Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 119

քաղ. Մոսկվա

 

«ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«      » -ի 20  թվականի

թիվ

քաղ.

Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի հիման վրա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ բանակցություններ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել սույն Որոշման 1-ին կետում նշված բանակցությունների մասով հրահանգները՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 10 («ԾՕՀ») կարգադրությանը համապատասխան անցկացվող խորհրդակցությունների արդյունքները:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան