ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 85 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 65-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 85 որոշման |
1. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումն իրականացվում է սույն մեթոդիկայի 3-րդ կետի «ե» – «թ» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ, սակայն՝ համաձայնագրի մասնակիցների միջև մրցակցային հարաբերությունների առկայության փաստի արձանագրմամբ:
Համաձայնագրի 76–րդ հոդվածով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է իրականացվել սույն մեթոդիկայի 3–րդ կետի «զ» – «թ» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ։
Պայմանագրի 76–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է իրականացվել սույն մեթոդիկայի 3–րդ կետի «ե» – «թ» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ։
Պայմանագրի 76–րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է իրականացվել՝ բացառելով այն փուլերը, որոնք նախատեսված են.
սույն մեթոդիկայի 3-րդ կետի «ե» – «թ» ենթակետերով, եթե պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արգելքների խախտումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հետևանքներից որևէ մեկի.
սույն մեթոդիկայի 3-րդ կետի «զ» – «թ» ենթակետերով, եթե պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արգելքների խախտումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հետևանքներից որևէ մեկի:
Պայմանագրի 76–րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է սահմանափակվել ապրանքի նախնական որոշմամբ՝ սույն մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան:»:
2. 15-րդ կետի «դ» ենթակետում ավելացնել «, և (կամ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերը:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 171 կետով.
«171. Միության մաքսային տարածք ներմուծվող կամ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի համար պոտենցիալ փոխադարձ փոխարինելի համարվող ապրանքներ հայտնաբերելիս կարող է նաև օգտագործվել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը:»:
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 371 կետով.
«371. Վերլուծական հաշվետվության մեջ արտացոլվում են այն հիմքերը, որոնցով ընտրվել է սույն մեթոդիկայի 37-րդ կետում նշված ցուցանիշներից որևէ մեկը՝ ապրանքային շուկայի ծավալը և ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների բաժինները գնահատելու համար:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: