Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 199
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 199

քաղ. Մոսկվա

 

ԱՂԱՑԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱԼՑԻՈՒՄԻ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՄԻՆԱԿԱԼՑԻՈՒՄԱՅԻՆ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ ԵՎ ՖՈՍՖԱՏԱՅԻՆ ԿԱՎՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածների և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 18-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Երկարաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 94 որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի գործողության ժամկետը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2510 20 000 0 ծածկագրով դասակարգվող՝ աղացած բնական կալցիումի ֆոսֆատների, բնական ալյումինակալցիումային ֆոսֆատների և ֆոսֆատային կավճի նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ մինչև 2021 թվականի հունվարի 4-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 4Դ ծանոթագրության մեջ «մինչև 2019 թվականի հունվարի 4-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հունվարի 4-ը ներառյալ» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2019 թվականի հունվարի 5-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: