ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 162 |
քաղ. Մոսկվա |
«ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 1-ին հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 040/2016)։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից՝ բացառությամբ 15-րդ կետի՝ կենդանական ծագման ակվակուլտուրայի արտադրանքում անասնաբուժական պատրաստուկների, կենդանիների աճի խթանիչների (այդ թվում` հորմոնալ պատրաստուկների), դեղամիջոցների (այդ թվում՝ հակամանրէային միջոցների՝ բացառությամբ լևոմիցետինի (քլորամֆենիկոլի), տետրացիկլինային խմբի և բացիտրացինի) մնացորդների պարունակության հսկողության մասով՝ պատրաստողի կողմից տրամադրվող՝ դրանց կիրառման մասին տեղեկատվության հիման վրա, տվյալ կետն ուժի մեջ է մտնում հետազոտությունների (փորձարկումների) կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նշված պահանջը կիրառելու և կատարելու համար անհրաժեշտ՝ նմուշառման կանոնները պարունակող միջպետական ստանդարտներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վկայագրված (վալիդացված) և հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաներ մշակելուց և դրանք՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության 4-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում ներառելուց հետո («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված)։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2023, թիվ 70 | 10.07.2024, թիվ 162 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|