Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.02.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2016 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի՝ «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներկրվող՝ հսկողության ենթակա ապրանքների համար տրամադրվող Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշման համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2016 թվականի հունիսի 1-ը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի փետրվարի 2-ի

թիվ 15 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշման մեջ կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 44-րդ կետով՝

«44. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոզերի սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ (ձև թիվ 44) (կցվում է)»:

2. Նշված որոշմամբ հաստատված Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերում՝

ա) 35-րդ ձևի 4.4-րդ կետում «Կենդանական ծագման հումք» բառերը փոխարինել «Կերերի և կերային հավելումների արտադրության ընթացքում օգտագործվող հումք» բառերով,

բ) 36-րդ ձևի 4.5-րդ կետում «Հումք» բառը փոխարինել «Կերերի և կերային հավելումների արտադրության ընթացքում օգտագործվող հումք» բառերով,

գ) լրացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոզերի սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատով (Ձև թիվ 44) հետևյալ բովանդակությամբ՝

 

«Ձև թիվ 44

 

1. Մատակարարման նկարագրությունը

1.7. Սերտիֆիկատ թիվ _______

1.1. Բեռնառաքողի անվանումը և հասցեն՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոզերի սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ

1.2. Բեռն ստացողի անվանումը և հասցեն՝

1.3. Սաղմերի քանակը՝

1.8. Ապրանքի ծագման երկիրը՝

1.4. Տեղերի (բեռնարկղերի) թիվը՝

1.9. Արտահանող երկրի իրավասու գերատեսչությունը՝

1.5. Նույնականացման դրոշմավորումը տրանսպորտային բեռնարկղի վրա՝

1.10. Սերտիֆիկատը տրամադրած արտահանող երկրի հաստատությունը՝

1.6. Տրանսպորտը

(վագոնի, ավտոմեքենայի, բեռնարկղի, ինքնաթիռի չվերթի համարը, նավի անվանումը)՝

1.11. Տարանցման երկիրը (երկրները)՝

1.12. Մաքսային սահմանով ապրանքների անցակետը՝

2. Տեղեկություններ խոզամայրերի՝ սաղմերի դոնորների մասին

Համարը՝ ը/կ

Մականունը կամ նույնականացման համարը

Ծննդյան ամսաթիվը

Ցեղատեսակը

Սաղմի վերցման ամսաթիվը

Սաղմերի քանակը

1.

         

2.

         

3.

         

4.

         

5.

         

Ավելի քան 5 կենդանիների սաղմերի փոխադրման ժամանակ կազմվում է ցուցակ, որը ստորագրվում է արտահանող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժի կողմից և տվյալ սերտիֆիկատի անբաժանելի մասն է:

3. Առողջության վերաբերյալ տեղեկատվություն

Ես՝ ներքոստորագրյալ պետական/պաշտոնական բժիշկս, հաստատում եմ հետևյալը.

3.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոզերի սաղմերն ստացվել են առողջ տոհմային կենդանիներից: Բեղմնավորող արու խոզերը վերջին 40 օրվա ընթացքում պահվել են սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, իսկ խոզամայրերը՝ սաղմերի դոնորները՝ կենդանիների վարակիչ հիվանդություններից ազատ տնտեսություններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, գտնվել են արտահանող երկրում ծննդյան պահից կամ առնվազն 6 ամիս՝ մինչև սերմնահեղուկի կամ սաղմերի ստացումը և վերջին 12 ամսվա ընթացքում երկիր ներմուծված կենդանիների հետ շփում չեն ունեցել:

3.2. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոզերի սաղմերն ունեն գոտիավորմանը համապատասխան այն երկրների կամ վարչական տարածքների ծագում, որոնք ազատ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝

խոզերի աֆրիկական ժանտախտ՝ վերջին 36 ամիսների ընթացքում.

դաբաղ, խոզերի դասական ժանտախտ՝ վերջին 12 ամսվա ընթացքում.

խոզերի վեզիկուլյար հիվանդություն՝ վերջին 24 ամսվա ընթացքում:

3.3. Խոզամայրերի՝ սաղմերի դոնորների բեղմնավորման համար սերմնահեղուկը համապատասխանում է Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 8-րդ գլխի պահանջներին՝ հաստատված Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի՝ «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշմամբ:

3.4. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոզերի սաղմերը ծագում են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից ազատ արհեստական սերմնավորման տնտեսություններից և (կամ) կենտրոններից՝

տուբերկուլոզ, բրուցելոզ, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմ, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն կամ խոզերի տեղաճարակային էնցեֆալոմիելիտ)՝ վերջին 6 ամսվա ընթացքում.

Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)՝ վերջին 12 ամսվա ընթացքում.

լեպտոսպիրոզ՝ վերջին 3 ամսվա ընթացքում.

սիբիրախտ՝ վերջին 20 օրվա ընթացքում:

3.5. Խոզամայրերը՝ սաղմերի դոնորները 12 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ (նշել հետազոտման օրը և եղանակը) ՄՀԲ-ի կողմից առաջարկվող մեթոդներին (առկայության դեպքում) համապատասխան ախտորոշիչ թեստի օգտագործմամբ ներքոնշյալ հիվանդությունների մասով հետազոտվել են լաբորատորիայում (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված) և ստացել բացասական ախտորոշիչ պատասխան՝

խոզերի դասական ժանտախտ.

Աուեսկի հիվանդություն.

խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմ.

վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտ.

խոզերի բշտային հիվանդություն.

տուբերկուլոզ.

բրուցելոզ.

լեպտոսպիրոզ.

խլամիդիոզ:

3.6. Խոզամայրերը՝ սաղմերի դոնորները նրանցից սաղմեր ստանալուց հետո առնվազն 30 օր գտնվել են (գտնվում են) անասնաբույժի հսկողության տակ:

3.7. Խոզերի սաղմերն ընտրվել, պահվել և փոխադրվում են ՄՀԲ-ի ցամաքային կենդանիների առողջության Օրենսգրքի ցուցումներին համապատասխան:

3.8. Տրանսպորտային միջոցը մշակված և պատրաստված է արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:


Վայրը __________                  Ամսաթիվը __________                   Կնիքը ______________

Պետական/ պաշտոնական անասնաբույժի ստորագրությունը ___________________________

Ա. Ա. Հ. և պաշտոնը ______________________________________________________________


Ծանոթագրություններ՝

1. Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից:

2. Անասնաբուժական սերտիֆիկատը ձևակերպվում է ռուսերենով, ինչպես նաև արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերենով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան