ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2022 թ. |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշման
1) վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում և հավելվածում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով,
2) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով,
3) հավելվածում «պետական ոչ առևտրային կազմակերպություններում» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններում» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|