որոշելու մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՉԿՄ.ՄՆ 5593-2016-ի հիման վրա

բաժին IV, հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

172

67.100.01

Կաթ և կաթնամթերք։ Իմունաֆերմենտային վերլուծության մեթոդով լևոմիցետինի (քլորամֆենիկոլի) որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝

ՉԿՄ.ՄՆ 2436-2015-ի, ՉԿՄ.ՄՆ 3283-2009-ի,

ՉԿՄ.ՄՆ 4230-2015-ի, ՉԿՄ.ՄՆ 4678-2015-ի և

ՉԿՄ.ՄՆ 4846-2014-ի հիման վրա

բաժին IV, հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

173

67.100.01

Կաթ և կաթնամթերք։ Իմունաֆերմենտային վերլուծության մեթոդով ստրեպտոմիցինի որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՉԿՄ.ՄՆ 2642-2015-ի և

ՉԿՄ.ՄՆ 4894-2014-ի հիման վրա

բաժին IV, հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

174

67.100.01

Կաթ և կաթնամթերք։ Իմունաֆերմենտային վերլուծության մեթոդով տետրացիկլինային խմբի հակաբիոտիկների որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՉԿՄ.ՄՆ 3830-2015-ի և

ՉԿՄ.ՄՆ 3951-2015-ի հիման վրա

բաժին IV, հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

175

67.100.01

Կաթ և կաթնամթերք։ Իմունաֆերմենտային վերլուծության մեթոդով պենիցիլինի որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՉԿՄ.ՄՆ 4310- 2012-ի, ՉԿՄ.ՄՆ 4885-2014-ի և ՉԿՄ.ՄՆ 5336- 2015-ի հիման վրա

բաժին IV, հավելված 4-րդ

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: