«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 փետրվարի 2017 թ. |
N 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.06.22 N 43-Ն)
1. Սահմանել ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը տեխնիկական սարքավորումներից դուրս բերելու և համակարգիչ ներմուծելու կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետները (այսուհետ՝ աջակցման կենտրոնի մասնագետ) սարքավորումներն ընդունելուց հետո, տեխնիկական սարքավորումներից հանում են հիշողության կրիչները, որոնց վրա փակցնում են ինքնասոսնձվող թերթիկներ և նշում ընտրական տեղամասի համարը:
(1-ին կետը փոփ. 30.06.22 N 43-Ն)
2. Տեխնիկական սարքավորումներից հանված հիշողության կրիչները փաթեթավորվում և ներկայացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
(2-րդ կետը փոփ. 30.06.22 N 43-Ն)
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հաշվարկվում է հիշողության կրիչների քանակը և կազմվում հանձնման-ընդունման ստացական:
(3-րդ կետը փոփ. 30.06.22 N 43-Ն)
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հիշողության կրիչներում պարունակվող ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը ներմուծում է համակարգիչ և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների հաշվառմամբ տեղեկատվությունը փոխանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(4-րդ կետը փոփ. 30.06.22 N 43-Ն)
(հավելվածը փոփ. 30.06.22 N 43-Ն)