Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 114
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 114

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԴԻՏՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթի մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԴԻՏՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթի մեջ կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20 թվականի թիվ որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթի մեջ կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-14 կետերով՝

«11. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը տրամադրվում է այն պետությանը, որը շահագրգռված է Միության և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ՝ Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված ոլորտներում փոխշահավետ առևտրի ու տնտեսական համագործակցության և այդ ոլորտներում իրավական կարգավորման մոտարկման մեջ։

12. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մեջ շահագրգռված պետությունը (այսուհետ՝ շահագրգիռ պետություն), նախքան սույն հիմնադրույթի 2-րդ կետում նշված դիմումն ուղարկելը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի անունով դիվանագիտական ուղիներով ուղարկում է գրություն՝ Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մտադրության կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու (այսուհետ՝ խորհրդակցություններ) խնդրանքով և արտահայտելով իր պատրաստակամությունը պահպանել Պայմանագրի 109-րդ հոդվածի դրույթները ու առաջնորդվել սույն հիմնադրույթով։

13. Սույն հիմնադրույթի 12 կետում նշված գրությունն ստանալու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը՝

անցկացնում է անդամ պետությունների՝ շահագրգիռ պետության հետ փոխգործակցության վերլուծություն՝ վերջինիս Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու տնտեսական նպատակահարմարության մասով.

կազմակերպում է խորհրդակցություններ՝ անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչների և շահագրգիռ պետության մասնակցությամբ։

Հանձնաժողովի կողմից անցկացված վերլուծության արդյունքներն անդամ պետություններ են ուղարկվում ոչ ուշ, քան խորհրդակցությունների անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ։

14. Հանձնաժողովը, խորհրդակցությունների ավարտի օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, անդամ պետություններին ու շահագրգիռ պետությանը տեղեկացնում է դրանց արդյունքների մասին։»։

2. 2-րդ կետում՝

«Միության հետ համագործակցության մեջ շահագրգռված պետությունը» բառերը փոխարինել «Խորհրդակցությունների ավարտից հետո շահագրգիռ պետությունը, հաշվի առնելով դրանց արդյունքները,» բառերով.

լրացնել «և առաջնորդվել սույն հիմնադրույթով» բառերով»։

3. 3-րդ կետում «Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողով» բառով, «Միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերը փոխարինել «անդամ պետություններ» բառերով։

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 91 կետով՝

«91. Դիտորդ պետության փոխգործակցությունը անդամ պետությունների և Միության մարմինների հետ իրականացվում է ռուսերենով։»։

5. 14-րդ կետում «Հանձնաժողովի» բառից հետո լրացնել «թարգմանությամբ` ռուսերեն և ռուսերենից, որը Միության մարմինների աշխատանքային լեզուն է (այդ թվում՝ սինխրոն թարգմանությամբ),» բառերով։

6. 16-րդ կետում «պարտավոր է» բառերը լրացնել «առաջնորդվել առևտրային և տնտեսական համագործակցության նպատակներով, ինչպես նաև» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան