ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2022 թվականի N 893-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1878-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 112-րդ կետի «Հաշվեկշռային արժեքը» սյունակի «2508500» թիվը փոխարինել «86500» թվով,
գ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 215-րդ կետով՝
«215 |
Տպիչ Panasonic Lasser Brodher HL 2150 NR |
հատ |
1 |
55080 |
55080 |
16058.5», |
դ. «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «89469754» թիվը փոխարինել «89454446» թվով, իսկ «17203541» թիվը՝ «14755366.5» թվով.
3) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 893-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1878-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը և մակնիշը |
Գործարանային համարը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Սկզբնական արժեքը |
Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը 01.01.2022 դրությամբ |
(դրամ) |
(դրամ) |
(դրամ) | |||||
1 |
Պրոցեսոր /օգտագործ./ DELL OPT 3201 |
6S2SN2J |
հատ |
1 |
160,472.00 |
160,472.00 |
0.00 |
2 |
Մոնիթոր /օգտագործ./ DELL 177 Fpf |
CN-OQU625- 72827-69R-28KV |
հատ |
1 |
80,408.00 |
80,408.00 |
0.00 |
3 |
Անխափան սնուցման սարք Power Com 800 BNT |
40014731303 |
հատ |
1 |
37,452.00 |
37,452.00 |
0.00 |
4 |
Համակարգիչ HP Pro 3500 Microtower PC, CPU Intel Core i5-3470 |
CZC3084YXJ |
հատ |
1 |
573,000.00 |
573,000.00 |
0.00 |
5 |
Մոնիթոր Beng GL 955A |
ETWCC02837019 |
հատ |
1 |
55,986.00 |
55,986.00 |
0.00 |
6 |
Անխափան սնուցման սարք Power Com 800 BNT |
40015891303 |
հատ |
1 |
37,452.00 |
37,452.00 |
0.00 |
Ընդամենը |
6 |
944,770.00 |
0.00 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: