Գլխավոր տեղեկություն
Համար
N 460-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 460-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 3)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) Atlassian Pty Ltd.-ի հետ (Ավստրալիական Միություն, քաղաք Սիդնեյ, Ջորջ փողոց 341/6) 2022 թվականի մայիսի 14-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,430.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տոսպ գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848257) 2022 թվականի մարտի 22-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շապիկների և ժիլետների ձեռքբերում՝ 688,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Կերխեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00485116) 2022 թվականի փետրվարի 24-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է հատակի լվացման հեղուկի և խոզանակի ձեռքբերում՝ 440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) JetBrains s.r.o.-ի հետ (Չեխիայի Հանրապետություն, քաղաք Պրահա 5, փողոց Ռադլիցկա 333/150) 2022 թվականի մարտի 23-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 330.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Էյ Էս Բի Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02845628) 2022 թվականի մարտի 11-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մոնիթոր համակարգիչների ձեռքբերում՝ 33,681,375 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ