Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 173
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 173

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 24 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 50-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 24 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 1-ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բացառապես Բելառուսի Հանրապետության սահմաններում շահագործման նպատակով՝ БКГ1, БКГ2, ЧС4Т էլեկտրաքարշեր, ТМЭ1, ТМЭ2, ТМЭЗ ջերմաքարշեր՝ մանևրային, ЭПГ, ЭПР, ЭПРП, ЭПМ, ЭР9 էլեկտրագնացքներ, ДП1, ДПЗ, ДР1, МДП, ДР1Б դիզելային գնացքներ, հատուկ երկաթուղային շարժակազմ՝ Dynamic Stopfexpress 09-ЗХ, Duomatic 09-32 CSM, Duomatic 08-32 T, Duomatic 08-32 Center Tool, Unimat Compact 08-275/3S, Plasser 08-275/3S, RM-76 UHR, RM-80 UHR, DGS-62 N, SSP-110 SW, COMPEL VAC AC500 RD, MFS-240, SVP-74, SVP-74.1.».

բ) 2-րդ և 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

գ) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությամբ նախատեսված փոփոխությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 173 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան