ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 107 |
քաղ. Մոսկվա |
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16 թիվ 30 որոշման 3-րդ կետի իրականացման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերը հաստատելու մասին
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը`
1. Հաստատել կից ներկայացվող՝
հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ազատականացման ծրագիրը,
աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ազատականացման ծրագիրը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրությամբ 2016 թվականի թիվ — որոշմամբ |
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման
Միջոցառում |
Կատարման ժամկետ |
Եզրափակման ձև |
Կատարող |
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) այն նորմատիվ իրավական ակտերի ցանկի սահմանումը, որոնք կարգավորում են ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ |
2016 - 2017 թվականներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ |
հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆինանսական հաշվետվությունների (ընդ որում, կազմվող հաշվետվությունների արժանահավատությունը չի երաշխավորվում), գերատեսչական եկամուտների, հաշվեկշռային ամփոփագրերի, հաշվեկշռային ամփոփագրերի և հաշիվների վերլուծության կազմում (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հարկերի հայտարարագրերի կազմման ծառայությունների), |
|||
2. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի դրույթների համեմատական վերլուծության կատարում, այդ թվում՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների մատակարարի անձնակազմին ներկայացվող՝ որակավորման և այլ պահանջների կապակցությամբ |
2016 - 2017 թվականներ |
Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
3. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առաջարկների նախապատրաստում |
2017 թվական |
աուդիտի, հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում աշխատանքային խմբի որոշում (այսուհետ՝ աշխատանքային խումբ) աշխատանքային խմբի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ |
4. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախագիծ մշակելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում (անհրաժեշտության դեպքում) |
2017 թվական |
անդամ պետությունների կառավարություններ | |
5. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում, այդ թվում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան, եթե դրա մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված կլինի սույն պլանի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքներով |
2018 - 2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետությունների կառավարություններ |
6. Անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառում՝ |
2018 - 2020 թվականներ |
անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների ճանաչում |
անդամ պետությունների կառավարություններ |
Անդամ պետությունների տարածքներում փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառման հնարավորության և նպատակահարմարության քննարկում |
2018 - 2019 թվականներ |
||
7. Սույն Պլանի 1-6-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում |
տարեկան |
անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
Հանձնաժողով |
8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում, որը սահմանում է անդամ պետությունների՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու պարտավորությունները |
2020 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ |
9. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ |
2021 թվական |
անդամ պետությունների կառավարություններ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրությամբ 2016 թվականի թիվ — որոշմամբ |
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման
Միջոցառում |
Կատարման ժամկետ |
Եզրափակման ձև |
Կատարող |
1. «Եվրասիական տնտեսական միության տարածքում աուդիտորական գործունեության մասին» համաձայնագրի նախագծի մշակում (այսուհետ համապատասխանաբար՝ համաձայնագիր, Միություն) |
2017 թվական |
համաձայնագիր |
Միության անդամ պետությունների կառավարություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Հանձնաժողով) |
2. Անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն՝ համաձայնագրի նորմերին համապատասխանության նպատակով |
2017 թվական |
Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
3. Անդամ պետությունների օրենսդրությունը համաձայնագրի նորմերին համապատասխանեցնելու առաջարկների նախապատրաստում |
2018 թվական |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծեր |
անդամ պետությունների կառավարություններ |
4. Անդամ պետությունների օրենսդրության համապատասխանեցումը համաձայնագրի նորմերին |
2018 - 2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետությունների կառավարություններ |
5. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի ու եղանակի սահմանում |
2017 - 2018 թվականներ |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգն ու եղանակը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
6. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրների ձևավորում |
2018 - 2019 թվականներ |
անդամ պետության նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է անդամ պետության՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարման համար պատասխանատու անդամ պետության մարմինը և դրա վարման կարգը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
7. Անցում աուդիտի միջազգային ստանդարտներին անդամ պետությունների տարածքներում |
2018 - 2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական այն ակտերում փոփոխությունների կատարում, որոնք ապահովում են աուդիտի միջազգային ստանդարտների ճանաչումը անդամ պետությունների տարածքներում. աուդիտի ճանաչված միջազգային ստանդարտների հասանելիության ապահովում՝ ռուսերենով և անդամ պետությունների պետական լեզուներով |
անդամ պետությունների կառավարություններ |
8. Միության տարածքում Հաշվապահների միջազգային դաշնության կողմից ընդունված՝ Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքի կիրառում (աուդիտորական գործունեության մասով) |
2018 - 2019 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում, որոնք ապահովում են Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքի կիրառումը (աուդիտորական գործունեության մասով) Միության տարածքում |
անդամ պետությունների կառավարություններ |
9. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն |
2018 թվական |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է այն մարմինների փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
10. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը, որոնք լիազորված են կարգավորելու աուդիտորական գործունեությունը |
2018 թվական |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է այն մարմինների փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են կարգավորելու աուդիտորական գործունեությունը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
11. Սույն Պլանի 1-10-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում |
տարեկան |
անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
Հանձնաժողով |
12. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում, որը սահմանում է անդամ պետությունների՝ աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու պարտավորությունները |
2021 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
13. Աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ |
2022 թվական |
անդամ պետությունների կառավարություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական:Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|