Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

29 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 119

քաղ. Նուր-Սուլթան

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

            

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումների մասին» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

            

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

« » 20 թվականի

թիվ

քաղ.

            

Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումների մասին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

   

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20 թվականի

թիվ որոշմամբ

  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

  

Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ

 

I. Ընդհանուր դրույթներ

  

1. Սույն փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) XV բաժինը, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրությանը (այսուհետ՝ Արձանագրություն) (Պայմանագրի թիվ 16 հավելված), Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկի 54-րդ կետին համապատասխան, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոններին (այսուհետ՝ Կանոններ) համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերության իրագործման նպատակով։

Սույն փաստաթղթի դրույթները չեն տարածվում Պայմանագրի XXII բաժնով կարգավորվող՝ գույքի գնահատման ծառայությունների մասով պետական (մունիցիպալ) գնումների վրա և պետական իշխանության կատարման համար մատուցվող՝ գույքի գնահատման ծառայությունների վրա։

2. Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ռեեստր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ մյուս անդամ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող մատակարարների ռեեստր, որն անդամ պետության ծառայություններ մատուցողների բաց ցանկ է, որը վարում է ծառայություն մատուցողի գրանցման (հիմնադրման) պետության իրավասու մարմինը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների աշխատանքային լեզվով՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով.

ռեցիպիենտ երկիր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որի տարածքում իրականացվում է մյուս անդամ պետությունների ծառայություններ մատուցողների՝ գույքի գնահատման ծառայությունների մատուցումը Արձանագրության 6-րդ կետի 22-րդ ենթակետով նախատեսված եղանակներով՝ հաշվի առնելով Պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածները և Արձանագրության 61-րդ և 62-րդ կետերը.

ծառայություններ մատուցող՝ գույքի գնահատման ծառայության մատակարար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այնպիսի անձ է, որը մատուցում է գույքի գնահատման ծառայություն կամ մտադիր է մատուցել այդպիսի ծառայություն, այդ թվում՝ մյուս անդամ պետությունների տարածքներում։

Սույն փաստաթղթում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ և Կանոններով սահմանված իմաստներով:

  

II. Հասանելիություն՝ գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում

      

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է ցանկացած այլ անդամ պետության ծառայություն մատուցողի՝ գույքի գնահատման ծառայությունների մատուցման (հասանելիություն շուկային) իրավունքը՝ ծառայություններ մատուցողի կողմից իր անդամ պետության տարածքում ստացված թույլտվության (դրա առկայության դեպքում) և ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից ցանկացած անդամ պետությունում ստացված մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու և գործում են ռեցիպիենտ երկրի տարածքում (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշմամբ նախատեսված՝ օբյեկտների ցանկը)։

Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է անդամ պետությունների իրավասու մարմինների պարտականությունը՝ մյուս անդամ պետությունների տարածքներում թույլտվության (դրա առկայության դեպքում) կամ մասնագիտական որակավորման հիման վրա գնահատման գործունեություն (գույքի գնահատման ծառայությունների մատուցում) իրականացնելու՝ ծառայություններ մատուցողի մտադրության վերաբերյալ տեղեկատվությունը ռեեստրի մեջ ներառելու մասով։

4. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով սահմանվում է ծառայություններ մատուցողի պարտականությունը՝ իր գրանցման (հիմնադրման) անդամ պետության իրավասու մարմնին տեղեկացնել մյուս անդամ պետությունների տարածքներում անվճար, անժամկետ, չծանրաբեռնող և ծանուցողական հիմունքներով գնահատման գործունեություն իրականացնելու (գույքի գնահատման ծառայություններ մատուցելու) մտադրության մասին՝ նշված տեղեկատվությունը ռեեստր մուտքագրելու համար։

 

III. Գնահատման գործունեության իրականացում՝ գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում

            

5. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում են ցանկացած այլ անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից գույքի գնահատման ծառայությունների մատուցման վերաբերյալ դրույթները (հաշվի առնելով գույքային պատասխանատվության ապահովումը)՝ ռեցիպիենտ երկրի ազգային ռեժիմի և այլ ռեժիմների պայմաններով՝ Պայմանագրի XV բաժնին ու Արձանագրությանը համապատասխան։

6. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով սահմանվում է ծառայություններ մատուցողի պարտականությունը՝ (որի վերաբերյալ տեղեկությունները ներառվել են ռեեստրի մեջ) իր գրանցման (հիմնադրման) իրավասու մարմին էլեկտրոնային եղանակով ուղարկել տեղեկատվություն գույքի գնահատման մասին այն հաշվետվությունների (եզրակացությունների) վերաբերյալ, որոնք նախապատրաստվել են մյուս անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն փաստաթղթի հավելվածով նախատեսված ձևով՝ տարին առնվազն մեկ անգամ և հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ, կամ տեղեկատվություն՝ դրանց բացակայության մասին։

Ծառայություններ մատուցողի կողմից սույն կետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկատվությունն իր գրանցման (հիմնադրման) իրավասու մարմին յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը ռեեստրի մեջ ներառելու օրվանից) չուղարկելը հանգեցնում է մյուս անդամ պետությունների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցմանը՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը։

IV. Հսկողություն գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում

    

7. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է հսկողություն՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գույքի գնահատման ծառայություններ մատակարարող՝ ծառայություններ մատուցողի գործունեության նկատմամբ, որն իրականացվում է ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնի կողմից՝ Կանոնների VII բաժնին, սույն փաստաթղթին, ռեցիպիենտ երկրի օրենսդրությանը համապատասպան՝ Պայմանագրի XV բաժնով և Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների պահպանմամբ։

Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է նաև ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնի կողմից ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեությունն կարգավորող օրենսդրության՝ մյուս անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից խախտումների վերաբերյալ բողոքների ուսումնասիրման ընթացակարգը՝ այդ անդամ պետության ծառայություններ մատուցողների համար սահմանված կարգով և ժամկետներում։

Անդամ պետությունում մեկից ավելի իրավասու մարմնի առկայության դեպքում մյուս անդամ պետության ծառայություններ մատուցողը ռեեստրի մեջ նշում է այն իրավասու մարմնի անվանումը, որն իրականացնում է ծառայություններ մատուցողի գործունեության նկատմամբ հսկողությունը և դրա վերաբերյալ բողոքների ուսումնասիրումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) պետության իրավասու մարմին ռեցիպիենտ երկրի տարածքում ծառայություններ մատուցողի գործունեության վերաբերյալ շահագրգիռ մարմնից բողոք ստացվելու դեպքում այդ բողոքը 7 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է ուղարկման ռեցիպիենտ երկրի իրավասու մարմին։

8. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում, Պայմանագրի XV բաժնին և Արձանագրությանը համապատասխան, նախատեսվում են հետևյալ պարտադիր ընթացակարգերը՝

Ուրիշ անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում օրենդրությունը խախտելու դեպքում ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) իրավասու մարմինը, ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա, ապահովում է խախտումների և ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը ռեեստրի մեջ՝ սույն փաստաթղթի հավելվածին համապատասխան.

Ուրիշ անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում այն նորմատիվ իրավական ակտերի խախտման դեպքում, որոնցով նախատեսվում է ծառայություններ մատուցողի՝ գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցումը և (կամ) այդ իրավունքից զրկումը, ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) իրավասու մարմինը, ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա, ապահովում է խախտման ու ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը ռեեստրի մեջ, ներառյալ՝ ծառայություններ մատուցողի՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցումը՝ դրա օրենսդրությամբ նախատեսված ժամկետով և Արձանագրությամբ ու Կանոններով նախատեսված պայմաններով։

9. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է անդամ պետությունների իրավասու մարմինների պարտականությունը՝ ծառայություններ մատուցողի՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցման համար հիմքերի վերացման վերաբերյալ տեղեկատվությունը ռեեստրում ներառելու մասով (հաստատող տեղեկությունները տրամադրելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում)։

10. Անդամ պետությունների (ռեցիպիենտ երկրի և ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) պետության) իրավասու մարմինների փոխգործակցության կարգը, այդ թվում՝ ծառայություններ մատուցողի գործունեության վերաբերյալ բողոքների ուսումնասիրման ժամանակ, սահմանվում է վարչական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումների

   

(ձև)

  

ՌԵԵՍՏՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ մյուս անդամ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող մատակարարների

 

I. Ֆիզիկական անձինք

   

Համարը՝ ը/կ

Ռեեստրային գրառման եզակի համարը

Ռեեստր մուտքագրելու ամսաթիվը

Ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)

Անձի նույնակա-նացման տվյալները1

Թույլտվությունը2

Ծառայու-թյունների մատակա-րարման ձևը3

Այն անձի անվանումը, որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր (առկայության դեպքում)՝ նշելով գտնվելու վայրը և նույնականացման տվյալները4

Տեղեկու-թյուններ՝ գույքային պատաս-խանատվ-ությունն ապահովելու վերաբերյալ (առկայության դեպքում)5

Տեղեկու-թյուններ՝ կատարված հաշվետվու-թյունների վերաբերյալ (համարը, կազմման ամսաթիվը, գնահատման օբյեկտը, արժեքի տեսակը)

Ռեցիպիենտ երկիրը և իրավասու մարմինը6

Իրավունքի կասեցումը

Իրավունքի վերականգնումը

Խախտման անվանումը

թույլտվության անվանումը՝ նշելով վավերապայ-մանները (առկայության դեպքում)

Ուղղությունն ըստ որակավորում-ների/գույքի գնահատման օբյեկտների տեսակների

Գործո-ղության ժամկետը (առկայու-թյան դեպքում)

Որոշման (փաստաթղթի) ամսաթիվը

Ժամանա-կահատվածը

հիմքը

Որոշման (փաստաթղթի) ամսաթիվը

Հիմնա-վորումը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

II. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը

  

Համարը՝ ը/կ

Ռեսստ-րային գրառման եզակի համարը

Ռեեստր մուտքա-գրելու ամսաթիվը

Անձի անվանումը՝ նշելով գտնվելու վայրը

Անձի նույնակա-նացման տվյալները4

Տեղեկություններ՝ իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ գնահատողների վերաբերյալ

Տեղեկու-թյուններ՝ անձի գույքային պատաս-խանատվ-ությունն ապահովելու վերաբերյալ (առկայության դեպքում)5

Տեղեկու-թյուններ՝ կատարված հաշվետվու-թյունների վերաբերյալ (համարը, կազմման ամսաթիվը, գնահատման օբյեկտը, արժեքի տեսակը) Գնահատողի (գնահատողների) Ա.Ա.Հ.

Ռեցիպիենտ երկիրը և իրավասու մարմինը6

Իրավունքի կասեցումը

Իրավունքի վերականգնումը

Խախտման անվանումը

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

թույլտվությունը2

Տեղեկու-թյուններ՝ գույքային պատաս-խանատվ-ությունն ապահովելու վերաբերյալ (առկայության դեպքում)5

Որոշման (փաստաթղթի) ամսաթիվը

Ժամանակա-հատվածը

Հիմնա-վորումը

Որոշման (փաստաթղթի) ամսաթիվը

Հիմնա-վորումը

թույլտվության անվանումը՝ նշելով վավերապայ-մանները (առկայության դեպքում)

Ուղղությունն ըստ որակավորում-ների/գույքի գնահատման օբյեկտների տեսակների

Գործող-ության ժամկետը (առկայու-թյան դեպքում)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` Հայաստանի Հանրապետությունում, հարկ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)` Բելառուսի Հանրապետությունում, անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)` Ղազախստանի Հանրապետությունում, հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)` Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

2. Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում` անդամակցությունը գնահատողների պալատում (ինքնակարգավորվող կազմակերպության) (նշելով անվանումը), Ղազախստանի Հանրապետությունում` որակավորում տալու մասին վկայական, Բելառուսի Հանրապետությունում` ատեստավորման մասին վկայական, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում` որակավորման ատեստատ, Ղրղզստանի Հանրապետությունում` որակավորման սերտիֆիկատ։

3. Մասնավոր գործելակերպ՝ իրվաաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ աշխատանքային պայմանագրի հիման վրա․

4. Ղազախստանի Հանրապետությունում` ՀՎՀՀ-ն, ՎՀՀ-ն, ՀՎՆՀ-ն, բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ռուսաստանի Դաշնությունում` ՀՎՆՀ-ն, պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)։

5. Ապահովագրական պոլիսի նախապայմանները և այլն։

6. Ռեցիպիենտ երկրի անվանումը, որտեղ մատակարարվում է գույքի գնահատման ծառայությունը, և ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնի անվանումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան