ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2001 թվականի N 382
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 12-ի N 446, սեպտեմբերի 6-ի N 606, սեպտեմբերի 26-ի N 649 և 2001 թվականի փետրվարի 6-ի N 93 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Երևանի քաղաքապետարան
|
Ռ. Նազարյան |
- Երևանի քաղաքապետ (խորհրդի նախագահ) |
|
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
|
Կ. Արեյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
|
Մ. Միքայելյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Վ. Վարդապետյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ |
|
Ֆ. Զաքարյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ |
|
Վ. Վարդանյան |
- Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական |
|
Լ. Ղազարյան |
- Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ |
|
Վ. Ավոյան |
- Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար»: |
|
|
Ա. Մարգարյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|