Գլխավոր տեղեկություն
Համար
N 979-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2022 թվականի N 979-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» N 979-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղական հարկերի, տեղական տուրքերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների մասով վարվող տեղեկատվական համակարգերից։».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով՝

«8.1. Տեղական ինքնակառավարման մարմինները՝ յուրաքանչյուրն իր համայնքի մասով տրամադրում են տեղական հարկի, տեղական տուրքի կամ համայնքի կողմից մատուցվող ծառայության կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալության, օտարման դիմաց վճարման պարտականություն կրող սուբյեկտների անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում վերջինիս անվանումը, համայնքի նկատմամբ առկա պարտավորության չափը, այն ժամանակահատվածը, որի համար գոյացել է պարտավորությունը։ Սույն կետով սահմանված տեղեկատվության հայցման և տրամադրման ձևաչափի և տեխնիկածրագրային միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան համայնքի և վարկային բյուրոյի միջև կնքված պայմանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշման պահանջներին համապատասխան։».

3) hավելվածի 9-րդ կետում «, իսկ 8-րդ կետով» բառերը փոխարինել «, 8-րդ կետով» բառերով, իսկ «արդարադատության նախարարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ 8.1-ին կետով նախատեսված տվյալների պատասխանատու մարմիններն են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր համայնքի մասով» բառերով.

4) հավելվածի 14-րդ կետում «8-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրման դեպքի» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին կետերով նախատեսված տվյալների տրամադրման դեպքերի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: