Գլխավոր տեղեկություն
Համար
N 606-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2022
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.06.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

21 հունիսի 2022 թ.

N 606-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԻՍԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԳՐԻԳՈՐ ԵՎ ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԶԱԴՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցն անվանափոխել ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի անվամբ՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. հունիսի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 04 հուլիսի 2022 թվական: