ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 20-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.»:
Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`
ա) առաջին մասը «ամբաստանյալին» բառից հետո լրացնել «դատապարտյալին,» բառով.
բ) երկրորդ մասը «ամբաստանյալը» բառից հետո լրացնել «դատապարտյալը,» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 206-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4341-րդ հոդվածով.
«Հոդված 4341. |
Դատապարտյալի հետախուզումը |
Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 437-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «փորձաշրջանը կրճատելու կամ» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|