ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 743-Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Միավորված ազգերի կազմակերպության տիեզերական գործերով գրասենյակի գլխավորած պատվիրակության կողմից տեխնիկական խորհրդատվական աջակցության առաքելություն իրականացնելու նպատակով` 2022 թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծախսերը՝ 592,500.0 (հինգ հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |