Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2017-28.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 159

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական ևկարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 19-րդ կետին ևԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 59-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոններն ու նորմերը

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 159 որոշմամբ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոններն ու նորմերը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Սանիտարական, անասնաբուժասանիտարական ևկարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 19-րդ կետին համապատասխան։

2. Սույն փաստաթղթում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետեւյալ իմաստը՝

«վնասակար օրգանիզմ»՝ բույսերի, կենդանիների կամ պաթոգեն ագենտների ցանկացած տեսակ, տարատեսակ կամ կենսատիպ, որը վնասակար է բույսերի կամ բուսական մթերքների համար.

«կարանտինային բուսասանիտարական հետազոտություն»՝ միջոցառում, որն անցկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ բույսերի կարանտինի մասով լիազորված մարմնի կողմից որոշակի սահմանափակ ժամանակահատվածում՝ տվյալ տարածքում, արտադրության տվյալ վայրում կամ կարանտինային հսկողության ենթակա այլ օբյեկտում առկա կարանտինային օբյեկտների հայտնաբերման համար.

«կարանտինային օբյեկտի օջախ»՝ կարանտինային օբյեկտի հայտնաբերված մեկուսացված պոպուլյացիա կամ տվյալ գոտում կլիմայավարժված կարանտինային օբյեկտի պոպուլյացիայի թվաքանակի կտրուկ զգալի աճ.

«կարանտինային հսկողության ենթակա օբյեկտի սեփականատեր (օգտագործող)»՝ կարանտինային հսկողության ենթակա օբյեկտի սեփականատեր կամ այլ անձ, որը լիազորված է կարանտինային հսկողության ենթակա օբյեկտի սեփականատիրոջ անունից գործարքներ և(կամ) այլ գործողություններ իրականացնելու համար։

3. Սույն փաստաթղթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով, Մաքսային միության մաքսային օրենսգրքով և1951 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Բույսերի կարանտինի ևբույսերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) սահմանված իմաստներով։

 

II. Կարանտինային բուսասանիտարական հետազոտություններ

 

4. Կարանտինային հսկողության ենթակա օբյեկտները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հետազոտությունների։

5. Կարանտինային բուսասանիտարական հետազոտություններն անցկացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ բույսերի կարանտինի մասով լիազորված մարմնի կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն, լիազորված մարմին)՝ հետեւյալ նպատակներով՝

ա) կարանտինային օբյեկտների վաղ հայտնաբերումը.

բ) կարանտինային օբյեկտների օջախի սահմանների որոշումը (հստակեցումը).

գ) Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի (այսուհետ՝ միասնական ցանկ) ևԵվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին ևմաքսային տարածքում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքին ու օբյեկտներին ներկայացվող՝ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջների (այսուհետ՝ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներ) թարմացում։

6. Կարանտինային բուսասանիտարական հետազոտություններն անցկացվում են լիազորված մարմնի կողմից հաստատվող պլանի համաձայն։

7. Կարանտինային հսկողության ենթակա օբյեկտների կարանտինային բուսասանիտարական հետազոտությունների անցկացման միջոցառումների պլանավորումը որոշվում է՝

ա) անդամ պետության վարչատարածքային բաժանմամբ.

բ) կարանտինային օբյեկտի և(կամ) վնասակար օրգանիզմի բնույթով.

գ) կարանտինային օբյեկտներով ախտահարված տեր-բույսերի (մշակովի ևվայրի աճող) տարածմամբ.

դ) կարանտինային օբյեկտի ներթափանցման ևտարածման հնարավոր ուղիներով.

ե) կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի պահման, արտադրության, վերամշակման, իրացման ևուտիլիզացման վայրերով.

զ) հավաքված բերքի կուտակման վայրերով.

է) մշակաբույսերի օգտագործվող սորտերով։

8. Կարանտինային բուսասանիտարական հետազոտությունների անցկացման միջոցառումները պլանավորելիս ևկազմակերպելիս հատուկ ուշադրություն են պահանջում՝

ա) արտադրության վայրերը ևտեղամասերը, որոնք նախատեսված են սերմնանյութի ևտնկանյութի աճեցման համար.

բ) ներմուծվող սերմնանյութի ևտնկանյութի օգտագործմամբ իրականացված ցանքսերը ևտնկումները։

9. Կարանտինային բուսասանիտարական հետազոտությունների անցկացման ժամանակը որոշվում է՝

ա) կարանտինային օբյեկտների զարգացման ցիկլով.

բ) կարանտինային օբյեկտներով ախտահարված բույսերի զարգացման փուլերով.

գ) կարանտինային օբյեկտների օջախների տեղայնացման ևվերացման ծրագրերի իրականացման ժամանակով։

10. Կարանտինային բուսասանիտարական հետազոտություններն անցկացվում են կարանտին բուսասանիտարական հետազոտությունների անցկացման մեթոդիկաներին համապատասխան։

11. Կարանտինային բուսասանիտարական հետազոտությունների արդյունքները ձեւակերպվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ևհիմք են հանդիսանում անդամ պետությունների տարածքների կարանտինային բուսասանիտարական վիճակը որոշելու համար։

12. Կարանտինային հսկողության ենթակա օբյեկտների սեփականատերերը (օգտագործողները) պարտավոր են անցկացնել կարանտինային հսկողության ենթակա օբյեկտների՝ կարանտինային օբյեկտների առկայության մասով հետազոտություն ևդրանց հայտնաբերման դեպքում տեղեկացնել այդ մասին այն անդամ պետության լիազորված մարմնին, որի տարածքում են գտնվում կարանտինային հսկողության ենթակա այդ օբյեկտները։

13. Կարանտինային օբյեկտների հայտնաբերման ևդրանց դեմ պայքարի, ինչպես նաևդրանց օջախների տեղայնացման ու վերացման միջոցառումներն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված միջոցների հաշվին։

14. Լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի իրենց պետությունների տարածքների կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին տեղեկատվություն են փոխանակում, ինչպես նաևնշված տեղեկատվությունը ներկայացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում հրապարակելու համար։

 

III. Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ևօբյեկտների վարակազերծումը

 

15. Անդամ պետությունների տարածքներում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ևօբյեկտների վարակազերծման (այսուհետ՝ վարակազերծում) աշխատանքների իրականացման նպատակներն են՝

ա) Միության մաքսային տարածքի կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովումը.

բ) անդամ պետությունների տարածքներում կարանտինային օբյեկտների ինտրոդուկցիայի ևտարածման կանխումը

գ) Միության մաքսային տարածքից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի արտահանման ժամանակ Կոնվենցիայի, ներմուծող երկրների ևբույսերի կարանտինի ոլորտում անդամ պետությունների միջազգային պայմանագրերի պահանջների կատարումը.

դ) վարակազերծում անցկացնելիս մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները նվազագույնին հասցնելը ևշրջակա միջավայրը պահպանելը։

16. Վարակազերծումն անցկացվում է անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կարանտինային օբյեկտները ոչնչացնելու, հեռացնելու, ստերիլիզացնելու (վերարտադրողական կարողությունից զրկելու) կամ քիմիական, ֆիզիկական, կենսաբանական, մեխանիկական, ջերմային կամ այլ մեթոդներով կենսունակությունից զրկելու նպատակով։

17. Վարակազերծումն անցկացվում է վարակազերծում անցկացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է վարակազերծումը։

18. Լիազորված մարմինն իրականացնում է այն կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողություն, որոնց թույլ է տրվել անցկացնել վարակազերծման աշխատանքներ։

19. Անդամ պետություններում հաշվառվում են այն կազմակերպությունները, որոնց թույլ է տրվել անցկացնել վարակազերծման աշխատանքներ։

20. Կարանտինայինի ենթակա օբյեկտներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքում կարանտինի ենթակա այդ օբյեկտները ենթակա են վարակազերծման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

IV. Բուսասանիտարական հավաստագրում

 

21. Անդամ պետության բուսասանիտարական հավաստագրման համակարգը ձեւավորվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան։

22. Արտահանող անդամ պետության լիազորված մարմինը պետք է ունենա արտակարգ լիազորություններ՝ բուսասանիտարական հավաստագրման համակարգի ստեղծման ևդրա գործունեության ապահովման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մասով, ինչպես նաևպետք է ունենա իր պետության օրենսդրության պահանջների կատարումն ապահովող կառավարման համակարգ։

23. Լիազորված մարմինը պետք է ապահովի բուսասանիտարական հավաստագրման համակարգի գործունեությունը՝ կարանտինի ենթակա արտադրանքի՝ ներմուծող երկրների բուսասանիտարական պահանջներին, իսկ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք կարանտինի ենթակա արտադրանքի տեղափոխման դեպքում՝ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին համապատասխանությունը հաստատելու համար։

24. Լիազորված մարմինը տրամադրում է արտահանվող կամ վերաարտահանվող ևմեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխվող՝ կարանտինի ենթակա արտադրանքի մասով բուսասանիտարական հավաստագրեր, որոնցով հաստատվում է այդ արտադրանքի համապատասխանությունը ներմուծող երկրի պահանջներին կամ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին։

25. Լիազորված մարմնի աշխատակիցները պետք է ունենան հմտություններ ևտեխնիկական որակավորում՝ բուսասանիտարական հավաստագրերի ձեւակերպման ևտրամադրման գործառույթների իրականացման համար։ Արտահանող անդամ պետության լիազորված մարմնի աշխատակիցներին պետք է հասանելի լինի ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջների մասին պաշտոնական տեղեկատվությունը։ Լիազորված մարմնի աշխատակիցները չպետք է անձնական շահագրգռվածություն ունենան բուսասանիտարական հավաստագրման արդյունքների հարցում։

26. Արտահանող անդամ պետության լիազորված մարմինը պատասխանատվություն է կրում բուսասանիտարական հավաստագրման բոլոր ընթացակարգերի վերաբերյալ փաստաթղթերի վարման ևհաշվառման համակարգ ստեղծելու ևպահպանելու մասով։ Լիազորված մարմնում պետք է առկա լինեն բոլոր նշված ընթացակարգերի վերաբերյալ ղեկավար ձեռնարկներ ևհրահանգներ, ինչպես նաևայն պետք է ապահովի բուսասանիտարական հավաստագրերի տրամադրմանը նախորդող բոլոր գործողությունների հաշվառումը։

27. Լիազորված մարմինները տեղեկացնում են միմյանց կարանտինի ենթակա արտադրանքի փոխադարձ մատակարարումների, ինչպես նաևերրորդ երկրկների հետ արտահանման-ներմուծման գործառնությունների ժամանակ խախտումների հայտնաբերման դեպքերի մասին։

28. Լիազորված մարմնի կառավարման համակարգով պետք է հնարավոր լինի՝

ա) որոշել բուսասանիտարական հավաստագրման համակարգի գործունեության համար պատասխանատու աշխատակցին կամ կառուցվածքային ստորաբաժանումը

բ) սահմանել լիազորված մարմնի՝ բուսասանիտարական հավաստագրման համար պատասխանատու աշխատակիցների ծառայողական պարտականությունները.

գ) սահմանել բուսասանիտարական հավաստագրման համար պատասխանատու աշխատակիցների կողմից համապատասխան տեղեկատվություն ստանալու ուղիները.

դ) լիազորված մարմին աշխատանքի ընդունել համապատասխան որակավորում ևհմտություններ ունեցող աշխատակիցներ և(կամ) նրանց տալ բուսասանիտարական հավաստագրման համակարգի գործունեության համար անհրաժեշտ լիազորությունները.

ե) ապահովել բուսասանիտարական հավաստագրման համակարգի գործունեության կատարելագործման հարցերով դասընթացների սիստեմատիկ անցկացումը։

29. Բուսասանիտարական հավաստագրման համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով լիազորված մարմինը պետք է իրականացնի հետեւյալ գործառույթները՝

ա) ներմուծող երկրների բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվության մշակումը, պահպանումը ևթարմացումը՝ բուսասանիտարական հավաստագրում իրականացնելու նպատակով ևհամապատասխան տեղեկատվությունը լիազորված մարմնի աշխատակիցներին հասանելի դարձնելը.

բ) կարանտինի ենթակա արտադրանքի զննում, նմուշառում ևվերլուծություն կատարելը՝ բուսասանիտարական հավաստագրման հետ կապված նպատակներով.

գ) կարանտինային օբյեկտների ևկարգավորվող ոչ կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերումը ևնույնականացումը.

դ) հետազոտությունների ևմոնիթորինգի անցկացումը, ինչպես նաևհսկողության իրականացումը՝ բուսասանիտարական հավաստագրերում նշված՝ կարանտինի ենթակա արտադրանքի՝ ներմուծող երկրների բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակով.

ե) բուսասանիտարական հավաստագրերի ձեւակերպումն ու տրամադրումը.

զ) բուսասանիտարական հավաստագրման ընթացակարգերի կիրառման ևանցկացման ճշտության ստուգումը.

է) անհամապատասխանության մասին ծանուցումների ուսումնասիրումը ևճշգրտող միջոցների կիրառումը (անհրաժեշտության դեպքում).

ը) տրամադրված բուսասանիտարական հավաստագրերի պատճենների ևայլ փաստաթղթերի պահպանումը.

թ) բուսասանիտարական հավաստագրման համակարգերի արդյունավետության վերլուծությունը.

ժ) լիազորված մարմնի աշխատակիցների ուսուցումը.

ժա) համապատասխան ընթացակարգերի միջոցով կարանտինի ենթակա արտադրանքի բուսասանիտարական անվտանգության ապահովումը բուսասանիտարական հավաստագրում անցկացնելուց հետո՝ մինչևարտադրանքի արտահանումը։

30. Բուսասանիտարական հավաստագրման ընթացակարգերի իրականացման նպատակով որոշակի գործառույթների կատարումը (բացառությամբ բուսասանիտարական հավաստագրերի ձեւակերպման ևտրամադրման գործառույթների) կարող է վերապահվել լիազորված մարմնին ենթակա կազմակերպություններին։

31. Բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներմուծող երկրների բուսասանիտարական պահանջներին համապատասխան։

32. Արտահանող անդամ պետության լիազորված մարմինը պետք է ունենա ներմուծող երկրների բուսասանիտարական պահանջների մասին պաշտոնական ակտուալ տեղեկատվություն, որը տրամադրվում է Կոնվենցիայով սահմանված կարգով։

33. Լիազորված մարմինը պետք է ապահովված լինի բուսասանիտարական հավաստագրման ընթացակարգերի անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկական միջոցներով, նյութերով ևգործիքներով։

34. Լիազորված մարմինը պետք է ունենա բուսասանիտարական հավաստագրման անցկացվող ընթացակարգերի փաստաթղթավորման ևտվյալների հաշվառման համակարգ (ներառյալ բուսասանիտարական հավաստագրման ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերի պահպանումն ու որոնումը)։ Այդ համակարգը պետք է ապահովի բուսասանիտարական հավաստագրերի հետագծելիությունը։

35. Լիազորված մարմնում պետք է առկա լինեն բուսասանիտարական հավաստագրման բոլոր ընթացակարգերի վերաբերյալ ղեկավար ձեռնարկներ ևհրահանգներ՝ ներառյալ

ա) Միության իրավունքի մաս կազմող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերին ևբույսերի կարանտինի ոլորտում միջազգային իրավունքին համապատասխան՝ բուսասանիտարական հավաստագրման հետ կապված կոնկրետ գործողությունները կատարելը.

բ) ներմուծող երկրի՝ բույսերի կարանտինի ևպաշտպանության հարցերով ազգային կազմակերպությունից ստացված՝ անհամապատասխանության մասին ծանուցումներն ուսումնասիրելը, այդ թվում՝ նշված կազմակերպության հարցմամբ այդ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելը.

գ) անվավեր կամ կեղծված բուսասանիտարական հավաստագրերը ներկայացնելու դեպքերի ուսումնասիրությունը։

36. Լիազորված մարմինը պետք է ապահովի բուսասանիտարական հավաստագրման հետ կապված բոլոր ընթացակարգերի վերաբերյալ տվյալների պահպանումը։ Բոլոր բուսասանիտարական հավաստագրերի պատճենները պետք է պահվեն լիազորված մարմնում՝ դրանց վավերականության հաստատման ևսահմանված ժամանակահատվածում, բայց ոչ պակաս, քան 1 տարվա ընթացքում դրանց հետագծելիությունն ապահովելու համար։

37. Լիազորված մարմիններն ապահովում են բուսասանիտարական հավաստագրման հետ կապված ընթացակարգերի փաստաթղթավորման համակարգերի միատեսակությունը ևօգտագործում են տվյալների մշակման, պահման ևորոնման պաշտպանված համակարգեր։

38. Պաշտոնական հաղորդագրություններն ուղարկվում են լիազորված մարմնի՝ Կոնվենցիային համապատասխան սահմանված կոնտակտային անձի հասցեին ևնշված կոնտակտային անձի կողմից՝ այլ անձանց հասցեին։ Լիազորված մարմինը կարող է նշանակել այլ կոնտակտային անձանց, որոնք պատասխանատու են բուսասանիտարական հավաստագրման հետ կապված կոնկրետ հարցերի և(կամ) միջոցառումների համար (օրինակ՝ անհամապատասխանության մասին ծանուցումների մասով)։

39. Ներմուծող անդամ պետության լիազորված մարմինը պետք է արտահանող երկրի՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով ազգային կազմակերպություն ներկայացնի իր պետության բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվություն պարզ ու հստակ ձեւով (արտահանող երկրի՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով ազգային կազմակերպության պաշտոնական կոնտակտային հասցեի միջոցով)։ Նշված տեղեկատվությունը կարող է նաևտարածվել բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով կամ հրապարակվել «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ միջազգային բուսասանիտարական կայքէջում Միավորված Ազգերի Կազմակերպության պարենի ևգյուղատնտեսության կազմակերպության պաշտոնական լեզուներից որեւէ մեկով (նախընտրելի է անգլերենով կամ ռուսերենով):

40. Արտահանող անդամ պետության լիազորված մարմինը պետք է կապ պահպանի ներմուծող երկրի՝ Կոնվենցիային համապատասխան սահմանված կոնտակտային անձի հետ՝ այդ երկրի բուսասանիտարական պահանջները ճշտելու ևհաստատելու համար։

41. Եթե բուսասանիտարական հավաստագրման ավարտից հետո արտահանող անդամ պետության լիազորված մարմնին հայտնի է դառնում, որ արտահանվող բեռը չի համապատասխանում ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին, ապա լիազորված մարմինը պետք է ամենասեղմ ժամկետներում այդ մասին տեղեկացնի ներմուծող երկրի՝ բույսերի կարանտինի ևպաշտպանության հարցերով ազգային կազմակերպության կոնտակտային անձին, որը սահմանվել է Կոնվենցիային համապատասխան, կամ ներմուծող երկրի՝ բույսերի կարանտինի ևպաշտպանության հարցերով ազգային կազմակերպության կողմից նշանակված այլ կոնտակտային անձի, որը պատասխանատու է բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված կոնկրետ հարցերի և(կամ) միջոցառումների համար։

42. Կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծման ժամանակ անհամապատասխանություն (խախտում) հայտնաբերելիս ներմուծող անդամ պետության լիազորված մարմինը ծանուցումներ է ուղարկում արտահանող երկրի՝ բույսերի կարանտինի ևպաշտպանության հարցերով ազգային կազմակերպությանը՝ ներմուծող անդամ պետության օրենսդրությամբ ևբույսերի կարանտինի ոլորտում միջազգային իրավունքով սահմանված կարգով։

 

V. Անդամ պետությունների տարածքներում կարանտինային օբյեկտների միասնական ցանկի ձեւավորումը և դրանց կարգավորումը

 

43. Միասնական ցանկը ձեւավորվում է լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա։

44. Վնասակար օրգանիզմը միասնական ցանկում ներառելու հիմք են բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքները։

45. Վնասակար օրգանիզմը ներառվում է միասնական ցանկում այն դեպքում, երբ լիազորված մարմնի անցկացրած բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքներով անդամ պետություններից մեկի տարածքի (կամ դրա մի մասի) համար այն ստանում է կարանտինային օբյեկտի կարգավիճակ։

46. Միասնական ցանկում ներառված կարանտինային օբյեկտների դեմ պայքարի համալիր միջոցների մշակումն ու կիրառումը լիազորված մարմնի իրավասության սահմաններում են։

47. Անդամ պետությունների սահմանակից տարածքներում միասնական ցանկում ներառված կարանտինային օբյեկտի հայտնաբերման դեպքում այդ անդամ պետությունների լիազորված մարմինները ձեռնարկում են համատեղ գործողություններ՝ դրա կարգավորման համալիր միջոցների կազմակերպման ուղղությամբ։

48. Լիազորված մարմինը, որն իր պետութան տարածքում հայտնաբերել է միասնական ցանկում ներառված՝ նախկինում բացակայող կարանտինային օբյեկտ, տեղեկացնում է այդ ևձեռնարկվող միջոցների մասին այլ անդամ պետությունների լիազորված մարմինններին։

49. Անդամ պետությունների տարածքների կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին տեղեկատվությունը տեղադրվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ լիազորված մարմինների պաշտոնական կայքերում, ինչպես նաևՄիության պաշտոնական կայքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.2024, թիվ 6 28.02.2024, թիվ 159
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան