Գլխավոր տեղեկություն
Համար
N 127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2022
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.06.2022
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2022 թվականի N 127-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                   

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։

2. Լիազորել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալ Վահան Ձվակերյանին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Գյումրի համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր, որում պետք է նշվեն տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

 Կողմ (22)

 Դեմ (1)

Ձեռնպահ (1)

     

Վ. Սամսոնյան

  

Գ. Մելիքյան

 

Մ. Սահակյան

 

Տ. Հովհաննիսյան

  

Թ. Համբարձումյան

  

Ն. Պողոսյան

  

Գ. Պասկևիչյան

  

Ս. Հովհաննիսյան

  

Հ. Ասատրյան

  

Ս. Խուբեսարյան

  

Հ. Նիկողոսյան

 

Ք. Հարությունյան

 

Ն. Ղազարյան

  

Ա. Մաթևոսյան

 

Զ. Միքայելյան

  

Ե. Խանամիրյան

 

Շ. Արամյան

  

Լ. Մուրադյան

  

Վ. Հակոբյան

  

Ս. Ադամյան

  

Ն. Միրզոյան

  

Հ. Մարգարյան

       

Ա.Բաղդասարյան

         

Կ.Ասատրյան

  

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար`

Վ. Սամսոնյան

 

ք. Գյումրի

22 հունիսի 2022 թվական

 

Հավելված ՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022թ. հունիսի 22-ի

 N 127-Ն որոշման

                

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

              

1. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Գյումրի համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Գյումրու համայնքապետարանի համաձայնության վերաբերյալ Գյումրու համայնքապետարանի և հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց միջև կնքվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր՝ վարձավճարի չափը սահմանելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով սահմանված տվյալ տարածքի հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով՝ տվյալ սեզոնի համար:

2. Օգտագործման հանձնվող տարածքի սահմանները որոշվելու են հատակագիծ սխեմայով:

3. Սույն հավելվածի 1-ին կետում նշված համաձայնության տրման և պայմանագրի կնքման նպատակով՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձը՝ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, Գյումրու համայնքապետին ուղղված գրավոր դիմում է ներկայացնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժին, որի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև տարածքի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի լուսապատճեն, վարձակալության պայմանագրի լուսապատճեն, մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից տրամադրված չափագրության սխեմա, ինչպես նաև քննարկվող տարածքի տեղադրության նշմամբ իրադրության հատակագիծը, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի լուսապատճեն, անձնագրի լուսապատճեն, տարածքի լուսանկարները, դրա բացակայության դեպքում էսքիզային առաջարկը, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության լուսապատճենը և քննարկվող տարածքի հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով սահմանված վարձավճարի վճարման անդորրագրի լուսապատճենը:

4. Սույն հավելվածի 1-ին կետում նշված համաձայնության տրման և պայմանագրի կնքման նպատակով ներկայացված դիմումների վերաբերյալ երեք օրվա ընթացքում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժին գրավոր եզրակացություն (կարծիք) է ներկայացնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժինը:

5. Քաղաքացիաիրավական պայմանագիրը ենթակա է կնքման, եթե ամբողջությամբ վճարված է տարածքի օգտագործման վարձավճարը՝ տվյալ սեզոնի համար և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժինը ներկայացված դիմումի վերաբերյալ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժին ներկայացրել է դրական եզրակացություն (կարծիք):

6. Քաղաքացիաիրավական պայմանագիրը մերժվում է կնքել, եթե Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժինը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժին ներկայացրել է բացասական եզրակացություն (կարծիք):

7. Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքումից հետո չափագրված հատվածը համարվում է սպասարկման տարածք:

8. Տարածքը տրամադրվում է հանրային սննդի ծառայություն մատուցող անձին բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն կազմակերպելու համար, որտեղ կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, ինչպես նաև համանման այլ էլեմենտներ՝ նախապես Գյումրու համայնքապետարանի հետ համաձայնեցումից հետո:

9. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձին հանձնվում է քաղաքացիաիրավական պայմանագրի ստորագրման պահից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

10. Քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձի կողմից ենթակա է ազատման և պատշաճ տեսքի վերականգնման:

11. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձը պարտավորվում է օգտագործել քաղաքացիաիրավական պայմանագրի պայմաններին ու պահանջներին համապատասխան:

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: