Գլխավոր տեղեկություն
Համար
N 685-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
08.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 685-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 9,960,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար առավել խոցելի երեխաների համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02528755) կողմից` «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08602616) 2021 թվականի հուլիսի 8-ին կնքված N 6273OT21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամառային ճամբարի կազմակերպում՝ 9,690,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 685-Ա որոշման

 

«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1

Ծրագրի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հանգիստ տարբեր մարզերի թվով 285 առավել խոցելի երեխաների համար

2

Ծրագրի բարեգործական որակավորման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3

Բարեգործը

1. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ

հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001 հեռախոս՝ +1-888-511-6548

«Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ

2. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ

հասցե՝ 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Canada, հեռախոս

3. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ

հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Taiwan հեռախոս՝ 886-2-2175-1995

4

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

Հասցե` Երևան, Ռ. Մելիքյան փ. 1, ՀՎՀՀ` 02528755, հեռախոս`+37460491010

5

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Իրականացման վայրը՝ Կոտայքի Մարզ, բնագավառը՝ սոցիալական

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,690,000 (ինը միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:

7

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Գավառի, Ճամբարակի և Ապարանի Տարածքային Զարգացման Ծրագրերում ընդգրկված համայնքների առավել խոցելի ընտանիքներում ապրող 285 երեխաներ և 38 սպասարկող անձնակազմը /ջոկատա-վարներ, հոգեբան, քահանա/

Երեխաների տվյալների հավաքագրման ժամանակ կնքվում է երկկողմանի համաձայնագիր, որը հաստատում է տվյալ երեխայի ծնողի համաձայնությունը՝ երեխաներին ՎՎՀ-ի կողմից տվյալ համայնքում իրականացվող ծրագրերում ընդգրկելու մասին:

8

Ծրագրի իրականացման

տևողությունը

26 օգոստոս, 2021 թ. – 31 օգոստոս, 2021 թ.

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

«Ամառային ճամբար» ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 9,690,000 (ինը միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ

5 օրյա հանգիստ (սնունդ, գիշերակաց, ուսուցողական խաղեր) 323 հոգու համար (285 երեխա և 38 սպասարկող անձնակազմ), ժամկետը՝ 26 օգոստոս, 2021 թ. – 31 օգոստոս, 2021 թ ։

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքները.

 

Գործողություն

Ժամկետ

Գումար

ՀՀ դրամ

 

5 օրյա հանգիստ (սնունդ, գիշերակաց,

ուսուցողական խաղեր) 323 հոգու համար

(285 երեխա և 38 սպասարկող անձնակազմ)

 

26.08.2021 - 31.08.2021

9,690,000

 

Ընդամենը `

9,690,000

11

Ծրագրի իրականաց-ման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր ներկայացված ծրագրով նախատեսված չեն:

 

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կհոգա երեխաների և սպասարկող անձնակազմի ՊՇՌ թեստերի և տրանսպորտային ծախսերը։

12

Համագործակցությունը պետական կառավար-ման, տեղական ինքնակառավարման և

այլ մարմինների հետ

Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև համայնքներում գործող դպրոցների հետ:

13

Ծրագրի արդյունա-վետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

«Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը վերահսկվում է միջազգային աուդիտի, ինչպես նաև հարկային մարմինների կողմից: Ծրագրի ընթացքի և ավարտի մասին տարեկան հաշվետվությունները կներկայացվեն Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ