Գլխավոր տեղեկություն
Համար
N 754-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 754-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1740-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և աշխատանքային խումբ ստեղծելու, դրանց անհատական կազմերը, կանանց հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի N 605-Ա, 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1740-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 754-Ա որոշման


«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 21-ի N 1740-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թ. Թովմասյան (համաձայնությամբ)

 

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լ. Նազարյան (համաձայնությամբ)

 

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ե. Կիրակոսյան (համաձայնությամբ)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (խորհրդի քարտուղար)

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ պաշտպանության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ ոստիկանության պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ փոխվարչապետի օգնական Ա. Ավետյան

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ավագ փորձագետ Լ. Մելքոնյան (համաձայնությամբ)

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«ՕՔՍԵՋԵՆ» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիﬓադրամի գենդերային հավասարության և կանանց իրավազորման ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

 

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն (համաձայնությամբ)

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ Գ. Շահնազարյան (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 754-Ա որոշման


«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 21-ի N 1740-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԽՈՐՀՐԴԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

 

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ

 

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ

 

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ

 

ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի վարիչ

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ք. Հակոբյան

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Անտոնյան

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մ. Աղաջանյան

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ Ն. Փիրումյան (համաձայնությամբ)

 

«4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)

 

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Եվրասիա համագործակցության հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

 

«Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ղեկավար (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ