Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2019-01.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2019 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԱՇԽԱՏՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 032/2013) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել այն արտադրանքի՝ կից ներկայացվող ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 
 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունվարի 22-ի

թիվ 12 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Գազերի, ճնշման տակ լուծված հեղուկացված գազերի ու այնպիսի գոլորշիների համար նախատեսված անոթներ, որոնք օգտագործվում են 1-ին խմբի աշխատանքային միջավայրի համար և ունեն՝

 

0,05 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,001 մ3-ից ավելի տարողություն, առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշման արժեքի և տարողության արժեքի 0,0025 ՄՊա • մ3-ից ավելի արտադրյալ

 

20 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,0001 մ3-ից ավելի, սակայն մինչև 0,001 մ3 (ներառյալ) տարողություն։

3926 90 920 0

3926 90 970 4

3926 90 970 9

7311 00

7419 99 900 0

7508 90 000 9

7613 00 000 0

8108 90 900 9

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

2. Գազերի, ճնշման տակ լուծված հեղուկացված գազերի ու այնպիսի գոլորշիների համար նախատեսված անոթներ, որոնք օգտագործվում են 2-րդ խմբի աշխատանքային միջավայրի համար և ունեն՝

 

0,05 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,001 մ3-ից ավելի տարողություն և առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշման արժեքի և տարողության արժեքի 0,005 ՄՊա• մ3-ից ավելի արտադրյալ

100 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,0001 մ3-ից ավելի, սակայն մինչև 0,001 մ3 (ներառյալ) տարողություն։

3926 90 920 0

3926 90 970 9

7309 00

7310

7311 00

7419 99 900 0

7508 90 000 9

7613 00 000 0

8108 90 900 9

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

3. Այնպիսի հեղուկների համար նախատեսված անոթներ, որոնք օգտագործվում են 1-ին խմբի աշխատանքային միջավայրի համար և ունեն՝

0,05 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,001 մ3-ից ավելի տարողություն և առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշման արժեքի և տարողության արժեքի 0,02 ՄՊա• մ3-ից ավելի արտադրյալ.

50 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,0001 մ3-ից ավելի, սակայն մինչև 0,001 մ3 (ներառյալ) տարողություն։

3926 90 920 0

3926 90 970 9

7309 00

7310

7419 99 900 0

7508 90 000 9

7611 00 000 0

7612

8108 90 900 9

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

4. Այնպիսի հեղուկների համար նախատեսված անոթներ, որոնք օգտագործվում են 2-րդ խմբի աշխատանքային միջավայրի համար և ունեն՝

1 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,01 մ3-ից ավելի տարողություն և առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշման արժեքի և տարողության արժեքի 1 ՄՊա• մ3-ից ավելի արտադրյալ

100 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 0,0001 մ3-ից ավելի, սակայն մինչև 0,01 մ3 (ներառյալ) տարողություն։

3926 90 920 0

3926 90 970 9

7309 00

7310

7419 99 900 0

7508 90 000 9

7611 00 000 0

7612

8108 90 900 9

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

5. 0,002 մ3-ից ավելի տարողություն ունեցող կաթսաներ, որոնք նախատեսված են 110 °С-ից ավելի ջերմաստիճան ունեցող տաք ջուր, կամ 0,05 ՄՊա-ից ավելի ավելցուկային ճնշում ունեցող գոլորշի ստանալու համար, ինչպես նաև հրատաքացմամբ, 0,002 մ3-ից ավելի տարողությամբ անոթներ։

8402

8403 10

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

6. Խողովակաշարեր, որոնք ունեն 0,05 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 25 մմ-ից ավելի անվանական տրամագիծ, նախատեսված են գազերի ու գոլորշիների համար և օգտագործվում են 1-ին խմբի աշխատանքային միջավայրերի համար

7326 90 980 7

8108 90

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

7. Խողովակաշարեր, որոնք ունեն 0,05 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 32 մմ-ից ավելի անվանական տրամագիծ և առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշման արժեքի և անվանական տրամագծի արժեքի 100 ՄՊա• մմ-ից ավելի արտադրյալ, նախատեսված են գազերի ու գոլորշիների համար և օգտագործվում են 2-րդ խմբի աշխատանքային միջավայրերի համար։

7326 90 980 7

8108 90

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

8. Խողովակաշարեր, որոնք ունեն 0,05 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 25 մմ-ից ավելի անվանական տրամագիծ և առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշման արժեքի և անվանական տրամագծի արժեքի 200 ՄՊա• մմ-ից ավելի արտադրյալ, նախատեսված են հեղուկների համար և օգտագործվում են 1-ին խմբի աշխատանքային միջավայրերի համար

7326 90 980 7

8108 90

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

9. Խողովակաշարեր, որոնք ունեն 1 ՄՊա-ից ավելի առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, 200 մմ-ից ավելի անվանական տրամագիծ և առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշման արժեքի և անվանական տրամագծի արժեքի 500 ՄՊա• մմ-ից ավելի արտադրյալ, նախատեսված են հեղուկների համար և օգտագործվում են 2-րդ խմբի աշխատանքային միջավայրերի համար

7326 90 980 7

8108 90

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

10. Սարքավորումների տարրեր (հավաքովի միավորներ) և դրանց կոմպլեկտավորողները, որոնք դիմանում են 0,05 ՄՊա-ից բարձր ճնշման ազդեցությանը

3917

7303 00

7304

7305

7306

7307

7411

7412

7507

7608

7609 00 000 0

7907 00 000 1

8108 90

8402 90,000

8403 90

8404 90 000 0

8416 90 000 0

8419 90

8421 99,000

8481 90 000 0

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

11. Արմատուր, որն ունի.

25 մմ-ից ավելի անվանական տրամագիծ (1-ին խմբի աշխատանքային միջավայրի սարքավորումների համար)

32 մմ-ից ավելի անվանական տրամագիծ (2-րդ խմբի աշխատանքային միջավայրի գազերի համար օգտագործվող սարքավորումների համար)

200 մմ-ից ավելի անվանական տրամագիծ (հեղուկների համար նախատեսված և 2-րդ խմբի աշխատանքային միջավայրերի համար օգտագործվող խողովակաշարերի համար)

8481

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

12. Ցուցադրող և ապահովիչ սարքեր (սույն ցանկի 1-9-րդ և 13-րդ կետերում նշված ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների կազմում կիրառելու համար նախատեսված)

9025

9026

9028

9031

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

13. Բարոխցիկներ (բացի մեկ տեղանի բժշկականներից)

8479

9018

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

14. Անվտանգության սարքվածքներ և սարքեր (սույն ցանկի 1-9-րդ և 13-րդ կետերում նշված ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների կազմում կիրառելու համար նախատեսված)

8479

9026

9032

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

 

Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

2. Աշխատանքային միջավայրերի խմբերը.

ա) 1-ին խումբ, որը ներառում է աշխատանքային խմբեր, որոնք կազմված են միաֆազ վիճակի բռնկվող, օքսիդացող, դյուրավառ, պայթուցիկ, թունավոր և բարձր թունավորության գազերից, հեղուկներից և գոլորշիներից, ինչպես նաև դրանց խառնուրդներից.

բ) 2-րդ խումբ, որն ընդգրկում է մնացած բոլոր աշխատանքային միջավայրերը, որոնք չեն դասվում 1-ին խմբին։

3. Այն արտադրանքի ցանկը, որի վրա չի տարածվում «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 032/2013).

ա) մայրուղային խողովակաշարերը, ներքին արդյունագործական խողովակաշարերը և տեղական բաշխման խողովակաշարերը՝ նախատեսված գազի, նավթի և այլ մթերքի տրասնպորտային փոխադրման համար՝ բացառությամբ ճնշման կարգավորման կայաններում կամ կոմպրեսորային կայաններում օգտագործվող սարքավորումների.

բ) գազաբաշխիչ ցանցերը և գազասպառման ցանցերը.

գ) ատոմային էներգետիկայի ոլորտում օգտագործման համար հատուկ նախագծված սարքավորումները, ռադիոակտիվ միջավայրի հետ աշխատող սարքավորումները.

դ) տեխնոլոգիական գործընթացին համապատասխան՝ իրենց ներսում պայթյունի ժամանակ կամ ինքնուրույն տարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի ռեժիմում այրման ժամանակ առաջացող ճնշման տակ աշխատող անոթները.

ե) ծովային և գետային նավերում ու այլ լողուն միջոցներում և ստորջրյա օգտագործման օբյեկտներում կիրառելու համար հատուկ նախագծված սարքավորումները,

զ) երկաթուղային տրանսպորտի շարժակազմի, ավտոտրանսպորտի և այլ փոխադրամիջոցների արգելակային սարքավորումները,

է) ինքնաթիռներում և այլ թռչող ապարատներում օգտագործելու համար հատուկ նախագծված անոթները,

ը) պաշտպանական նշանակության սարքավորումները,

թ) մեքենաների այն մասերը, որոնք ինքնուրույն անոթներ չեն (պոմպերի կամ տուրբինների կորպուսները, շոգեշարժիչների, հիդրավլիկ, ներքին այրման շարժիչների, օդային մեքենաների և ճնշակների գլանները),

ժ) մեկ տեղանի բժշկական բարոխցիկները,

ժա) աերոզոլային փոշեցիրներով սարքավորումները,

ժբ) բարձրավոլտ էլեկտրական սարքավորումների թաղանթները (բաշխիչ սարքվածքների, բաշխիչ մեխանիզմների, տրանսֆորմատորների և պտտվող էլեկտրական մեքենաների),

ժգ) ավելցուկային ճնշման տակ աշխատող էլեկտրական էներգիայի (էլեկտրասնուցման մալուխային արտադրանքի և կապի մոլուխների) հաղորդման համակարգերի տարրերի թաղանթները և պատյանները,

ժդ) ոչ մետաղական ճկուն (առաձգական) թաղանթից պատրաստված (արտադրված) սարքավորումները,

ժե) գազերի արտանետման կամ ներծծման աղմուկի խլացուցիչները,

ժզ) գազավորված ըմպելիքների համար տարողությունները կամ սիֆոնները:

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: