Basic information
Number
N 58-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (16.09.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.01.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.01.2017
Effective date
27.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2017 թվականի N 58-Ա

 

ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.09.21 N 995-Ա)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 730-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը՝

Հաստատել առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի։

(որոշումը փոփ. 15.09.21 N 995-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 26-ի N 58
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 15.09.21 N 995-Ա)

 

Համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 11.12.17 N 1453-Ա, 20.07.18 N 999-Ա, 25.03.19 N 292-Ա, 19.11.19 N 1727-Ա, 16.12.20 N 1379-Ա, 15.09.21 N 995-Ա)