Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 94

քաղ. Մոսկվա

          

«ՇՈՒԿԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

                   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Շուկան անդրսահմանային համարելու չափանիշներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

        

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

   

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

          

Շուկան անդրսահմանային համարելու չափանիշներում փոփոխություններ կատարելու մասին

      

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Շուկան անդրսահմանային համարելու՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված չափանիշներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

      

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2016 թվականի -ի

թիվ որոշման

   
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
շուկան անդրսահմանային համարելու չափանիշներում կատարվող
1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«1. Սույն չափանիշները մշակվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 74-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա և, Պայմանագրի 76-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխարգելելու հարցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունը որոշելու նպատակով (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, տնտեսավարող սուբյեկտներ)»:

2. Տեքստում՝

համապատասխան հոլովով «Կողմեր» բառը փոխարինել համապատասխան հոլովով «անդամ պետություններ» բառերով.

համապատասխան հոլովով «Կողմերի տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ)», «տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ)» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «տնտեսավարող սուբյեկտներ» բառերով:

3. 2-րդ կետում՝

«միասնական» բառը փոխարինել «ընդհանուր» բառով.

«Համաձայնագրի III բաժնով» բառերը փոխարինել «Պայմանագրի 76–րդ հոդվածով» բառերով:

4. 3-րդ կետում՝

առաջին պարբերությունում «Համաձայնագրի 13-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերով.

երկրորդ պարբերությունում «տարածքում» բառը փոխարինել «տարածքներում» բառով:

5. 4-րդ կետում՝

առաջին պարբերությունում «Համաձայնագրի 10-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետով» բառերով.

երկրորդ պարբերությունում «տարածքում» բառը փոխարինել «տարածքներում» բառով:

6. 5-րդ կետում՝

առաջին պարբերությունում «Համաձայնագրի 12-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-րդ կետով» բառերով.

երկրորդ պարբերությունում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

երրորդ պարբերությունում «տարածքում» բառը փոխարինել «տարածքներում» բառով.

հինգերորդ պարբերությունում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

ութերորդ պարբերությունում «տարածքում» բառը փոխարինել «տարածքներում» բառով:

7. 6-րդ կետում «Կողմերի բնական մենաշնորհներին վերաբերող համաձայնագրերով, այդ թվում՝ ոլորտային նշանակություն ունեցող (ճյուղային) համաձայնագրերով սահմանված» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված Պայմանագրով և (կամ) միջազգային պայմանագրերով նախատեսված» բառերով:

8. Տողատակի ծանոթագրությունից հանել «(շուկայի սուբյեկտներին)» բառերը:

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: