Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 106
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 106

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց միջև փոխգործակցության էլեկտրոնային ձևերի զարգացման ժամանակ տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակը պահպանելու նպատակով՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ սույն կարգադրության 2-րդ կետում նշված՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ ապահովել Եվրասիական տնտեսական միության՝ վստահված երրորդ կողմերի և ազգային ինտեգրացիոն անցուղիների փոխգործակցությունն ապահովելու համար նախատեսված՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը և իրագործումը 2017-2020 թվականներին.

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության համապատասխան ֆինանսական տարվա բյուջեում Հանձնաժողովի կողմից նախատեսվող միջոցների հաշվին ապահովել նախագծի ֆինանսական ապահովումը:

2. Անդամ պետություններում նախագծի իրագործման համար պատասխանատուներ նշանակել՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր օպերատիվ-վերլուծական կենտրոնը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն.

Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը։

3. Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Կ. Ա. Մինասյանի ղեկավարությամբ Հանձնաժողովին կից ստեղծել նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ):

4. Սույն կարգադրության 2-րդ կետում նշված լիազորված մարմիններին և կազմակերպություններին՝ մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել նշված լիազորված մարմինների և կազմակերպությունների ղեկավարների տեղակալների (համապատասխան մարմինների և կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կամ նրանց տեղակալների) մակարդակով թեկնածությունները՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:

5. Հանձնաժողովի կոլեգիային՝ հաստատել աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը՝ դրանում ընդգրկելով սույն կարգադրության 2-րդ կետում նշված լիազորված մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակիցներին:

6. Հանձնաժողովին՝ նախագծի իրագործման արդյունքներով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել անդամ պետություններում տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ:

7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: