Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

23 ապրիլի 2021 թվականի

թիվ 38

քաղ. Նուր-Սուլթան

           

«2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

            

Ի գիտություն ընդունելով 2020 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 5-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 175-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «2020 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

           

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 
2020 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին
 

Ի գիտություն ընդունելով 2020 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ տարեկան հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու ընթացակարգի կատարելագործման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների II բաժնի 9.1.6 և 9.1.15 ենթակետերի իրագործման շրջանակներում։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

    

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

             

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: