ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՈՒՐԲՈՊՏՈՒՏԱԿԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին, 282-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 35-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) առաջին պարբերության մեջ «72 մարդու համար» բառերը փոխարինել «79 մարդու համար» բառերով, «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերով.
բ) երկրորդ պարբերության մեջ «2 տարի» բառերը փոխարինել «10 տարի» բառերով:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 դիրքով՝
«131. |
Ժամանակավորապես ներմուծվող՝ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 79 մարդու համար ուղևորատեղերով քաղաքացիական ուղևորատար տուրբոպտուտակային ինքնաթիռներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 2, 8802 30 000 7, 8802 40 001 1 և 8802 40 001 6 ծածկագրեր), եթե դրանք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պահին օդանավի տեղեկամատյանում նշված՝ դրանց արտադրման ամսաթվից անցել է 10 տարուց ոչ ավելի, որոնց համար Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 35-րդ կետին համապատասխան տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում: |
10 (տասը) տարի» |
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ 57 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած և օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված ոչ ավելի քան 79 մարդու համար ուղևորատեղերով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 2, 8802 30 000 7, 8802 40 001 1 և 8802 40 001 6 ծածկագրերով դասակարգվող՝ քաղաքացիական ուղևորատար տուրբոպտուտակային այն ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված իրավահարաբերությունների վրա, որոնք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պահին դրանց արտադրման օրվանից անցել է 10 տարուց ոչ ավելի՝ բացառությամբ այն ինքնաթիռների, որոնց՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրացել է սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|