Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2022
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.06.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 
23 հունիսի 2022 թ. N 67-Ն
 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 88-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Թափոնների մասին» օրենքի 11-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

1․ Ընդունել ի գիտություն, որ

1) Ջերմուկ համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)` իր կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան:

2) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Ջերմուկ համայնքի բյուջեից` առանձին ծախսային հոդվածով:

2․ Սահմանել Ջերմուկ համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները` համաձայն հավելված 1-ի:

3․ Սահմանել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:

4․ Սահմանել Ջերմուկ համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված 3-ի:

5․ Հաստատել Ջերմուկ համայնքում աղբահանության իրականացման կարգը` համաձայն հավելված 4-ի։

6․ Հաստատել աղբի հավաքման և փոխադրման համար Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմաններն ու կարգը` համաձայն հավելված 5-ի։

7․Հաստատել Ջերմուկ համայնքի տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված 6-ի։

8․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի «Ջերմուկի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, ինչպես նաև աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը սահմանելու մասին» N 35-Ն որոշումը։

9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ավագանու անդամներ`

 

ազգանուն, անուն, հայրանուն

կողմ

դեմ

ձեռնպահ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԱՇՈՏԻ      
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՌԱՖԻԿԻ      
ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ԺՈՐԱՅԻ      
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՎԱՍԱԿԻ

 բացակա

   
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԷԴՎԱՐԴԻ      
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԲԱԲԿԵՆԻ      
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՎԵԼԻ      
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՎՈԼՈԴՅԱՅԻ

բացակա

   
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԱՅԻՍԻ      
ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԺՈՐԱՅԻ      
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱԼԲԵՐՏԻ

բացակա

   
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԱՂՎԱՆԻ      

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԿՆՅԱԶԻ

     
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՀԱՅՐԻԿԻ      
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԹԱԹՈՒԼԻ      

 

Որոշումն ընդունված է` կողմ-12, դեմ-0, ձեռնպահ-0

 

Համայնքի ղեկավար`

Վ. ԱՐՍԵՆՅԱՆ

 

2022 թ. հունիսի 23

ք. Ջերմուկ

 

 

Հավելված 1

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունիսի 23-ի

N 67-Ն որոշման

 

 

Հավելված 2

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունիսի 23-ի

N 67-Ն որոշման

 

 

Հավելված 3

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունիսի 23-ի

N 67-Ն որոշման

 

 

Հավելված 4

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունիսի 23-ի

N 67-Ն որոշման

 

 

Հավելված 5

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունիսի 23-ի

N 67-Ն որոշման

 

 

Հավելված 6

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունիսի 23-ի

N 67-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2022 թվական: