Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2019 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

       

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՊՈՂՊԱՏԵ ԱՄԲՈՂՋԱԳԼՈՑՎԱԾ ԱՆԻՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

«Երրորդ երկրների առնչությամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի՝ 2019 թվականի հունիսի 13-ի թիվ 9 հրամանին համապատասխան սկսված՝ կրկնակի հակագնագցման ուսումնասիրության շրջանակներում շահագրգիռ անձանց կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի եզրակացության հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Չկիրառել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 170 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցը՝ ուկրաինական ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող պողպատե ամբողջագլոցված անիվների նկատմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի հունիսի 1-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ չիրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 170 որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

                 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

                 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: