Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-175-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2006-08.01.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.13/63(518) Հոդ.1286
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 9-ին

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-49) 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) այլ պետություններում գրանցված` Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության`

Ավտոմեքե-
նայի տեսակը
Բեռնատարողությունը կամ
մարդատարողությունը
Բնապահպանական վճարի դրույքաչափը
(դրամ)
Հայաստանի Հանրապետության տարածքում
շահագործվող ավտոտրանսպորտային
միջոցների բանած գազերում վնասակար
նյութերի (ածխածնի օքսիդի,
ածխաջրածինների, ծխայնության)
պարունակության սահմանային թույլատրելի`
նորմաների
սահմաններում
կատարվող
արտանետումների
դեպքում
նորմաների
սահմաններից ավելի`
վերոգրյալ նյութերից
առնվազն մեկի գծով
արտանետումների
դեպքում
Մարդատար
ավտոմեքե-
նաներ
թեթև մարդատար

2 500

5 000

մինչև 12 տեղանոց ավտոբուսներ

5 000

10 000

12 և ավելի տեղանոց ավտոբուսներ

10 000

20 000

Բեռնատար
ավտոմեքե-
նաներ
մինչև 8 տ բեռնատարողությամբ 5 000

10 000

8-20 տ բեռնատարողությամբ

10 000

20 000

20 և ավելի տ բեռնատարողությամբ

15 000

30 000»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 2
Երևան
ՀՕ-175-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան