Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2021 թվականի

թիվ 75

քաղ. Նուր-Սուլթան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն

 

«     »            ի 20   թվականի

թիվ

քաղ.      

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածի երրորդ պարբերությանը, 95-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2021 թվականի            ի

թիվ        կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների(«ճանապարհային քարտեզ»)

 

Միջոցառման անվանումը

Իրագործման ձևը

Կատարման ժամկետը

Կատարողը

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ (անարգել) տեղափոխման ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրի մշակում, այդ թվում՝

միջազգային պայմանագրի նախագիծ

2021-2022 թվականներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմիններ

օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը ներկայացվող անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցման կամ միասնականացման համար առաջարկությունների նախապատրաստում՝ համեմատական վերլուծություն անցկացնելու հիման վրա, այդ թվում՝ Կոդեքս Ալիմենտարիուսի CAC/GL 32-1999 «Օրգանական արտադրանքի արտադրության, վերամշակման, դրոշմավորման և իրացման ուղեցույց»-ի պահանջներին

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2021 թվական

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

օրգանական գյուղատնտեսական արտադրանքի դրոշմավորմանը և ուղեկից փաստաթղթերին ներկայացվող՝ անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցման կամ միասնականացման համար առաջարկությունների նախապատրաստում՝ ըստ նպատակահարմարության բազմակողմանի գնահատման արդյունքների

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2021 թվական

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ տրվող փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչումն ապահովելու (այդ թվում՝ օրգանական արտադրանքի արտադրությանը ներկայացվող պահանջների պահպանման կանոնների և ընթացակարգերի) համար անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցման կամ միասնականացման համար առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2021 թվականի առաջին կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետություններում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համապատասխանության հաստատում իրականացնող հավատարմագրված մարմինների և օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրողների միասնական ռեեստրի ձևավորման համար առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2022 թվականի առաջին կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

երրորդ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համար Միության ներքին շուկայի հասանելիության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2022 թվականի առաջին կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետություններում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և շրջանառության վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2022 թվականի առաջին կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

2. Օրգանական գյուղատնտեսության համար շարժման միջազգային ֆեդերացիայի (IFOAM) և Գիտահետազոտական ինստիտուտի հետ Հանձնաժողովի համագործակցության հուշագրերի նախագծերի նախապատրաստում

հուշագրեր

2023 թվական

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

3. Անդամ պետություններում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համար երրորդ երկրների շուկաներին հասանելիություն ստանալու հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում

Միության մարմինների ակտեր (անհրաժեշտության դեպքում)

2023-2025 թվականներ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան