Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2019 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի մարտի 12-ի

թիվ 30 որոշման

 

ՑԱՆԿ

 

Մաքսային միության հանձնաժողովի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 26-ի թիվ 13 որոշում՝ «ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսային միության ձեւավորման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ միջոցառումների կատարման ընթացքի մասին (2008-2010 թթ.)»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի թիվ 23 որոշում՝ «Մաքսային միության միասնական մաքսային տարածքի ձեւավորման հիմնական փուլերի մասին»:

3. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի թիվ 28 որոշում՝ «ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսային միության ձեւավորման ուղղությամբ գործողությունների ծրագրի իրագործման նպատակներով իրականացվող միջոցառումների ճշգրտման մասին (2008-2010 թթ.)»:

4. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 49 որոշում՝ «Արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ միջոցառումների համալիր մշակելու մասին»:

5. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 51 որոշում՝ «Մաքսային միության հանձնաժողովի Մաքսային վիճակագրության կենտրոնի կարգավիճակի վերաբերյալ արձանագրության նախագծի մասին»:

6. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 12-ի թիվ 76 որոշում՝ «ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական տնտեսական տարածքի պայմանագրային-իրավական բազայի ձեւավորման մասին»:

7. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 84-1 որոշում՝ «2010 թվականի հունվարի 1-ից Մաքսային միության մեխանիզմների գործարկման հարցերով՝ պետությունների ղեկավարների մակարդակում ԵԱՏՄ-ի միջպետական խորհրդի (մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշումների նախագծերի մասին»:

8. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 88 որոշում` «Արտաքին առեւտրի վիճակագրության եւ փոխադարձ առեւտրի վիճակագրության տվյալների փոխանցման կարգի վերաբերյալ արձանագրության նախագծի մասին»:

9. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 117 որոշում՝ «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածք ձեւավորելու մասին՝ պետությունների ղեկավարների մակարդակով ԵԱՏՄ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին»:

10. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 193 որոշում` «Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման կատարումն ապահովելու մասին»:

11. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մարտի 25-ի թիվ 203 որոշում` «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածք ձեւավորելու գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին»:

12. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի թիվ 232 որոշում` «Մաքսային միության հանձնաժողովի մաքսային վիճակագրության կենտրոնի 2011 թվականի աշխատանքների ծրագրի նախագծի մասին»:

13. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 264 որոշում` «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածք ձեւավորելու գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին»:

14. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 307 որոշում` «Մաքսային միության արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի գործունեության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասին»:

15. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 336 որոշում` «Տրանսպորտային հսկողությունը Մաքսային միության արտաքին սահման տեղափոխելու լրացուցիչ միջոցառումների ծրագրի մասին»:

16. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 389 որոշում` «Մաքսային միության հանձնաժողովի մաքսային վիճակագրության կենտրոնի 2011 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագրի մասին»:

17. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 412 որոշում` «Մաքսային միության հանձնաժողովի փորձագիտական եւ աշխատանքային խմբերի մասին»:

18. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 426 որոշում` ««Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը կազմակերպելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի թիվ 218 որոշումը կատարելու մասին» (Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների զեկույց)»:

19. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 446 որոշում` «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածք ձեւավորելու գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին»:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան