ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 88-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Թափոնների մասին» օրենքի 11-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝
1․ Ընդունել ի գիտություն, որ
1) Ջերմուկ համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)` իր կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան:
2) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Ջերմուկ համայնքի բյուջեից` առանձին ծախսային հոդվածով:
2․ Սահմանել Ջերմուկ համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները` համաձայն հավելված 1-ի:
3․ Սահմանել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
4․ Սահմանել Ջերմուկ համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված 3-ի:
5․ Հաստատել Ջերմուկ համայնքում աղբահանության իրականացման կարգը` համաձայն հավելված 4-ի։
6․ Հաստատել աղբի հավաքման և փոխադրման համար Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմաններն ու կարգը` համաձայն հավելված 5-ի։
7․Հաստատել Ջերմուկ համայնքի տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված 6-ի։
8․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի «Ջերմուկի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, ինչպես նաև աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը սահմանելու մասին» N 35-Ն որոշումը։
9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ավագանու անդամներ`
ազգանուն, անուն, հայրանուն |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԱՇՈՏԻ | |||
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՌԱՖԻԿԻ | |||
ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ԺՈՐԱՅԻ | |||
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՎԱՍԱԿԻ |
բացակա |
||
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԷԴՎԱՐԴԻ | |||
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԲԱԲԿԵՆԻ | |||
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՎԵԼԻ | |||
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՎՈԼՈԴՅԱՅԻ |
բացակա |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԱՅԻՍԻ | |||
ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԺՈՐԱՅԻ | |||
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱԼԲԵՐՏԻ |
բացակա |
||
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԱՂՎԱՆԻ | |||
ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԿՆՅԱԶԻ |
|||
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՀԱՅՐԻԿԻ | |||
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԹԱԹՈՒԼԻ |
Որոշումն ընդունված է` կողմ-12, դեմ-0, ձեռնպահ-0
Համայնքի ղեկավար` |
Վ. ԱՐՍԵՆՅԱՆ |
2022 թ. հունիսի 23 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|